Համո Սահյան «Անտառում»

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Երկնքում ամպեր էին երևում, անտառում մշուշ էր, աշունը կարծես քնեցնող լիներ, սակայն անտառը չեր քնում:

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
 Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Անտառին բնորոշ ձայներ կային՝ անտառային լռություն կանվանեի դրան: Խոնավության բույր կար: Կային մարդկային հետքեր՝ կոխկրտված խոտեր, գուցե նաև թափոններ:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Սնկի գլուխը պատված էր եղյամով, նշենին մրսում էր, իսկ բացատում հողմը սպասում էր ամպրոպին:

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Եղնիկի ձաքը՝ մռութին մամուռ կպած, գնում էր իր մոր ձայնի վրա, իսկ որսորդը թաց խոտերի մեջ նրանց կորած հետքերն էր փնտրում:

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Փայտահատը յուղում էր իր սղոցը՝ երգելով իր հին երգը: Թեղին լսում էր փայտահատի տապալած կաղնու խուլ հառաչանքը:

Անտառապահի տնակի առաջ 
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ 
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառապահի տնակի մոտ կրակ էր վառվում և ծածանվում էր դրա ծուխը: Խարույկի մոտ կանգնած էին սոճին ու եղևնին:

Անտառում խորին խորհուրդներ կային 
Եվ արձագանքներ կային անտառում, 
Օրոր էր ասում աշունն անտառին, 
Սակայն անտառի քունը չէր տանում։  
Խորհրդավոր էր անտառը, կային արձագանքներ այնտեղ: Աշուն էր, սակայն անտառը չէր քնում

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)