Posts

Showing posts from October, 2018

Առաջին աշխարհամարտի հետևանքները

  Առաջին համաշխարհային  պատերազմը  սկսվեց  1914 թ.օգոստոսի 1-ին: Պատերազմն իր  մեջ  առավ  38 պետությունների՝ 1.5 մլրդ  բնակչությամբ: Այն  առաջ   բերեց  վիթխարի  ավերածություններ, պատճառեց մարդկային  ու նյութական  մեծագույն կորուստներ: Առաջին աշխարհամարտը տարավ  10 մլն մարդու կյանք, հաշմանդամ դարձնրեց   շուրջ 20 մլն մարդու: Անհասելի  չափերի  հասան  տնտեսական  ավերածություները  ու  ժողովուրդների  աղքատությունը:

Տիեզերք ստեղծողը

Մի անգամ աթեիստը եկավ իմաստունի մոտ և սկսեց պատմել, որ չի հավատում Աստծո գոյությանը: Նա ուղղակի չէր կարողանում հավատալ մի “Արարչի”, ով ստեղծել էր ամբողջ Տիեզերքը: Օրեր անց իմաստունը այցելեց անհավատին և բերեց մի հրաշալի նկար: Աթեիստը հիացած էր: Նա երբեք չէր տեսել ավելի կատարյալ կտավ։ - Ինչպիսի հրաշալի գեղանկար է: Ասե՛ք, ո՞վ է սա գրել. ո՞վ է հեղինակը: - Այսինք ով: Ոչ ոք: Դրված էր մաքուր կտավը, իսկ վերևի դարակում ներկեր էին, որոնք պատահաբար ընկան և թափվեցին կտավի վրա, և ահա՛ արդյունքը: - Ինչու՞ եք այդպես կատակում,- ծիծաղեց աթեիստը: Դա պարզապես անհնար է. հիանալիաշխատանք է, հստակ գծեր, երանգների համադրություն։ Այս ամբողջ հրաշքի ետևում զգացվում է մտքի խորությունը: Անհնար է հասնել այսպիսի արդյունքի առանց հեղինակի։ Այդժամ իմաստունը ժպտաց և ասաց. - Դուք ի վիճակի չեք հավատալու, որ այս փոքրիկ գործը ստեղծվել է պատահաբար, առանց Արարչի նախնական մտահղացման: Եվ ուզու՞մ եք, որ ես հավատամ, որ մեր գեղեցիկ աշխարհն իր անտառներով ու սարերով, օվկիանոսներով և արահետներով, հեքիաթային մայրամուտներով և խա

Թալիսման, որը չի կորի

-Ես կորցրել եմ թալիսմանը, որին հավատում էի և որն ինձ օգնում էր: Իսկ հիմա ոչ ոք չի կարող օգնել ինձ,-ասաց աղջիկը իր ծանոթին: -Միգուցե, ավելի լավ է, որ դու Աստծու՞ն հավատաս, որը քո մեջ է ապրում,-ի պատասխան ասաց նա.-Նա հաստատ չի կորի և միշտ կողքիդ կլինի, ուր էլ լինես, քանի որ նա ամենուր է: Ռուսերեն տարբերակը` https://pritchi.ru/id_4481

Երջանիկ է նա, ում բավարար է

Քահանայի մոտ եկավ մի կայացած տղամարդ և հարցրեց. -Ասեք, հայրիկ, ես բավարար գումար եմ աշխատել, հասարակության մեջ ունեմ հստակ քաշ, կարող եմ ինձ շատ բաներ թույլ տալ, իսկ հոգում ինչ-որ դատարկություն է: Ինչի՞ց դա կարող է լինել: Հարցին քահանան պատասխանեց այսպես. -Իսկ ես գիտեմ մարդկանց, ովքեր բավարարվում են քիչ սննդով, նրանք ունեն միայն աղոթելու հնարավորություն, բայց նրանք երջանիկ եբ, իրոք երջանիկ են։ Դա այդպես է, քանի որ երջանիկ չէ, նա ով շատ բան ունի, այլ երջանիկ է  նա ով բավարարվում է իր ունեցածով։ Ռուսերեն տարբերակը` https://pritchi.ru/id_8178

Մեսրոպ Մաշտոց

Տեսանյութում ներկայացված են պատմական փաստեր և տեղեկություններ մեր հայերի առաջին ուսուցչի և Հայաստանի եկեղեցու վարդապետ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կյանքի մասին։ 5-րդ դարի սկզբին մեր երկիրը գտնվում էր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, այն բաժանված էր հռոմեական և պարսկական պետությունների միջև, և քանի որ գրի ու գրականության բացակայությունը կարող էր ունենալ վատ հետևանք հայ ինքնության համար և իրական էր պարսիկներին ու հույներին ձուլվելու վտանգը,Մաշտոցը որոշում է ստեղծել հայկական գրեր: Նա հասկանում էր, որ միայն հայերեն նշանագրերը կարող են փրկություն դառնալ հայերի համար: Մաշտոցն այս որոշմամբ գնում է Սահակ Պարթևի մոտ, և նրա ու բարեպաշտ Վռամշապուհ արքայի համաձայնությամբ և օգնությամբ մեկնում է Եդեսիա և Սամոսատ քաղաքներ: Նրա աշակերտներն`Կորյունն ու Մովսես Խորենացին գրում են, որ գիտական որոնումների ընթացքում Մաշտոցն ապրել է ջերմեռանդ աղոթական կյանքով։ Եվ մի օր, երբ Մեսրոպ Մաշտոցն աղոթում էր և աղերսագին խնդրում Աստծուն օգնել իրեն, ոչ արթուն և ոչ էլ երազի մեջ՝նրա աչքին մի ձեռք է երևում, որը քարերի վրա տ

"Անտանտի" կազմավորումը

20–րդ դարի սկզբին միջազգային հարաբերություններում եղան զգալի փոփոխություններ։ Բրիտանիան ստիպված էր դուրս գալ իր կողմից իրականացվող փայլուն մեկուսացման քաղաքականությունից և սկսել հավասարակշռող դաշինքների որոնման և ձևավորման քաղաքականություն։ 1902 թվականին կնքվեց անգլո-ճապոնական համաձայնությունը, որով Անգլիան իրեն ապահովեց ընդդեմ Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանը և Ճապոնիան հակամարտող կողմեր էին։ Անհրաժեշտ էր նաև դաշնակից որոնել ընդդեմ Գերմանիայի: Գերմանիան ուներ հզոր ցամաքային բանակ և եվրոպական միակ պետությունը, որը կարող էր իր ցամաքային բանակով մրցել Գերմանիայի հետ և նրա հետ ուներ հակասություն դա Ֆրանսիան էր։ Ուստի անգլիական դիվանագիտությունը սկսեց աշխատել ֆրանս-անգլիական դաշինքի ձևավորման օգտին։ Ֆրանսիան իր հերթին դաշնակից էր փնտրում ընդդեմ Գերմանիայի, քանի որ նրա հիմնական դաշնակից Ռուսաստանը զբաղված էր Հեռավոր Արևելքում Ճապոնիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ 1904 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում հանդիպեցին ֆրանսիական և անգլիական կողմերը՝ կնքվեց ֆրանս-անգլիական արտաքին համաձայնագ

«Իշխանություն» և «Ինքնիշխանություն»

Պետական ինքնիշխանությունը։ ունի հատկանիշներ,իրավունքներ, ներքին և արտագին ինքնիշխանություններ․ ինքնիշխանություն բառը նշանակումէ գերագույն իշխանություն, բայց պեության ինքնիշխանությունը հայտնվում է երկրի ներսում ,պետական իշխանության գերակայությամբ և արտագին հարաբերություններում անկախությամբ Պետական իշխանությունը։ ենդադրվում է իշխող և կառավարվող, նա հասարակության անհրաժեշտ տարնէ, իշխանությունը կարավարում է,կանոնագրում է հասարակությունը երկիրը։Գոյությոն ունեն իշխամության տեսակներ որոնք են; կուսակցական, կրոնաեկեղեցական, խմբայի,ընտանեկան, համայնքի և այլն։Իշխանությունն նաև ունի իր հատկանիշները։

Թարգմանչաց տոն

Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է։ Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ լավագույն թարգմանիչներին (հայ և օտարազգի) շնորհվում է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակ: 2005 թ-ից կազմակերպվում է թարգմանիչների ամենամյա միջազգային գիտաժողով: Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո՝ 405 թ-ին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է ա

Մադոննայի ծնունդը

Մադոննան երգչուհի է։ Նա Ամերիկայից է։Ծնվել է 1968թ.-ի օգոստոսի 16-ին։ Անցած շաբաթ լրացավ իր 60ամյակը։ Մադոննան ամենահին կին-երգչուհին է։ Նա բեմի վրա արդեն ինչ 40 տարի։ Նա արդեն վաճառել 300 միլիոն ձայնագրություն։ Նրա հայտնի հիթերից են`"ինչպես կույս", "աշխարհի լույսը","Վոգ": Նա վաթսուն տարեկան է, բայց դեռ աշխատում է։Մադոննան ունի վեց երեխա, որոնցից չորսին նա որդեգրել է։ Նրանք Աֆրիկայից են։ ___ Անգլերեն տարբերակը` https://www.newsinlevels.com/products/madonnas-birthday-level-1/

Свободна ли я в выборе одежды?

Свободна ли я в выборе одежды? Мне кажется, что да. Но не полностью. К сожалению не я решаю, какую одежду мне покупать. Точнее если что-то мне не нравится, то мои родители не купят это, но бывает, что какая то вещь нравится мне, но моим родителям это не нравится и тогда они это не покупают. Но если мне подарили какую-то вещь, которая нравится мне, а родителем не нравится, я одеваю. В школе я совершенно свободна в выборе одежды. Захочу-приду в школу в спортивной одежде. Такое не раз бывало. Конечно мои родители говорят, что это неправильно, но не им это решать.

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65

36.Տրված բառերից քանիսու՞մ ուղղագրական սխալ կա Փախչել, զեղչել, զղջալ, զիջել, թաղկել, գաղջ, եղջերու, ընչանցք, զոքանչ, կիսափուտ: 1֊ում 37.Տրված բառերից քանիսու՞մ ուղղագրական սխալ կա Արտույտ, ահասարսուռ, ծարավ, ճմռթել, քարշակ, զմուռս, արագիլ, արծիվ, արջենի, մազապուրծ, կինճ, վիժանուտ: 4֊ում 38.Տրված բառերից և բանաձևերից քանիսու՞մ ուղղագրական սխալ կա Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիում, վերարկույով, Չիբուխլույում, աղյուսակ, սյունակ, պայուսակ, ՕՖելիայի: 3֊ում 39.Տրված բառերից քանիսու՞մ ուղղագրական սխալ կա Սառնամած, լացակումած, մթամած, տախտակամած, հասարակած, սոխառած, սուսյաց, ընդդիմակաց, հայատյաց, հարված, ամպամած, մթագնաց: 2֊ում 40.Տրված բառերից քանիսու՞մ ուղղագրական սխալ կա Սպանախ, բամիա, բողկ, աղցան, սուսամբար, սիբեխ, կուլիչ, ակրատ, հաղարջ, բաղարջ, բրդուճ, եղինջ: 3֊ում 41.Տրված բառերից քանիսու՞մ ուղղագրական սխալ կա. Սերկևլենի, ալոջենի֊ալոճենի, կաղամբ, մեղվամուշկ, դամբուլ, ընկույզենի֊ընկուզենի, չիչխան, գազար, կարտոֆիլ, բադրիջան, սնբուկ֊սմբուկ, սամիթ։ 3֊ում 42.Տրված բառերից քանիսու՞մ ու

Stereotypes about Ukrainе

•   People who associate Ukraine with Russia believe it's very cold there. This is one of the stereotypes about Ukraine. But it's not quite like that. Degrease Temperature There, of course, happens, but only in winter. And on the south bank of Crimea, the temperature and winter does not fall below zero. • There are rumors that Ukrainians consume too much alcohol. It's not quite like that either. Indeed, such a phenomenon exists, but among a certain circle of the population, mostly in small towns and villages, where there is a lack of jobs, which leads to a low level of life. If compare the level of alcohol consumption with the countries of the world (litres per person per year), it is already definitely not Ukraine standing in the first place! • There is also a stereotype that Ukrainians consume too much sala, and that salo is hardly the main dish on the table of ordinary Ukrainians! Perhaps once it was, as the tradition of consumption of sala is something like the addicti

Մարդ

Մարդը կենդանական աշխարհի բարձրագույն ներկայացուցիչն է: Մարդու էվոլյուցիայի ընդհանուր պատկերը բավականաչափ բարդ է և մինչև վերջ պարզաբանված չէ: Մարդը հասարակական էակ է՝ ընդունակ արտադրելու և օգտագործելու աշխատանքային գործիքներ, ունի բարդ կազմավորված ուղեղ, գիտակցություն և հոդաբաշխ խոսք: Մարդ-անհատների միջև հարաբերություններով առաջացել է մարդկային հասարակությունը, որն էական ազդեցություն է թողել կենսոլորտի վրա, ստեղծել Երկրի սեփական թաղանթը՝ մարդոլորտը: Մարդկային հասարակության գործունեության արդյունքում են ստեղծվում պատմահասարակական հարաբերությունները, զարգանում քաղաքակրթությունն ու ստեղծվում մշակույթ: Ենթադրում են, որ 8-5 մլն տարի առաջ կապիկներից առաջացել է մարդանման կապիկը, որից էլ 2 մլն տարի առաջ ծագել է մարդկային սեռը (Homo): Նրա առաջին ներկայացուցիչը համարվում է «հմուտ մարդը» (Homo habilis), որից էլ մոտ 1,6-1,5 մլն տարի առաջ առաջացել է «ուղիղ քայլող մարդը» (Homo erectus): Իսկ մարդու անմիջական նախորդի՝ «բանական մարդու» (Homo sapiens) առաջացման մասին վերջնական տեսակետ դեռևս գոյութ

Հեռատեսություն

Մի փիլիսոփա աղջիկ ուներ: Նրա ձեռքը խնդրել էին երկուսը՝ աղքատը և հարուստը: Փիլիսոփան աղջկան ամուսնացրեց աղքատի հետ: Երբ նրան հարցրին, թե ինչու՞  նա այդպես վարվեց, փիլիսոփան պատասխանեց. -Հարուստ փեսացուն անխելք է, և ես վախենում եմ, որ նա շուտով կաղքատանա: Աղքատ փեսացուն-խելացի է, և ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում նա կհարստանա: Ռուսերեն տարբերակը` https://pritchi.ru/id_1458

Երեք որսորդ

Կար-չկար երեք որսորդ: Երեքի հագն էլ շոր չկար: Երեքի մոտ էլ հրացան կար: Երեք հրացաներն էլ լիցքավորված չէին: Որսորդները դուրս եկան լուսաբացին և գնացին հեռու- հեռու և էլի շատ հեռու: Անտառի մոտ նրանք կրակեցին երեք նապաստակի, երկու նապաստակներին չկպավ, իսկ երրորդը փախավ նրանցից: Նրանք հրացանը դրեցին այն որսորդի գրպանը, որի հագին շոր չկար: Ախ, Աստված իմ ինչպես մենք կեփենք այն նապաստակին, ով մեզնից փախել է: Եվ երեք որսորդները նորից շարունակեցին իրենց ճանփան: Նրանք գնացին հեռու-հեռու և էլի հեռու: Վերջապես հասան մի տան, առանց պատեր, առանց տանիք, առանց գմբեթ, առանց պատուհան և առանց ամեն-ինչ: Երեք որսորդները երեք անգամ ուժեղ թըխկացրեցին դուռը, տուկ, տուկ, տուկ: Տերը ով տանը չէր կանչեց, ով է, ինչ է ձեզ հարկավոր: Կարող եք մեզ օգնել մի անոթ կարող եք տալ, որ այն նապաստակին եփենք, ով մեզնից փախչել է: Ախ Աստված իմ, ընկերներ, ես ընդամենը ունեմ երեք անոթ,երկուսը ջարդված, երրորդն էլ`անպետք: Ռուսերեն տարբերակը` https://azku.ru/skazki-narodov-evropyi/tri-ohotnika.html

Բնության նվերը

Գյուղական ճանապարհի վրա հանդիպեցին մի անգամ երկու ծանոթներ և նրանցից մեկը պարծեցավ: -Տես թե Բնությունը ինձ ինչ նվեր է արել: Ինչ հրաշք է, — և ափը բացելով ցույց տվեց հազվագյուտ գեղեցկությամբ առկայծող մի ադամանդ, որն ինչպես սառած արցունք լիներ: — Ամեն մարդու չի տրվում նման բան գտնել՝ դրա համար Բնության հատուկ բարյացակամությունն է պետք: Այդ ժամանակ նրա զրուցակիցը կռացավ և գետնից վերցրեց կավի մի չորացած կտոր: Նա ցույց տվեց դա իր զրուցակցին և ասաց՝ -Այժմ մենք հավասար ենք:

Խաղի հաղթողը

Հայրն ու տղան հաճախ էին մասին շախմատ խաղում։ Տղան միշտ պարտվում էր և դա իրեն տխրեցնում էր։ Մի անգամ նա հարցրեց. -Հայրիկ, երբ ես քեզ հաղթեմ, ինչպիսի՞ զգացողություն դու կունենաս։ -Տղաս, այդ ժամանակ ես ինձ հաղթող կզգամ, պատասխանեց հայրը։ Ռուսերեն տարբերակը` https://pritchi.ru/id_7856

Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը

Պետական կարգը Արշակունիների օրոք: Արշակունյաց թագավորության ժա- մանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։ Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության լիազորությունները Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման

Պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարք գործառույթներ :  Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական   ուղղություններն են ,  որ ո նց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերը :  Բացահայտվում է նրա գործունեության ներքին հակասական    և փոխզիջումային բնույթը :  Մեր քաղաքագիտական գրականության մեջ պետության գործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքին ,  իսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների  ( տնտեսական ,  քաղաքական ,  սոցիալական ,  հոգևոր և այլն)։   Պետության   ներքին   գործառույթները   կենսագործվում են հասարակության ներքին կյանքում :  Դրանք լուծում են տնտեսական ,  սոցիալական ,  քաղաքական ,  իրավական կազմակերպչական ,  կրթական , մշակութային — դաստիարակչական խնդիրները :  Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղունեն նաև առողջապահության ,  ազգագրական ,  էկոլոգիական և զանազան այլ խնդիրների   կարգավորումը ,  բնության տարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և