Բարի Գալուստ -_-


Sunday, October 7, 2018

Երեք որսորդ

Կար-չկար երեք որսորդ: Երեքի հագն էլ շոր չկար: Երեքի մոտ էլ հրացան կար: Երեք հրացաներն էլ լիցքավորված չէին: Որսորդները դուրս եկան լուսաբացին և գնացին հեռու- հեռու և էլի շատ հեռու: Անտառի մոտ նրանք կրակեցին երեք նապաստակի, երկու նապաստակներին չկպավ, իսկ երրորդը փախավ նրանցից: Նրանք հրացանը դրեցին այն որսորդի գրպանը, որի հագին շոր չկար: Ախ, Աստված իմ ինչպես մենք կեփենք այն նապաստակին, ով մեզնից փախել է: Եվ երեք որսորդները նորից շարունակեցին իրենց ճանփան: Նրանք գնացին հեռու-հեռու և էլի հեռու: Վերջապես հասան մի տան, առանց պատեր, առանց տանիք, առանց գմբեթ, առանց պատուհան և առանց ամեն-ինչ: Երեք որսորդները երեք անգամ ուժեղ թըխկացրեցին դուռը, տուկ, տուկ, տուկ: Տերը ով տանը չէր կանչեց, ով է, ինչ է ձեզ հարկավոր: Կարող եք մեզ օգնել մի անոթ կարող եք տալ, որ այն նապաստակին եփենք, ով մեզնից փախչել է: Ախ Աստված իմ, ընկերներ, ես ընդամենը ունեմ երեք անոթ,երկուսը ջարդված, երրորդն էլ`անպետք:

Ռուսերեն տարբերակը`https://azku.ru/skazki-narodov-evropyi/tri-ohotnika.html

No comments:

Post a Comment