Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը

Պետական կարգը Արշակունիների օրոք:
Արշակունյաց թագավորության ժա- մանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ: Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին: Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայ նախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին «Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին «պարգևականք» կոչվող տիրույթներ` դրանց փոխարեն զինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով: Բդեշխներն ու նախարարներր արքունիքում ժառանգաբար զբաղեցում էին իրենց հատկացված «զահերը» կամ «բարձ ու պատիվները», որոնց աստիճաններր կամ խիստ հերթականությամբ կանոնակարգված տեղերը (րստ նրանց տնտեսական և ռազմական հզորության) ամրագրված էին արքունի «Գահնամակում»: հայոց արքան երկիրը կառավարում էր արքունիքին առընթեր վարչական մարմինների՝ գործակալությունների միջոցով: Գործակալական պաշտոնները վարում էին տոհմիկ ազնվականության ներկայացուցիչները, հիմնականում՝ ժառանգաբար, սերունդներին փոխանցելով իրենց հմտությունները: Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում կարևոր էին հետևյալ գործակալությունները.

1. Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքներր, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանա- պարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները: Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները:

2. Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:

3.Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:

4.Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:

5.Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:

6.Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:

7.Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ:

Մատենագրական աղբյուրներում հիշատակվում են նաև շահախոռապետ, որսապետ, տակառապետ, հանդերձապետ, դահճապետ, մունետիկ, շահապ, գրչունիք, նամակունիք, սպանդունիք, արքունի դրան եպիսկոպոս և այլ անվանումներով միջին ու մանր գործակալություններ: Արշակունիների արքայատան անկումից (428 թ.) հետո հիմնականում հարատևեցին համապետական նշանակություն ունեցող գործակալությունները, որոշ գործակալություններ վերաիմաստավորվեցին, իսկ պալատական նեղ նշանակություն ունեցողները դադարեցին գործելուց:

Արշակունյաց Հայաստանում զինված ուժերր համալրվում էին արքունի և նախարարական զորամիավորումներով: Տրդատ III Մեծի օրոք (287-330) հայկական զորաբանակի թիվը հասնում էր 70 հազարի: IV դարում Սասանյան Պարսկաստանի սպաոնալիքները հարկադրեցին մեծացնել հայկական զինված ուժերի թվաքանակը: Մեզ հասած «Զորանամակի» համաձայն IV դարի երկրորդ կեսին նախարարությունները Հայոց զորաբանակը համալրել են 84 հազար մարտիկով, իսկ արքունի հեծելագունդը կաղմել է 40 հազար միավոր: Զինված ուժերի կորիզը կազմող այրուձին համալրվում էր գերազանցապես ազնվականներով, որոնք վաղ հասակից մասնագիտանում էին ձիավարժության, որսախաղերի և զինավարժությունների մեջ:

Աղբյուրը`այստեղ

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը