Posts

Showing posts from April, 2018

Էկոլոգիական խնդիրներ

Տես այստեղ

Գործնական աշխատանք

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը,  քանի որ ինչպես  ասվում է. <<Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում>>: Նրանք  ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին, և  նախապես էլ հայտնի էր,  որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ, և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին. -Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես, անտարբեր՝ առավելությու

English

The director of the hotel greeted us very well and we were very pleased. If I see my friend I will tell her about the meeting. If the rain doesn’t stop, we will not be able to go for a walk. No one can translate this text, can they? We had to hurry, because the meeting had already started. What were you discussing with Tom, when I entered? Ann’s mom was sure, that her daughter would pass all the exams well. I would join you, if I was informed. If you don’t come on time, we will go without you. Nobody wants to speak with her about that, do they? She will be allowed to go abroad. What happened yesterday whey you were having dinner? What happened to little Johnny when he was crossing the street. If you agree to what I say nod your head 3 times. If you didn’t drive so fast the policeman wouldn’t stop you.

Հրաչյա Աճառյան

Հրաչյա Աճառյանն ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, սովորել Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա՝ Ստրասբուրգում: 1898–1923 թթ-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի դպրոցներում, 1923 թ-ից՝ Երևանի պետական համալսարանում: Լեզուներ սովորել է պատանեկան հասակից. տիրապետել է հունարենին, եբրայերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իտալերենին, պարսկերենին, գիտեր լատիներեն, սանսկրիտ և այլ լեզուներ: Լազերեն սովորել է մի ծերունի լազից, գրել է այդ լեզվի քերականությունը, ուսումնասիրությունը 1897 թ-ին ներկայացրել է Փարիզի լեզվաբանական ընկերությանը և 21 տարեկանում ընտրվել այդ ընկերության անդամ: Աճառյանը գրել է «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (1952–71 թթ.) բազմահատոր աշխատությունը, որը եզակի երևույթ է համաշխարհային լեզվաբանական գրականության մեջ: Աշխատության մեջ կարելի է գտնել անհրաժեշտ բոլոր տեղեկություններն աշխարհի բազմաթիվ լեզուների և հատկապես հայերենի քերականական կառուցվածքի զարգացման ու