Հեռավար ուսոցում։ Իմ ուսումնական-ճամփորդական ամառը

Իմ ուսումնական-ճամփորդական ամառը․ հետաքրքիր պատում ամառային հետաքրքիր արկածների-չամփորդությունների մասին։

Նախ և առաջ ուզում եմ նշել, որ մեր ճանապարհորդությունը բաղկացած էր 6 քաղաքից: Հուլիսի 10-ի առավոտյան մենք սկսեցինք ճանապարհը դեպի Թբիլիսի, որոշեցինք մնալ այնտեղ մի գիշեր, քանի որ շատ հոգնած էինք: Հաջորդ առավոտ մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Քութայիսի, քանի որ մեր թռիչքը այդ քաղաքից էր: Որոշ պատճառներով այնպես ստացվեց, որ մենք ժամանակից շուտ հասանք օդանավակայան, ուստի ստիպված եղանք այնտեղ 5 ժամ սպասել: Հուլիսի 10-ի կեսօրին մենք վերջապես հասանք Հռոմ: Մենք շատ ուժասպառ էինք, սակայն այն փաստը, որ Հռոմում որոշ ժամեր կկորցնեինք, մեզ դուր չէր գալիս, այսպիսով երեկոյան, հյուրանոցում տեղավորվելուց հետո մենք գնացինք Trevi շատրվան: Այն Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Նաև կցանականայի նշել, որ տվյալ շատրվանների օգնությամբ տալիայի կառավարությունը հազարավոր դոլարներ է աշխաում: Մյուս տեսարանը, որը մենք որոշեցինք տեսնել Կոլիզեյն էր: Չնայած շատ հետաքրքիր տեղ էր մենք որոշեցինք ներս չմտնել, քանի որ դա ժամանակի վատնում էր: Այն, ինչ ես հատկապես կցանկանայի առանձնացնել Հռոմում, բնությունն է, ես իսկապես զարմացած էի, Հռոմի կենտրոնում այդքան շատ ծառեր ու ծաղիկներ կային: 3 օր այնտեղ մնալուց հետո մենք վերսկսեցինք մեր ճանապարհը դեպի Ֆլորենցիա: Անկեղծ ասած, Ֆլորենցիան այն ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, որում ես երբևէ եղել եմ: Ֆլորենցիայի ճարտարապետությունը շատ նման է Հռոմի ճարտարապետությանը, սակայն անձամբ ինձ Ֆլորենցիան ավելի շատ դուր եկավ: Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվում է Պիզա քաղաքը, ուստի մենք վարձեցինք մեքենա և գնացինք այնտեղ: Պիզան բավականին հայտնի քաղաք, քանի որ այնտեղ կա Պիզայի աշտարակը, որը միակ թեք աշտարակն է երկրում, շատերը կարծում են, որ տարիներ անց այն կարող է ընկել։  Հինգ մնացինք Ֆլորենցիայում, այնուհետև մեկնեցինք Միլան: Միլանն ունի աշխարհի ամենագեղեցիկ Տաճարը: Միլանի ճարտարապետությունը շատ տարբերվում է Ֆլորենցիայից և Հռոմից, սակայն գեղեցկությամբ չեր զիջում.
Երեք օր Միլանում մնալուց հետո մենք վերադարձանք Վրաստան: Մենք գնացինք Չեքվետիլի, քանի որ շատ հոգնած էինք Իտալիայում ամենօրյա զբոսանքների պատճառով: Վրաստանում գտնվելու ընթացքում, մենք վայելեն ենք ամբողջ հանգիստը, քանի որ ժամանակի մեծ մասն անկացնում էին լողափում։ Մեր երկար ճանապարհորդությունն ավարտվեց հուլիսի 29-ին, երբ վերադարձանք Երևան:

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը