Posts

Showing posts with the label Գրականություն

Ավագ դպրոցի հրաշալիքները

1.Ես սիրում եմ Ավագ Դպրոցի ազատ ընտրությունը, ինձ դուր է գալիս այն փաստը, որ մենք ինքներս ենք ընտրում մեր առարկաները և այն դասավանդողներին, ովքեր մեզ ուսուցանում են: 2. Գնահատում եմ այն, որ մեր դպրոցում ուուցիչները հաշվի են առնում աշակերտի կարծիքը: 3.Կարծում եմ, որ դպրոցի առավելություններից մեկը այն է, որ մենք ունենք հնարավորություն սովորելու տարբեր լեզուներ: 4. Ճիշտ եմ համարում դպրոցում տարբեր լեզուներ սովորելու հնարավորությունը: 5. Գնահատում եմ, որ մենք՝ սովորողներս, կարող ենք ընտրել զանազան սպորտաձևեր՝ թենիս, բասկետբոլ, լող, հրաձգություն, նետաձգություն և այլն: 6. Ավագ դպրոցի հրաշալքիներից մեկն է ՏՏ դասընթացները, շատ ուրախ եմ, որ դպրոցում առկա են ծրագրավորման և ՏՏ դասընթացները։ 7. Ես գնահատում եմ դպրոցում պարի և երգի պարապմունքները, քանի որ մենք ծանոթանում և սովորում ենք տարբեր ազգային պարեր և երգեր:

Հովհաննես Թումանյան

Ի՞նչպիսին էր Թումանյանի ամուսնությունը։  1888 թվւն, 19 տարեկան հասակում Թումանյան ամուսնանումա 17 ամյա Օլգա Մաճկալյանի հետ։Օլգա Մակժալյանը իրա հոըշերում հիշել է իրանց հանդիպումը, և ասելա։ Մեր հանդիպումը 1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս ` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանը` իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ: Կինը դիմեց մեզ. -Չգնա՞նք նորակոչիկներին տեսնելու:Այն տարին հայերից նոր էին զինվոր հավաքում: Մենք հրաժարվեցինք ու եկանք տուն: Մյուս օրը, կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան: Ըստ երևույթին, նա երեկ հետևել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տուն ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը...

Եղիշե Չարենց

Տրիոլետ  (ֆրանսերեն՝  triolet , ծագում է իտալերեն  trio  — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։ 17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Օրինակ․ Տրիոլետ Լ. Բ.-ին Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի. Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի — Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս: Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս, Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի. Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի… Սոնետ  (իտալերեն՝  sonetto ,  sonare  — հնչել), բանաստեղծության կառո...

Հեռավար ուսոցում։ Իմ ուսումնական-ճամփորդական ամառը

Իմ ուսումնական-ճամփորդական ամառը․ հետաքրքիր պատում ամառային հետաքրքիր արկածների-չամփորդությունների մասին։ Նախ և առաջ ուզում եմ նշել, որ մեր ճանապարհորդությունը բաղկացած էր 6 քաղաքից: Հուլիսի 10-ի առավոտյան մենք սկսեցինք ճանապարհը դեպի Թբիլիսի, որոշեցինք մնալ այնտեղ մի գիշեր, քանի որ շատ հոգնած էինք: Հաջորդ առավոտ մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Քութայիսի, քանի որ մեր թռիչքը այդ քաղաքից էր: Որոշ պատճառներով այնպես ստացվեց, որ մենք ժամանակից շուտ հասանք օդանավակայան, ուստի ստիպված եղանք այնտեղ 5 ժամ սպասել: Հուլիսի 10-ի կեսօրին մենք վերջապես հասանք Հռոմ: Մենք շատ ուժասպառ էինք, սակայն այն փաստը, որ Հռոմում որոշ ժամեր կկորցնեինք, մեզ դուր չէր գալիս, այսպիսով երեկոյան, հյուրանոցում տեղավորվելուց հետո մենք գնացինք Trevi շատրվան: Այն Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Նաև կցանականայի նշել, որ տվյալ շատրվանների օգնությամբ տալիայի կառավարությունը հազարավոր դոլարներ է աշխաում: Մյուս տեսարանը, որը մենք որոշեցինք տեսնել Կոլիզեյն էր: Չնայած շատ հետաքրքիր տեղ էր մենք որոշեցինք ներս չմ...

Հաշվետվություն հայոց լեզու և գրականություն առարկաներից

Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի։ Ամփոփում։ 2018թ սեպտեմբերից մինչև 2019թ մայիս կատարած իմ առաջադրանքները: Հայոց Լեզու, Գրականություն, Թարգմանություններ Գործնական աշխատանք Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35) Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65) Հայոց լեզու(66-77) Շտեմարան։բաժին 2 Առաջադրանքներ Հոդակապ Մենիմաստ և բազմիմաստ բառեր Հոմանիշ և հականիշ բառեր Հնաբանություններ և նորաբանություններ Փոխառություններ և օտարաբանություններ Բաղաձայնների ուղղագրությունը Ձայնավորների ուղղագրությունը Ավագ դպրոցի հրաշալիքները 1-70 վարժություններ Համո Սահյան։Կենսագրություն, բանաստեղծության վերլուծություն պարգևներ և մրցանակներ Վազգեն Սարգսյան Հայ վիշտը «Մոգերի ընծաները» վերլուծություն Աշուն։նախագիծ Համո Սահյան։Անտառում «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ Հոբելյանական Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության վերլուծություն Մեսրոպ Մաշտոց։ տեսանյութ Թարգմանչաց տոն Հարցեր և առաջադրանքներ Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքի վերաբերյալ Իմ վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններ...

Համո Սահյան, առաջադրանքներ

Image
Կենսագրություն Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բասնաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։ Մահացել...

Վազգեն Սարգսյան

Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։   Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։ 1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ 1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1987թ. ՙՀացի փորձություն՚ գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։ Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։   Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր`   իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։   1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական...

Հայոց վիշտը

Հայոց վիշտը անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով, Լող է տալիս իմ հոգին: Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ, Ու մեոթ հոգնած սուզվում, իջնում Դեպի խորքերն անհատակ: Ոչ հատակն է գտնում անվերջ Ու ոչ հասնում երկնքին... Հայոց վշտի մեծ ծովի մեջ Տառապում է իմ հոգին: Հովհաննես Թումանյանը նշված բանաստեղծության մեջ խոսում է այն բարդությունների մասին, որի միջով անցել է հայ ժողովուրդը, հայերի դժբախտ պատմության մասին։ Հայ ազգը միշտ եղել է պատերազմների, ջարդերի մեջ։ Եվ թե՛ հայ ժողովուրդը, թե՛ բանաստեղծի հոգին միշտ պայքարել են հաղթանակների համար, երբեմն գրեթե հաղթելով, երբեմն էլ պարտվելով։ Թումանյանն ամեն կերպ փորձում էր թեթևացնել հայոց վիշտը, սակայն բանաստեղծի հոգին չէր հասնում այդ մակերեսին և տառապում է ծովի մեջ։

Հաշվետվություն հայոց լեզվից և գրականությունից

Հայոց Լեզու 1-35 35-65 66-77 Շտեմարան։Բաժին 2 Գրականություն Իմ վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հարցեր և առաջադրանքներ Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքի վերաբերյալ Թարգմանչաց Տոն Տեսանյութ։ Մեսրոպ Մաշտոց Հոբելյանական Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության վերլուծություն «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ Համո Սահյան «Անտառում» «Մոգերի ընծաները» վերլուծություն Նախագիծ։ Թարգմանություններ Կա արդյոք կյանք, մահից հետո Ես ընտրում եմ երջանկությունը Գեղեցկուհին Հիվանդ եղնիկը Խաղի հաղթողը Բնության նվերը Երեք որսորդ Առակ Հեռատեսություն Մադոննայի ծնունդը Երջանիկ է նա, ում բավարար է Թալիսման, որը չի կորի Տիեզերք ստեղծողը Թարգմանություն Հոբելյանական Առակ Կինն ու Հավը Սեփական կրոնը Կարևորը`մի քարացիր Աշուն Կրոնի ծնունդը Կրիայի թաղումը Լռությու՞ն թե միտք Տարբեր ընկերները Ճիշտ և սխալ արարքները Ցանկացած մարդ որևէ մեկի մեկի խնդրի լուծումն է Ծերունին և տղան

«Մոգերի ընծաները» վերլուծություն

Ընտանիքը, որն ապրում էր վարձակալած հին տանը, պատրաստվում էր նշել Ամանորը: Ամուսինն աշխատում էր, իսկ կինը՝ ոչ։ Սակայն մի քանի շաբաթվա ընացքում կինը գումար էր հավաքել`ամուսնուն նվեր գնելու համար։ Պատմվածքն այն մասին է, որ սիրահարված մարդիկ կարող են դիմել ցանկացած քայլերի, ի վիճակի են զոհաբարելու իրենց ամենաթանկ իրը, սիրելիին երջանկացնելու համար։ Պատմվածքի երկու հերոսներն էլ չունենալով բավականին գումար և հնարավորություն, արեցին անհնարինը և վերջապես նվերներ գնեցին միմյանց համար։ Օ՚Հենրիի պատմվածքի կերպարները անձնվեր և ինքնամոռաց, սիրով լի մարդիկ էին, որոնք պատրաստ էին զիջել սեփական բարեկեցությունը՝ մյուսին երջանկացնելու համար: Չնայած նրան, որ կարդում էի այս պատմվածքը ոչ առաջին անգամ, կարդացի մեծ հետաքրքրությամբ և կարող եմ ասել, որ այն ինձ դուր եկավ։

Աշուն

Աշունը հաստատվեց մի մութ, թավ անտառում։ Այնտեղ ապրող բոլոր գազաններն ու թռչունները հարցնում էին նրան, թե ինչու՞ է մարդկանցից այդքան հեռու թաքնվել։ Աշունը պատասխանեց նրանց. -Ես մշտապես լալիս եմ գնացող ամռան մարող գեղեցկության համար: Իմ արցունքներն այնքան դառը և սառն են, որ Երկիրը լցվում է նրանցով, և նրա վրա մնում են սառած ջրափոսեր, որոնց վրա գնալով ավելի են կախվում ծանր ամպերը: Անհետանում են գույները, և շրջապատող աշխարհը դառնում է մոխրագույն և ձանձրալի: Օրը չի շտապում արթնանալ՝ փորձելով շուտափույտ մարել: -Չի կարելի թողնել մարդկանց առանց փորձ ձեռք բերելու հույսի, — պոռթկացող ձայներով գոռում էին կենդանիներն ու թռչունները,— Չէ՞ որ, ամեն ինչ այս աշխարհում և մարդկանց կյանքում յուրահատուկ իմաստ ունի: Գարունը կյանքի ծնունդն է և մանկական երազանքները ապագայի վերաբերյալ։ Ամառը հույսի և ցանկության ժամանակն է։ Աշունը փորձ է, որն օգնում է ընտրել ճիշտ ցանկություն։ Ձմեռը իմաստություն է, որի հետ հեշտ ու հանգիստ ծնվում է նոր երազանքը։ Աշունը առարկելու ոչինչ չգտավ և վերադարձավ մարդկանց մոտ՝ քամու...

Համո Սահյան «Անտառում»

Անտառում ամպի ծվեններ կային, Կապույտ մշուշներ կային անտառում. Օրոր էր ասում աշունն անտառին. Բայց դեռ անտառի քունը չէր տանում։ Երկնքում ամպեր էին երևում, անտառում մշուշ էր, աշունը կարծես քնեցնող լիներ, սակայն անտառը չեր քնում: Շշուկներ կային անտառում այնքա՜ն Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….  Իրար փաթաթված ստվեր ու կածան, Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։ Անտառին բնորոշ ձայներ կային՝ անտառային լռություն կանվանեի դրան: Խոնավության բույր կար: Կային մարդկային հետքեր՝ կոխկրտված խոտեր, գուցե նաև թափոններ: Եղյամն էր սնկի գլուխն արծաթում, Մրսում էր կարծես վայրի նշենին, Հանգստանում էր հողմը բացատում՝ Ականջն ամպրոպի ազդանշանին։ Սնկի գլուխը պատված էր եղյամով, նշենին մրսում էր, իսկ բացատում հողմը սպասում էր ամպրոպին: Եղնիկի հորթը, մամուռը դնչին, Թռչում էր իր մոր բառաչի վրա, Եվ որսկանը թաց խոտերի միջին Կորած հետքերն էր որոնում նրա։ Եղնիկի ձաքը՝ մռութին մամուռ կպած, գնում էր իր մոր ձայնի վրա, իսկ որսորդը թաց խոտերի մեջ նրանց կորած հետքերն էր փնտրում: Փայտահատը հի...

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ

Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝   Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը Որդեգիր   Կուսին   Վարդապետ   Ապաշխարութեան Խաչի   չորս   անկյուններում   կան   չորս   առարկաներ ,  որոնք խորհրդանշում   են   վանականի   հոգևոր   ճամփորդությունը   և  բնորոշ   են   առաքյալի   կյանքին `  կրակ ,  զանգ ,  վարդապետի գավազան   և   բաց   գիրք :

Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության վերլուծություն

Բարակ ուղին սողալով, Ոտի տակին դողալով, Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով։ Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի․․․ Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի։ Իմ կարծիքով Կոմիտասը փորձում էր կյանքը համեմատել կյանքի հետ:  Այս բանաստեղծությունը ճանապարհին հայտնվող դժվարությունների մասին է, այսինք կյանքի բարդությունների:  Այս վերլուծության արդյունքում ես ավելի լավ կարողացա ճանաչել կոմիտասին և ինքս ինձ:

Հոբելյանական

2011 թ. Հոբելյանական «Վիեննայի Մխիթարյանների ներկայության 200-ամյակը» նշվում էր գիտական սիմպոզիումով եւ հանդիսավոր հայկական բարձր զանգվածով`«Մարիա Շուց» եկեղեցում:  Հրապարակվել է համապարփակ զեկույց բարձրորակ գրքի տեսքով:  Բացի այդ, վանքում կան նաև թղթադրամներ հատուկ կնիքի առաջին օրվա հետ կապված, Հայաստանի եւ Ավստրիայի հուշանվերների արծաթե հուշադրամներ, ինչպես նաեւ 543 հոդվածի թանկարժեք ֆաքսիմալ հրատարակություն`բերված վանքի գրադարանից; Վերջին, բայց ոչ պակաս հայտնի տան առանձնահատկությունը`որը շատ սիրված է, բուսական լիկյորն է, որն առաջին անգամ արտադրվել է 1889 թ.-ին Վիեննայում։ Բնօրինակ բաղադրատոմսը Մխիթարը Կոստանդնուպոլիսից բերեց Վենետիկ: Չնայած նրան, որ բաղադրիչները 1681-ից ձեռք են բերվել ձեռագիր, ամենայն հավանականությամբ նրանք գաղտնի են։ Աղբյուրը` http://mechitharisten.org/jubilee/

Մեսրոպ Մաշտոց

Տեսանյութում ներկայացված են պատմական փաստեր և տեղեկություններ մեր հայերի առաջին ուսուցչի և Հայաստանի եկեղեցու վարդապետ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կյանքի մասին։ 5-րդ դարի սկզբին մեր երկիրը գտնվում էր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, այն բաժանված էր հռոմեական և պարսկական պետությունների միջև, և քանի որ գրի ու գրականության բացակայությունը կարող էր ունենալ վատ հետևանք հայ ինքնության համար և իրական էր պարսիկներին ու հույներին ձուլվելու վտանգը,Մաշտոցը որոշում է ստեղծել հայկական գրեր: Նա հասկանում էր, որ միայն հայերեն նշանագրերը կարող են փրկություն դառնալ հայերի համար: Մաշտոցն այս որոշմամբ գնում է Սահակ Պարթևի մոտ, և նրա ու բարեպաշտ Վռամշապուհ արքայի համաձայնությամբ և օգնությամբ մեկնում է Եդեսիա և Սամոսատ քաղաքներ: Նրա աշակերտներն`Կորյունն ու Մովսես Խորենացին գրում են, որ գիտական որոնումների ընթացքում Մաշտոցն ապրել է ջերմեռանդ աղոթական կյանքով։ Եվ մի օր, երբ Մեսրոպ Մաշտոցն աղոթում էր և աղերսագին խնդրում Աստծուն օգնել իրեն, ոչ արթուն և ոչ էլ երազի մեջ՝նրա աչքին մի ձեռք է երևում, որը քարերի վրա տ...

Թարգմանչաց տոն

Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է։ Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ լավագույն թարգմանիչներին (հայ և օտարազգի) շնորհվում է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակ: 2005 թ-ից կազմակերպվում է թարգմանիչների ամենամյա միջազգային գիտաժողով: Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո՝ 405 թ-ին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է ա...

Հարցեր և առաջադրանքներ Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքի վերաբերյալ

փորձիր նկարագրել կամ պատկերել Վախ ասվածը: ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին։ այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ՝ շատերը վախենում են միջատներից, շատերն էլ մթությունից կամ բարձրությունից։ Ինձ թվում է, որ ցանկացած մարդ գոնե մեկ անգամ իր կյանքում զգացել է վախի զգացումը։ Իհարկե, ոմանք պնդում են, որ նրանք շատ համարձակ են եւ չեն վախենում ոչ մի բանից։ Բայց դա չի նշանակում, որ նրանք բացարձակապես չեն վախենում որեւէ բանից: Ես էլ ունեմ վախեր: Քիչ բաներից եմ վախենում, սակայն հոգեպես վախեր շատ ունեմ, հարազատներիս և ընկերներիս կորցնելու վախը ինձ ամենից շատն է վախեցնում: Ես պայքարում եմ իմ մտավախությունների դեմ եւ հույս ունեմ, որ շուտով կազատվեմ դրանցից: Սեփական վախը հաղթահարել կարողանալու համար, պետք է իմանալ, թե այն ինչպիսին է: Պետք է ընդունել, այն որ դու վախենում ես որևէ բանից։ Եթե չհաղթահարես վախդ, այն միշտ հետապնդելու է քեզ, և չի թողնելու, որ դու հասնես որևէ հաջողությունների։ Միգուցե ոմանք ասեն, որ Արտաշը տարբերվում էր...

Իմ վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Ոչ ոքի համար գաղտիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունները միշտ էլ լարված են եղել։ Չնայած նրան, որ հիմա շատ հայեր բնակվում են Թուրքիայում, կամ էլ առևրտով են զբաղվում, հայերի մի մասը միշտ էլ ատել և ատելու Թուրքերին 1915թ.-ին տեղի ունեցածի համար։ Բայց չէ՞ որ դա սխալ է։ Անցել է ավելի քանի հարյուր տարի, ժամանակները փոխվել են, մարդիկ փոխվել են, մենք չպետք է մեղադրենք 21-րդ դարում ապրող մարդկանց իրենց նախնիների արած ցեղասպանության համար: Ես հուսով եմ, որ շուտով հայ-թուրքական հարաբերությունները կբարելավեն դեպի լավը։

3-րդ շրջանի հաշվետվություն

1.Սիրո իմ ընկալումը  2.Ես ընտրում եմ երջանկությունը։ Թարգմանություն  3.Վերլուծություն «Անասնաֆերմա»  4.Գործնական աշխատանք  5.Հիվանդ եղնիկը։ Թարգմանություն  6.Կրոնի ծնունդը։ Թարգմանություն 7.Կա արյդոք մահ, կյանքից հետո։ Թարգմանություն  8.Երկու գայլ։ Թարգմանություն  9.Գործնական աշխատանք  10.Ավելի վատ էլ է լինում։ Թարգմանություն  11.Վերլուծություն «Մթնաձորի չարքը»  12.Գեղեցկուհին։ Թարգմանություն  13.Վերլուծություն «Ծպտված Հրեշտակ» 14.Եղիշե Չարենց 15.Ակսել Բակունց 16.Հովհաննես Թումանյան