Posts

Showing posts from May, 2020

Ավագ դպրոցի հրաշալիքները

1.Ես սիրում եմ Ավագ Դպրոցի ազատ ընտրությունը, ինձ դուր է գալիս այն փաստը, որ մենք ինքներս ենք ընտրում մեր առարկաները և այն դասավանդողներին, ովքեր մեզ ուսուցանում են: 2. Գնահատում եմ այն, որ մեր դպրոցում ուուցիչները հաշվի են առնում աշակերտի կարծիքը: 3.Կարծում եմ, որ դպրոցի առավելություններից մեկը այն է, որ մենք ունենք հնարավորություն սովորելու տարբեր լեզուներ: 4. Ճիշտ եմ համարում դպրոցում տարբեր լեզուներ սովորելու հնարավորությունը: 5. Գնահատում եմ, որ մենք՝ սովորողներս, կարող ենք ընտրել զանազան սպորտաձևեր՝ թենիս, բասկետբոլ, լող, հրաձգություն, նետաձգություն և այլն: 6. Ավագ դպրոցի հրաշալքիներից մեկն է ՏՏ դասընթացները, շատ ուրախ եմ, որ դպրոցում առկա են ծրագրավորման և ՏՏ դասընթացները։ 7. Ես գնահատում եմ դպրոցում պարի և երգի պարապմունքները, քանի որ մենք ծանոթանում և սովորում ենք տարբեր ազգային պարեր և երգեր: