"Անտանտի" կազմավորումը

20–րդ դարի սկզբին միջազգային հարաբերություններում եղան զգալի փոփոխություններ։ Բրիտանիան ստիպված էր դուրս գալ իր կողմից իրականացվող փայլուն մեկուսացման քաղաքականությունից և սկսել հավասարակշռող դաշինքների որոնման և ձևավորման քաղաքականություն։ 1902 թվականին կնքվեց անգլո-ճապոնական համաձայնությունը, որով Անգլիան իրեն ապահովեց ընդդեմ Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանը և Ճապոնիան հակամարտող կողմեր էին։
Անհրաժեշտ էր նաև դաշնակից որոնել ընդդեմ Գերմանիայի: Գերմանիան ուներ հզոր ցամաքային բանակ և եվրոպական միակ պետությունը, որը կարող էր իր ցամաքային բանակով մրցել Գերմանիայի հետ և նրա հետ ուներ հակասություն դա Ֆրանսիան էր։ Ուստի անգլիական դիվանագիտությունը սկսեց աշխատել ֆրանս-անգլիական դաշինքի ձևավորման օգտին։
Ֆրանսիան իր հերթին դաշնակից էր փնտրում ընդդեմ Գերմանիայի, քանի որ նրա հիմնական դաշնակից Ռուսաստանը զբաղված էր Հեռավոր Արևելքում Ճապոնիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ 1904 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում հանդիպեցին ֆրանսիական և անգլիական կողմերը՝ կնքվեց ֆրանս-անգլիական արտաքին համաձայնագիրը, որը կոչվեց entente (համաձայնություն)։ Պայմանագիրը բաղկացած էր երկու մասից՝ մեկը ենթակա էր հրապարակման, մյուսը գաղտնի էր։ Հրապարակման ենթակա բաժնում կողմերը պարտավորվում էին Մարոկկյան հարցի շուրջ պահպանել 1880 թվականի Մադրիդյան կոնֆերանսի սկզբունքները, իսկ գաղտնի հատվածում Անգլիան ճանաչում էր Ֆրանսիայի իրավունքները Մարոկկոյի, իսկ Ֆրանսիան՝ Անգլիայի իրավունքները Եգիպտոսի նկատմամբ։ Ռուս-ճապոնական պատերազմի ավարտից հետո ձախողված Ռուսաստանը նորից թեքվեց դեպի Եվրոպա, որտեղ սակայն ուժերի վերադասավորման արդյունքում Ռուսաստանի շահերի տարածքում արդեն ներկա էր ոչ թե Մեծ Բրիտանիան, այլ Գերմանիան։
Հետևաբար Մեծ Բրիտանիան այլևս չէր դիտարկվում որպես հակառակորդ և նույն այս հիմնավորմամբ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի կողմից նույնպես չէր դիտարկվում որպես հակառակորդ։ Բացի այդ առկա էր նաև Ֆրանսիայի գործոնը, քանի որ վերջինս համարվում էր այս երկու երկրների դաշնակիցը։ 1907 թվականի օգոստոսի 31-ին Պետերբուրգում հանդիպեցին անգլո-ռուսական կողմերը և կնքվեց անգլո-ռուսական կոնվենցիան, որով վերջնական ձևավորում ստացավ Անտանտը՝ դառնալով ֆրանս-անգլո-ռուսական եռյակ խմբավորում, որը պետք է պայքարեր Եռյակ միության դեմ Մեծ պատերազմում։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը