Posts

Showing posts with the label Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն, հասարակական գիտություն, որի հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտեսական կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալական խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարա...

Իմ սպառողական զամբյուղը

Իմ սպառողական զամբյուղ Իմ սպառողական զամբյուղը բաղկացած է հետևյալ բաժիններից. Ուսում Սնունդ Հագուստ Ուսում-38.000դրամ 13.000դրամ վճարվում է դպրոցի համար: Դպրոցում լրացուցիչ առարկաներից ընտրել եմ միայն մաթեմատիկա, քանի որ ընտրածս մասնագիոտության համար ինձ հարկավոր են մաթեմատիկական գիտելիքները: Ես գոհ եմ մաթեմատիկայի դասերից: Շատ լավ է , որ շաբաթական անցնում եմ 6 ժամ: 10.000դրամ տրանսպորտի: 15.000դրամ (լրացուցիչ կրթության համար) Սնունդ Օրական ես իմ սննդի վրա ծախսում եմ մոտ 800-1500դրամ Այսինքն ամսեկան սննդի վրա ես ծախսում եմ 24800-46500դրամ: Հագուստ Հագուստի վրա ես ծախսում եմ մոտ 30.000 դրամ. Տարեկան ծախսում եմ մոտ՝360.000 դրամ Ընդհանուր հաշվարկով ամսվա ընթացքում ես մինիմում ծախսում եմ՝92.800դրամ