Posts

Showing posts from May, 2019

My term review

Our teacher told us to write a review of our English lesson. So today I'm gonna tell you about my English lessons. First of all, I want to talk about my teacher Mrs. Irina. I think she is very kind, I like the fact that she always pays attention to all students. She tries to listen to everyone and makes the lesson interesting for all the students. She joins all of us together, no matter how different we all are. I think she can put herself in the place of those who find learning hard and makes the language easy for them. So I love my English Teacher. I can say for sure that our lessons are fun, which is the most important part of the learning process, from my point of view. I like when we talk in our lessons, express our thoughts. I agree that learning new languages affect people brain's so well. It changes your brain, so it makes your smarter. I think that we are different when we are speaking in different languages. Which is quite amazing and unbelievable. I think it's q

Գլոբալ տաքացում:նախագիծ

Գլոբալ տաքացում , Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում: Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում ։ Չնայած, ջերմության հավաքման գործում, օվկիանոսի գերակշիռ դերին,  գլոբալ տաքացում  եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացման նշման համար ։ 20-րդ դարից սկսած օդի միջին ջերմատիճանը բարձրացել է 0,74 °C-ով, որի մոտավորապես երկու երրորդը ավելացել է 1980 թվականից հետո ։ Վերջին յուրաքանչյուր հաջորդ տասնամյակը ավելի տաք է եղել նախորդից, օդի ջերմաստիճանը բարձր է եղել, քան նախորդ տասնամյակում սկսած 1850 թվականից ։ Ջերմաստիճանի գլոբալ աճի արդյունքները հանդիսանում են ծովի մակարդակի բարձրացումը, մթնոլորտային տեղումների քանակի և բնույթի փոփոխությունը, անապատների աճը։ Տաքացումները ամենից ուժեղ արտահայտվում են Արկտիկայում, այն բերում է սառցադաշտերի բացակայությանը, հավերժական սառածությանը և ծովային սառույցներին։ Արկտիկայում հավերժական սառածության ջերմաստիճանը 50 տարվա ընթացքում

Հաշվետվություն «Քաղաքագիտություն»-ից

Իմ կատարած աշխատանքները: ՀՀ նախագահի նստավայր ՀՀ կառավարություն, վերջին փոփոխությունները Միջազգային վեճերի լուծման հաշտեցուցիչ միջոցները Դատական համակարգ Ինչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքները Մարդու միջազգային իրավունքների օր Արտահերթ խորհրդարանական ընտրություններ «Իշխանություն» և «Ինքնիշխանություն» Մարդ Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ Պետության ներքին և արտաքին գործառույթները Քաղաքագիտություն «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»

Հաշվետություն «Պատմություն» առարկայից

Ուսումնական տարին ավարտվում է և ժամանակն է ամփոփելու տարվա ընթացքում կատարած իմ առաջադրանքները, պատմություն առարկայից։ https://elenjanoyan.blogspot.com/search/label/Պատմություն?m=1

Հաշվետվություն հայոց լեզու և գրականություն առարկաներից

Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի։ Ամփոփում։ 2018թ սեպտեմբերից մինչև 2019թ մայիս կատարած իմ առաջադրանքները: Հայոց Լեզու, Գրականություն, Թարգմանություններ Գործնական աշխատանք Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35) Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65) Հայոց լեզու(66-77) Շտեմարան։բաժին 2 Առաջադրանքներ Հոդակապ Մենիմաստ և բազմիմաստ բառեր Հոմանիշ և հականիշ բառեր Հնաբանություններ և նորաբանություններ Փոխառություններ և օտարաբանություններ Բաղաձայնների ուղղագրությունը Ձայնավորների ուղղագրությունը Ավագ դպրոցի հրաշալիքները 1-70 վարժություններ Համո Սահյան։Կենսագրություն, բանաստեղծության վերլուծություն պարգևներ և մրցանակներ Վազգեն Սարգսյան Հայ վիշտը «Մոգերի ընծաները» վերլուծություն Աշուն։նախագիծ Համո Սահյան։Անտառում «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ Հոբելյանական Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության վերլուծություն Մեսրոպ Մաշտոց։ տեսանյութ Թարգմանչաց տոն Հարցեր և առաջադրանքներ Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքի վերաբերյալ Իմ վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններ

ՀՀ Նախագահի նստավայր

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը նախագծվել է 1951թ., որպես ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք: Նախագծի հեղինակը Հայկական ՍՍՀ արվեստի գործիչ, հայկական ՍՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի շքանշանակիր Մարկ Գրիգորյանն է: 1951թվականին նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ: Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով: 1960 թվականին Մարկ Գրիգորյանը, որպես շենքի նախագծի հեղինակ, պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով: 1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա: Շենքի երկու կողմերում ավելացվել է 10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք: Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ: Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով: Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հ

Գայլերի ոհմակը և երեք որսորդները

Գայլերի ոհմակում ծեր առաջնորդը որոշեց իրեն փոխարինող գտնել: Նա մոտեցավ ամենահամարձակ ու ամենաուժեղ գայլին  և ասաց. — Ես ծերանում եմ և դրա համար Էլ քեզ նշանակում եմ ոհմակի նոր առաջնորդ: Բայց դու պետք  է ապացուցես, որ արժանի ես դրան: Դրա համար վերցրու ոհմակի լավագույն գայլերին, գնա որսի ու որսա ուտելիք ողջ ոհմակի համար: — Լավ,- ասաց նոր առաջնորդը և վեց  գայլերի հետ գնաց որսի: Առավոտյան նրանք չեկան, երեկոյան էլ չեկան: Երբ արդեն գիշեր էր, ոհմակը տեսավ յոթ գայլերի, որոնք հպարտորեն բերում էին  որսը: — Պատմե՛ք ինձ, ի՞նչպես է ամեն ինչ եղել,- հարցրեց ծեր առաջնորդը: -Դա շատ հեշտ եղավ: Մենք որս էինք փնտրում ու տեսանք տասը որսորդների, ովքեր իրենց որսով գնում էին: Մենք հարձակվեցինք, կտոր-կտոր արեցինք նրանց, իսկ որսը  մեզ վերցրինք: — Կեցցես, վաղը նորից կգնաս: Հաջորդ օրը նոր առաջնորդը   նորից վեց  գայլերի հետ գնաց որսի : Նրանք չկային ո՛չ առավոտյան, ո՛չ երեկոյան, ո՛չ էլ գիշերը: Միայն հաջորդ օրն առավոտյան նոր առաջնորդը արյունոտ ու մի կերպ  ողջ մնացած՝ հայտնվեց: — Ի՞նչ է պատահել,- հարցրե

Շուշիի ազատագրում

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992-ի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։ Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ ԼՂՀ շրջափակման օղակի ճեղքումը (տես Լաչինի մարդասիրական միջանցքի բացումը)։ Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով

Անբուժելի Հիվանդությունը

Մի գյուղում` ճանապարհի վրա , փոքրիկ խրճիթի մեջ,  մահճակալի վրա պառկած էր կիսամեռ մի գյուղացի։ Նա այդքան էլ ծեր չէր, բայց անհայտ հիվանդությունը բռնել էր նրան և շղթայել անկողնում։ Հարազատները արդեն հրաժարվել էին հավատալ նրա վերականգմանը և միայն մտածում էին նրա հանգիստ մահվան  մասին։ Սակայն հարևան խրճիթի բնակիչը գիտեր, որ գյուղից քիչ հեռու ապրում էր վտարանդի սուֆիյը, ով բուժում էր «անբուժելի» հիվանդությունները: Եվ նա վազում է  իմաստունի ետևից։ Մի ծեր, բայց կարծես թե ուժեղ մարդ , ներս մտավ սենյակ ՝ հիվանդի մոտ և ինչ-որ բան սկսեց շշնջալ նրա ականջին։ Շուտով գյուղացին արթնացավ և մի որոշ ժամանակ զրուցեց իմաստունի հետ։ Դրանից հետո նա վեր կացավ և առանց մի խոսք ասելու՝ հեռացավ։ Գյուղացին սկսեց վերականգնվել և շուտով, ի զարմանս բոլոր գյուղացիների, վեր կացավ անկողնուց և լիովին առողջացավ։ Այդ օրվանից, երբ նրան հարցնում էին․ «Ի՞նչ է քեզ ասել այդ ծեր մարդը, որ դու այդքան հեշտությամբ հաղթահարեցիր քո հիվանդությունը», նա միշտ պատասխանում էր․ « Մի՛ փորձեք հաղթել դրան։ Սիրե՛ք նրան»։ Բայց շատ քիչ մար