Աշուն

Աշունը հաստատվեց մի մութ, թավ անտառում։ Այնտեղ ապրող բոլոր գազաններն ու թռչունները հարցնում էին նրան, թե ինչու՞ է մարդկանցից այդքան հեռու թաքնվել։
Աշունը պատասխանեց նրանց.
-Ես մշտապես լալիս եմ գնացող ամռան մարող գեղեցկության համար: Իմ արցունքներն այնքան դառը և սառն են, որ Երկիրը լցվում է նրանցով, և նրա վրա մնում են սառած ջրափոսեր, որոնց վրա գնալով ավելի են կախվում ծանր ամպերը: Անհետանում են գույները, և շրջապատող աշխարհը դառնում է մոխրագույն և ձանձրալի: Օրը չի շտապում արթնանալ՝ փորձելով շուտափույտ մարել:
-Չի կարելի թողնել մարդկանց առանց փորձ ձեռք բերելու հույսի, — պոռթկացող ձայներով գոռում էին կենդանիներն ու թռչունները,— Չէ՞ որ, ամեն ինչ այս աշխարհում և մարդկանց կյանքում յուրահատուկ իմաստ ունի:
Գարունը կյանքի ծնունդն է և մանկական երազանքները ապագայի վերաբերյալ։
Ամառը հույսի և ցանկության ժամանակն է։ Աշունը փորձ է, որն օգնում է ընտրել ճիշտ ցանկություն։
Ձմեռը իմաստություն է, որի հետ հեշտ ու հանգիստ ծնվում է նոր երազանքը։
Աշունը առարկելու ոչինչ չգտավ և վերադարձավ մարդկանց մոտ՝ քամու ուժգնությամբ պոկելով մերկ ծառերի վերջին տերևները։
Եկեք միասին լցվենք իմաստությամբ՝ ձեռք բերելով փորձ, պաշտպանելով հույսը և հավատալով երազանքին։
Թարգմանել են Ռիմա Սիմոնյանը և Էլեն Ջանոյանը։
Աղբյուրը՝ այստեղ

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)