Էկոլոգիա. նախագիծ

1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
Էկոլոգիան դա գիտություն է, որը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին: Էկոլոգիական գիտելիքները սովորեցնում են մեզ, ինչպես հնարավորինս քիչ աղտոտել բնությունը, և ինչպես օգտագործել բնությունը և նրա ռեսուրսները:

2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
Մարդիկ ապրում են աղտոտված միջացայրում: Մարդը ազդում է շրջակա միջավայրի վրա և՛ լավ, և՛ վատ: Մարդը ազդում է վատ շրջակա միջավայրի վրա, քանի որ աղտոտում է այն, սակայն նաև տնկում է ծառեր և խնամում նրանց: Իսկ բնությունը տալիս է մարդուն բարենպաստ պայմաններ: Բնությունը մարդկության զարգացման մեջ ունի շատ կարևոր դեր, նա նպաստում է զարգացմանը, օգնում ստանալ կրակ և այլն:

3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Իմ կարծիքով մարդուն չես կարող կառավարել,մարդ պետք է ինքնուրույն գիտակցի,որ առանց բնության նա չի կարող ապրել: Եթե մարդը ավելի խնայողաբար օգտագործի բնությունը և նրա ռեսուրսները, այդ ժամանակ չեն առաջանա էկոլոգիական խնդիրներ:

4.Ինչ է սպասվում մեզ ապագայում:
Եթե մարդիկ շարունակեն աղտոտել բնությունը, հնարավոր է, որ երկիր մոլորակը կործանվի: Սակայն, եթե մարդիկ գիտակցեն բնության կարևորությունը մեր կյանքում և կսկսեն չաղտոտել, մեր շրջակա միջավայրը ապագայում կդառնա ավելի լավը:

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը