Posts

Showing posts with the label Էկոլոգիա

Գլոբալ տաքացում:նախագիծ

Գլոբալ տաքացում , Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում: Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում ։ Չնայած, ջերմության հավաքման գործում, օվկիանոսի գերակշիռ դերին,  գլոբալ տաքացում  եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացման նշման համար ։ 20-րդ դարից սկսած օդի միջին ջերմատիճանը բարձրացել է 0,74 °C-ով, որի մոտավորապես երկու երրորդը ավելացել է 1980 թվականից հետո ։ Վերջին յուրաքանչյուր հաջորդ տասնամյակը ավելի տաք է եղել նախորդից, օդի ջերմաստիճանը բարձր է եղել, քան նախորդ տասնամյակում սկսած 1850 թվականից ։ Ջերմաստիճանի գլոբալ աճի արդյունքները հանդիսանում են ծովի մակարդակի բարձրացումը, մթնոլորտային տեղումների քանակի և բնույթի փոփոխությունը, անապատների աճը։ Տաքացումները ամենից ուժեղ արտահայտվում են Արկտիկայում, այն բերում է սառցադաշտերի բացակայությանը, հավերժական սառածությանը և ծովային սառույցներին։ Արկտիկայում հավերժական սառածության ջերմաստիճանը 50 տ...

Էկոլոգիական խնդիրներ «Կեղտաջրեր»

 Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են:     Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա:    Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնները մթերքի կամ արտադրանքի մնացորդներն են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Արդյունաբերական թափոններ են նաև արդյունահանվող օգտակար հանածոների դատարկ ապարները, ինչպես նաև անտառհատման մնացորդները:    Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համա...

Մթնոլորտային օդի պահպանության խնդիրներ

Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենսդրության («Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք (1994)) խնդիրներն են մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը, այդ բնագավառում հասարակական հարաբերությունների կարգավորումը և օրինականության ամրապնդումը։

Մոսկվայի էկոլոգիան: Խնդիրներ, որոնք պետք է լուծվեն խորհրդակցվելով

Image
Մոսկվան համրվում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը, այլ նաև դաշնային նշանակության քաղաք, ինչպես նաեև Կենտրոնական դաշնային վարչարարության կենտրոնը և Մոսկվայի շրջանի կենտրոնը, որի կազմում քաղաքն ընդգրկված չէ: Ընթացիկ տարվա տվյալներով, Ռուսաստանի ամենամեծ քաղաքում բնակվում է ավելի քան 12 միլիոն մարդ: Մոսկվան պատկանում է ամենաբնակեցված քաղաքներին, որոնք բոլորն էլ գտնվում են Եվրոպայում և ըստ բնակչության քանակի  մտնում աշխարհի առաջին տասը քաղաքների ցանկի մեջ: Մոսկվան ունի հստակ մայրցամաքային կլիմա, որը հայտնի սեզոնայնությամբ է: Ձմեռը նոյեմբերի երկրորդ կեսից մինչեւ մարտի երկրորդ կեսը ընկած ժամանակահատվածն է: Օրացույցի ձմեռը բնութագրվում է ցածր սառնամանիքներով -20 ° C -25 ° C-ի գիշերային ջերմաստիճանով: Դեկտեմբեր և հունվարի սկզբներին բնորոշվում են ջերմաստիճանները: Մոսկվայի շրջանում անցումային եղանակները բավական կարճ են տևում: Ամառային սեզոնը համարվում է մայիս ամսվա երրորդ տասնօրյայից մինչև օգոստոսի վերջի շրջանը: Տարվա ամենաջերմ ամիսը հուլիսն է: Արտացոլում է քաղաքային էկոհամա...

Վերահսկենք շրջակա միջավայրը

1. Ինչպիսի   միջավայրում   ենք   ապրում   մենք ,  փորձեք   ինքներդ   գնահատել   ձեր շրաջակա   միջավայրի   որակը :  Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Բայց չեմ կարող ասել, որ Երևանն աղտոտված քաղաք չէ: Մենք ապրում ենք ոչ այդքան մաքուր միջավայրում, որի մեղավորը հենց մենք ենք: Մեր անտարբեր վերաբերմունքի պատճառով վերացման եզրին են անտառները, շուտով մաքուր օդ շնչելն էլ անհնար կլինի, որովհետև օրեցօր ավելի է  շատանում ածխածին արտանետող նյութեր: 2. Ինչպես   է   ազդում   շրջակա   միջավայրը   ձեր   առողջության   վրա ,  եթե   կան առանձնակի   դրսևորումներ ,  ներկայացրեք   կոնկրետ   օրինակներով : Շրջական միջավայրը կարևոր դեր ունի մարդու կյանքում: Մարդկանց առողջությունը վտանգված է, քանի որ կենտրոնացված են արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց թունավոր նյութերը բացասական ազդեցությունն են թողնում մարդկանց առողջության վրա: Կա միջավայրի աղտոտման եր...

Աղբի կուտակման խնդիրները

Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, բայց շատ ավելի դժվար է դառնում տեսնել այդ գեղեցկությունը աղբակույտի պատճառով: Հայերն ամեն տարի մի քանի միլիոն տոննա աղբ են նետում չմշակվող աղբանոցները կամ մոտակա ձորերը: Այս ամենը ոչ միայն տգեղ է, այլև վտանգավոր է՝ որոնք կարող են առաջացնել տարբեր տեսակի հիվանդություններ՝ քաղցկեղից մինչև ասթմա: Աղբանոցներից ոչ մեկը՝ ոչ Նուբարաշենինը և ոչ էլ Աջափնյակինը չունեն թափոնները մշակելու մեխանիզմ: Սանիտարական ոչ մի աղբանոց չի համապատասխանում պահանջներին: Նրանք լցնում են աղբը և կարծում են թեփ այդքանով գործն ավարտված է: Կատարվել են մի շարք հետազոտություններ թափոնների այրման սխալ մեթոդները ինչպես է ազդում մարդու առողջության վրա: Աղբավայրերը տեխնիկապես հագեցած չեն, չեն կատարվում աղբի կանոնավոր հաշվառում, կուտակված աղբի շերտերի հողածածկում և մեքենաների լվացում: Վերամշակվող թափոնների՝ պոլիէթիլենի, թղթի և ստվարաթղթի տեսակավորումը կատարում են կատարում են աղբ կրող բանվորները, ովքեր հետո հանձնում են թափոններ ընդունող ընկերությունների և դրա շնորհիվ գումար են վաստակում: Աղբավա...

Էկոլոգիական խնդիրներ

Տես այստեղ

Ջուր

Մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարհային օրը: Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.6 մլրդ-ը`   դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ: Ամեն տարի մինչև հինգ տարեկան առնվազն 1,8 միլիոն երեխա մահանում է անորակ ջրից առաջացած հիվանդություններից, այսինքն՝ մեկ երեխա յուրաքանչյուր 20 վայրկանում: ՄԱԿ-ի հրապարակած ամենամյա «Անառողջ ջուրը» զեկույցում նշվում է, որ աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար: Ի դեպ, Ջրի համաշխարհային օրը նշվում է 1992 թվականից: Այդ պատճառով որոշել եմ անրադառնալ Հայաստանի էկոլոգիական խնդիրներից որրէ մեկին։  Հայաստանում կան շատ ջրանցքներ, որոնք հոսում են փողողների երկայնքերով։ Փողոցի բնակիչները աղտոտում են այն՝աղբ գցելով։  Շուտով այդ ամենի մասին մանրամասն կպատմեմ ֆիլմում։

Էներգիա

Էներգիա ստանալու տարբեր միջոցներ կան։ Տարբեր երկրներում էներգիա են ստանում տարբեր ձևերով։ Քամու էներգիա: Երկրի մակերևույթի անահամաչափ տաքացումը, բարդ ռելիեֆը, ջրային ավազանների ու ցամաքային տարածությունների տարբեր ջերմունակությունները առաջացնում են մթնոլորտային տարբեր ճնշման մարզեր (բարձր և ցածր): Ճնշումների տարբերություններից ելնելով երկրագնդի վրա առաջանում են քամիներ: Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության ընդհանուր ցանցին: Հողմակայանների դրական կողմերից մեկն էլ այն է, որ սպառողը համեմատաբար անկախ է: Գիտնականները հաշվարկել են էներգիայի ընդհանուր քանակությունը, որը կարելի է ստանալ քամու օգնությամբ: Պարզվել է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները: Մի շարք երկրներ հսկայա...

Էկոլոգիա. նախագիծ

1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը: Էկոլոգիան դա գիտություն է, որը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին: Էկոլոգիական գիտելիքները սովորեցնում են մեզ, ինչպես հնարավորինս քիչ աղտոտել բնությունը, և ինչպես օգտագործել բնությունը և նրա ռեսուրսները: 2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: Մարդիկ ապրում են աղտոտված միջացայրում: Մարդը ազդում է շրջակա միջավայրի վրա և՛ լավ, և՛ վատ: Մարդը ազդում է վատ շրջակա միջավայրի վրա, քանի որ աղտոտում է այն, սակայն նաև տնկում է ծառեր և խնամում նրանց: Իսկ բնությունը տալիս է մարդուն բարենպաստ պայմաններ: Բնությունը մարդկության զարգացման մեջ ունի շատ կարևոր դեր, նա նպաստում է զարգացմանը, օգնում ստանալ կրակ և այլն: 3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա: Իմ կարծիքով մարդուն չես կարող կառավարել,մարդ պետք է ինքնուրույն գիտակցի,որ առանց բնության...