Գլոբալ տաքացում:նախագիծ

Գլոբալ տաքացում, Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում: Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում։ Չնայած, ջերմության հավաքման գործում, օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացման նշման համար։
20-րդ դարից սկսած օդի միջին ջերմատիճանը բարձրացել է 0,74 °C-ով, որի մոտավորապես երկու երրորդը ավելացել է 1980 թվականից հետո։ Վերջին յուրաքանչյուր հաջորդ տասնամյակը ավելի տաք է եղել նախորդից, օդի ջերմաստիճանը բարձր է եղել, քան նախորդ տասնամյակում սկսած 1850 թվականից։
Ջերմաստիճանի գլոբալ աճի արդյունքները հանդիսանում են ծովի մակարդակի բարձրացումը, մթնոլորտային տեղումների քանակի և բնույթի փոփոխությունը, անապատների աճը։
Տաքացումները ամենից ուժեղ արտահայտվում են Արկտիկայում, այն բերում է սառցադաշտերի բացակայությանը, հավերժական սառածությանը և ծովային սառույցներին։ Արկտիկայում հավերժական սառածության ջերմաստիճանը 50 տարվա ընթացքում աճել է -10-ից -5 աստիճան։ 1970-ից մինչ 2002 թվականը արկտիկական սառցադաշտերի մակերեսը փոքրացել է 25%-ով, իսկ հաստությունը փոքրացել է 1,3 մ-ով։
Տաքացումը բերում է նաև հետևյալ հետևանքներին՝ էքստրեմալ եղանակային երևույթների հաճախության մեծացմանը, ներառյալ տապի ալիքները, հեղեղների և երաշտների, օվկիանոսի թթվեցմանը, ջերմաստիճանային ռեժիմի խախտմամբ կենսաբանական տեսակների ոչնչացմանը։ Մարդկության համար կարևոր հետևանք է նաև սննդային ապահովության անվտանգությունը՝ բերքատվության վրա բացասական ազդեցության պատճառով (հիմնականում Ասիայում և Աֆրիկայում) և մարդկանց բնակության վայրերի կորուստը՝ ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Մթնոլորտում ածխաթթու գազի քանակությունը հանգեցնում է օվկիանոսի թթվեցմանը։
Գլոբալ տաքացումը առաջիկայում կարող է հանգեցնել ածխաթթու գազի արտանետման անդառնալի մեխանիզմի աշխատեցմանը Համաշխարհային օվկիանոսից (որտեղ այն 50-100 անգամ ավելի շատ է քան Երկրի մթնոլորտում) և էկոհամակարգի խանգարմանը ու առաջացնել այնպիսի ջերմոցային էֆեկտ ինչպիսին Վեներայի վրա է։ Գլոբալ տաքացման հակազդեցության քաղաքականությունը ներառում է նրա մեղմացումը ջերմոցային գազերի կրճատման հաշվին, ինչպես նաև նրա ազդեցության հետ համակերպմանը։ Երկրների ճնշող մեծամասնությունը մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխման շրջանային կոնվենցիային։ Կոնվենցիայի մասնակիցները միջազգային բանակցություններում մշակում են մեղմացման և համակերպման սահմաններ։ Նրանք, նպատակ ունենալով գլոբալ տաքացումը 2,0 °C-ով սահմանափակել, համաձայնել են էմիսիայի խորը կրճատման անհրաժեշտության հետ։ Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, 2011 թվականին հրատարակված զեկուցումների և Միջազգային էներգետիկ ընկերության, 21-րդ դարում 2,0 °C-ով տաքացումը սահմանափակելու նպատակով էմիսիայի կրճատման համար արված ջանքերը, ոչ ադեկվատ էին։ 2000-2010 թվականներին ջերմոցային գազերի էմիսիան աճեց յուրաքանչյուր տարում 2,2%-ով։ 1970-2000 թվականներին աճը կազմեց տարում 1,3%։ Կլիմայական համակարգի ինտենսիվության տեսակետից, անգամ մարդածին ազդեցության ավարտից հետո էլ տաքացումը ևս 0,6 °С-ով անխուսափելի է։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը