Մեսրոպ Մաշտոց

Տեսանյութում ներկայացված են պատմական փաստեր և տեղեկություններ մեր հայերի առաջին ուսուցչի և Հայաստանի եկեղեցու վարդապետ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կյանքի մասին։
5-րդ դարի սկզբին մեր երկիրը գտնվում էր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, այն բաժանված էր հռոմեական և պարսկական պետությունների միջև, և քանի որ գրի ու գրականության բացակայությունը կարող էր ունենալ վատ հետևանք հայ ինքնության համար և իրական էր պարսիկներին ու հույներին ձուլվելու վտանգը,Մաշտոցը որոշում է ստեղծել հայկական գրեր: Նա հասկանում էր, որ միայն հայերեն նշանագրերը կարող են փրկություն դառնալ հայերի համար: Մաշտոցն այս որոշմամբ գնում է Սահակ Պարթևի մոտ, և նրա ու բարեպաշտ Վռամշապուհ արքայի համաձայնությամբ և օգնությամբ մեկնում է Եդեսիա և Սամոսատ քաղաքներ: Նրա աշակերտներն`Կորյունն ու Մովսես Խորենացին գրում են, որ գիտական որոնումների ընթացքում Մաշտոցն ապրել է ջերմեռանդ աղոթական կյանքով։ Եվ մի օր, երբ Մեսրոպ Մաշտոցն աղոթում էր և աղերսագին խնդրում Աստծուն օգնել իրեն, ոչ արթուն և ոչ էլ երազի մեջ՝նրա աչքին մի ձեռք է երևում, որը քարերի վրա տառերի հետքեր է թողնում: Հետո  Մաշտոցը վերցնում է մագաղաթն ու իր ծնում նոր ու սքանչելի հայերեն տառերը: Առաջին բանը, որ կատարում է Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևի և իր աշակերտների հետ, դա միասին Աստվածաշունչը հայերեն թարգմանելն էր: Նրանք այնքան ճիշտ և կատարյալ են թարգմանում այն, որ մինչև օրս այն համարվում է Թարգմանությունների թագուհի: Մաշտոցի շնորհիվ Հայաստանում հաստատվում է Հայկական դպրությունը: Մեսրոպ Մաշտոցի, նրա առաջին աշակերտների և Սահակ Պարթևի ջանքերով ծավալվեց թարգմանչաց շարժումը` թարգմանական ծավալուն աշխատանք, եկեղեցու հայացում, երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում: Թարգմանում էին ոչ միայն կրոնական, այլև փիլիսոփայական և բնագիտական, ժամանակագրական գրքեր:

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)