Բարի Գալուստ -_-


Monday, April 9, 2018

Գործնական աշխատանք

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը,  քանի որ ինչպես  ասվում է. <<Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում>>: Նրանք  ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին, և  նախապես էլ հայտնի էր,  որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ, և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.
-Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես, անտարբեր՝ առավելություններ ունեցող զարգացած  մարդկանց նկատմամբ և համարելով, որ դու նրանց հետ հավասար ես:
Բայց այնուամենայնիվ նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես, որ նրանք  ճանապարհին  ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:
-Ահա՛,- ասաց առաջինը,- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ  առյուծի կմախք և ոսկորներ են:
-Իսկ ես,- ասաց երկրորդը,- տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:
-Դե, իսկ ես,- ասաց երրորդը,- տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը: Այնպես որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:
Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.
-Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են. նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:
Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա, կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրորդը  բարձրացավ բարձր ծառի վրա: Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ: Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:

No comments:

Post a Comment