Posts

Showing posts from March, 2019

Բաշ-Ապարանի ճակատամարտ

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադփաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանիգավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագածսարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։ Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանիճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանիսահմանային գյուղերը։ Հյուսիսակողմից արշավող թուրքերի ճանապարհը հնարավոր էր փակել Աշտարակի մոտ, Եղվարդում, Երևանի սահմանագլխին։ Բայց Ապարանումթուրքերի առաջն առնելու մասին որևէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում

Վազգեն Սարգսյան

Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։   Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։ 1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ 1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1987թ. ՙՀացի փորձություն՚ գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։ Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։   Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր`   իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։   1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ

Ձայնավորների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։ Այգետ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական, անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալ, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ, միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։ 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։ Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա, հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ, նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։ 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր, առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք, ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել, հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթը

Բաղաձայնների ուղղագրությունը

ԵՌԱՇԱՐՔ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐ Բ-Պ-Փ, Գ-Կ-Ք, Դ-Տ-Թ, Ձ-Ծ-Ց, Ջ-Ճ-Չ 1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։ 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։ Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, տարերգ, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ, օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։ 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։ Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,

Երկհնչյուններ և ձայնակապ

Գործնական քերականություն 1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը: Գարունդ հա յե րեն է գալիս, Ձ յու ներդ հա յե րեն են լալիս…. Լ ույ սը  յո թ անգամ չեմուչում արեց, Յո թ թռչուն պոկվեց  յո թ բարդու ճ յու ղից… Հա յա ստան ասելիս  այ տերս  այ րվում են, Հա յա ստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ՝ ինչո՞ւ է  այ դպես։ Ծանր նստել է քարափը ձորում, Հ յու րընկալ տերը մանկութ յա ն ձորի։ Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ Եվ թափառական ուլե՛ր քար այ ծի, Մի՛ չարաշահեք բարութ յու նը մեծ Ու համբերութ յու նն  այ ս մեծ քարափի։ Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա, Իր ներսը ն այ ի, և ով իմանա, Գուցե թե սրտից մի աղբ յու ր հանի Կամ թե  այ նպիսի մի հարստութ յու ն, Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։ 2.  Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։ Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյո

Վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր Կանոնադրության հիման վրա: Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Լիանա Ղալթաղչյան Ծովինար Սողոմոնյան Վարչապետի գլխավոր խորհրդականներ Արամ Ղարիբյան Արսեն Գասպարյան Վարչապետի խորհրդականներ Արշակ Կարապետյան Եղիշե Կիրակոսյան Հակոբ Ճաղարյան Ջեմմա Հակոբյան Սրբուհի Ղազարյան Վարչապետի խորհրդականներ հասարակական հիմունքներով Արտակ Գասպարյան Գրիգոր Մուրադյան Մեսրոպ Առաքելյան Ֆելիքս Թադևոսյան Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյան Վարչապետի օգնականներ Հրաչյա Թաշչյան Նաիրի Սարգսյան Աշխատակազմի ստորաբաժանումներ Ազգային ժողով

New words

Ambitious-փառասեր Arrogant-ինքնահավան Assertive- Անպարկեշտ Bad-tempered-դյուրագրգիռ Calm-հանգիստ Cheerful-կենսուրախ Conscientious-բարեխիղճ Eccentric-տարօրինակ Immature-անկատար Impulsive- Անխոհեմ Insecure-անապահով Insincere-կեղծավոր Loyal-հավատարիմ Open-minded-ազատամիտ Optimistic-լավատես Possessive-սեփականատեր Reserved-ինքնամփոփ Self-confident-ինքնավստահ Stubborn-համառ Vain-սնափառ Well-balanced-հավասարակշռված Wise-իմաստուն

Փոխառություններ և օտարաբանություններ

Գործնական աշխատանք 1. Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։ Կոլեկցիա-հավաքածու Օրիենտացիա-կողմնորոշում Տրադիցիա-ավանդույթ Ստաբիլ-կայուն Լոմբարդ-գրավատուն Վալյուտա-արժույթ Ստարտ-մեկնարկ Դիագնոզ-ախտորոշում Դիսպետչեր-կարգավար Կոմերցիոն-առևտրային 2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք ձեր իմացած այլ լեզուների հետ)։ Տորթ, տեխնիկա, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ակվարիում, բազալտ, բալետ, բալլադ, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կոնֆետ, մագնիս, մեթոդ, պոեմ, սպիրտ:

Հնաբանություններ և նորաբանություններ

Գործնական աշխատանք 1. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հնաբանությունները։ Այպանել, աշտե, մարդպետ, ատենադպիր, այրուձի, արդ, ի փառս, հանգույն, զի, վաղր, հանապազ։

Փոքրիկ առակներ

Одна курица несла каждый день по яичку. Хозяйка подумала, что если больше давать корму, курица вдвое будет нестись. Так и сделала. А курица зажирела и вовсе перестала нестись. Մի հավ ամեն օր ձու էր ածում։ Տերը մտածեց, որ եթե հավին շատ կեր տա հավը ավելի շատ ձու կածի։ Այդպես էլ արեց։ Սակայն հավը չաղացավ և դադարեց ձու ածելը։ У одного хозяина курица несла золотые яйца. Ему захотелось сразу побольше золота, и он убил курицу (он думал, что внутри ее большой ком золота); а она была такая же, как и все курицы. Մի մարդու հավը ոսկե հավ էր ածել։ Մարդը ցաանկանում էր միանգամից ստանալ շատ ոսկի, նա սպանեց հավին, մտածելով իր ներսում շատ ոսկի կա։ Սակայն նա նման էր մնացած հավերին։ Горел дом. А в доме остался ребёночек. Никто не мог войти в дом. Солдат подошёл и сказал: -Я войду. Ему сказали: -Сгоришь. Солдат сказал: -Два раза не умирать, а раз не миновать. Вбежал в дом и вынес ребёночка. Տունը վառվում էր, սակայն տանը երեխա կար։ Ոչ ոք չէր կարողանում ներս մտնել։ Մի զինվոր մոտեցավ և ասաց. -Ես կմտն

Մայիսյան ճակատամարտերի պատմական նշանակությունը

Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը, այսպիսով, ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայիհերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինն

Ճանապարհ դեպի ծով

Մի աղքատիկ գյուղում ծնվեց մի տղա: Ինչես բոլոր մարդիկ իր գյուղում`այդպես էլ նա, անցկացնում էր իր օրերը`անիմաստ, մեխանիկորեն և մեկը մյուս չտարբերվող, պատկերացում չունենալով այն մասին, թե ինչ կարելի է անել սեփական կյանքի հետ: Մի հրաշալի գիշեր նա երազում ծով տեսավ: Գյուղի բնակիչներից ոչ ոք իր կյանքում ծով չէր տեսել, այդ պատճառով էլ ոչ ոք չէր կարող հաստատել, որ աշխարհում առհասարակ գոյություն ունի անծայր ջուր: Երբ երիտասարդը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ և գտնել`իր երազում տեսած ծովը, բոլորը նրան խելագար համարեցին: Բայց տղան առհամարելով նրանց ճանապարհ ընկավ։ Նա երկար քայլեց, մինչև հայտնվեց մի ճամփաբաժանում:  Այստեղ նա ընտրեց ուղիղ գնացող ճանապարհը և մի քանի օր անց հասավ մի ավանի, որտեղ մարդիկ վարում էին խաղաղ ու բարեկեցիկ կյանք: Երբ նա հայտնեց տեղի բնակիչներին, որ փնտրում է ծովը, նրանք սկսեցին համոզել, որ նա զուտ ժամանակ է կորցնում և ավելի լավ կանի՝ մնա ավանում և ապրի այնքան երջանիկ, որքան իրենք են: Մի քանի տարի տղան ապրեց ապահովված կյանքով, սակայն մի օր երազում նա կրկին ծով տեսավ և հի

Ղարաքիլիսայի ճակատամարտ

Ղարաքիլիսայի ճակատամարտ (1918), տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 25-30-ին հայկական և թուրքական զորքերի միջև, Ղարաքիլիսայիմոտ։ Ռուսաստանում 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարբեկովի(Նագարբեկյան) գլխավորած հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ։ Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ. սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։ Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը։ Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ։ Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթաղչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան։ Ջալալօղլիի մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22-ի

Հոմանիշ և Հականիշ բառեր

Գործնական աշխատանք 1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։ Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, համեստ-հմայիչ, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հուզիչ, ծավի-բիլ, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դատարկել-պարպել, սնապարծ, խոնավ-տամուկ: 2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։ ա) Լուռ 1. ակնդետ,  անխոս , անթարթ 2. մշտապես, հանապազորդ,  լռելյայն 3.  անձայն , անքթիթ, անշեղ բ) Գեղեցիկ 1. անբարետես, դեղձան,  չքնաղ 2.  գեղանի , կախարդական, լուսավոր 3. բյուրեղյա,  չնաշխարհիկ , պատկերավոր գ) Գովել 1. նախատել, բաղդատել,  դրվատել 2. հարատևել, պարսավել,  ներբողել 3.  փառաբանել , ըմբոշխնել, կենսագործել դ) Երեկո 1. արշալույս,  վերջալույս , աստղալույս 2. տիվանդորր,  արևամուտ , արեգնափայլ 3. ծեգ,  իրիկնամուտ , ցայգ ե) Ցանկալի 1. հանդուրժելի, զմայլելի,  բաղձալի 2.  տենչալի , պատկառելի, անհերքելի 3. նշմարելի, անդրդվելի,  ըղձալի 3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։ Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, դալար, ուսյալ-տգետ, երկչոտ-համարձակ, գագաթ-ստորոտ, օրինակա

Հոկտեմբերյան հեղափոխություն

Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։ 1917-ի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (Բրեստի հաշտություն), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանի շրջանները)։ 1920-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է ստիպել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։

Սարդարապատի հերոսամարտը

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 22-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստաններխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։ Կողմերի մարտակազմերը Թուրքական կողմ Ալեքսանդրապոլ-Երևան ուղղությամբ արշավող թուրքական 36-րդ դիվիզիայի կազմում էին 106-րդ, 107-րդ և 108-րդ հետևակ գնդերը, հրաձգային մեկ գումարտակ, երկու հրետանային դիվիզիոն։ Թուրքական զորքն ուժեղացված էր կորպուսային առանձին հեծալազորային գնդի և քրդական 1 500-ոց հեծյալ գնդի ուժերով: Թուրքական ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 7 500 – 10 000 զինվոր ու սպա՝ ներառյալ քրդական ուժերը։ Թուրքերի տրամադրության տակ կար 40 հրանոթ։ Հայկական կողմ Սարդարապատի ճակատում հայկական կողմի ուժերն ընդգրկված էին Երևանյան զորախմբի կազմում, որի ստորաբաժանումների մյուս մասը մասնակցեց թուրքական 9-րդ դիվիզիայի դեմ Բաշ-Ապարանի ճակատամարտին։ Զորախմբի հրամանատարն էր գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, շտաբի պետը՝ գնդապետ Ալեքսանդր Վեքիլյան

Բրեստ-Լիտովսքի Դաշնաքիրը

1918 Մարտի 3-ին, Ռուսաստանի նորաստեղծ Բոլեվիկյան կառավարությունը կնքեց Բրեստ-Լիդովսքիում դանաքիրը, միջազգային հաշտության պայմանագիրը ստորագրված էր ՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապեդությաբ  ներկայացուցիչների, մյուս կողմից Կենդրոնական Ուժերի կողմից։ Այս պայմանագրով նրանք ապահովում էին իրանց երկրների հաշտությունը և Ռուսաստանը ապահովում է իր զորքերի դուրս բերումը Արևելյան Անատոլիայից, մասնավորապես`   Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ծանր վիճակի մեջ դրեց կովկասյան ճակատի շրջաններում ապրող հայ ազգաբնակչությանը, Չեղյալ համարեց 1917-ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և փոխարենն ընդունեց նույն այդ հողերը Թուրքիային վերադարձնելու մասին վճիռ: Ամիսներ անց`   սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի կառավարությունը արտգործնախարար Չիչերինի ստորագրած նոտայով չեղյալ հայտարարեց ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի Թուրքիային կովկասյան տարածքների զիջումը: Բրեստ- Լիտովսկիի