Posts

Showing posts with the label Թարգմանություններ

Ծառատունկ

Ճանապարհին մի չորացած ծառ կար։  Մի գիշեր մի գող անցավ այդ  ծառի մոտով եւ նա վախեցավ, մտածելով, որ դա ոստիկան է, ով նրան է սպասում։ Այնուհետև ծառի կողքով անցավ մի սիրահարված երիտասարդ, և նրա սիրտը ուրախությունից սկսել բաբախել, նա կարծեց թե այդ ծառը իր սիրելին է, նրա քայլերն արագացան։ Իսկ երեխան, ով վախեցած էր հեքիաթներով, կարծեց թե դա ուրվական է։ Եվ բոլորը, ովքեր անցնում էին ծառի մոտով, ինչ-որ այլ բան էր թվում : Բայց բոլոր դեպքերում ծառը միայն ծառ էր: Մենք տեսնում ենք աշխարհը, այնպես ինչպիսին մենք ենք: Աղբյուր

Մի քիչ արծաթ

Սուֆին հարցրեց իմաստունին. — Ասա՛, ինչու՞ չունևոր մարդիկ ավելի առատաձեռն են ու կարեկից են ուրիշի դժբախտության հանդեպ, քան հարուստները։ — Նայի՛ր պատուհանից։ Ի՞նչ ես տեսնում։ — Երեխաները վազվզում են ետևի բակում, մեքենաներ, ծառեր։ — Իսկ հիմա հայելու մեջ նայիր։ Ինչ- որ մեկին ճանաչու՞մ ես։ -Այո՛, ինձ։ — Հասկացա՞ր հիմա։ Դու նայեցիր սովորական ապակու մեջ և տեսար աշխարհը քո շուրջ։ Բայց հերիք է ավելացնել մի քիչ արծաթ, և դու բացի քեզնից ոչինչ չես տեսնում։ Աղբյուրը՝  այստեղ

Թանկ նվերը

Աթենքում ինչ-որ տոնախմբության ժամանակ Ալկիվիադը ՝ փառասիրությունից դրդված, հարուստ ընծաներ ուղարկեց Սոկրատին: Քսանտիպպան ապշած էր թանկ նվերով և խնդրեց ամուսնուն ընդունել այն, նա էլ ասաց. — Թող որ մենք փառասիրությամբ չզիջենք Ալկիվիադին և հրաժարվենք այս ամենից:

Առակ

Մի անգամ ուսուցիչը հարցրեց երեք աշակերտներին։ -Ինչու՞ է ապակին կոտրվում, երբ նրա վրա քար ենք նետում։ -Որովհետև քարը ծանր է, -պատասխանեց առաջին աշակերտը։ -Որովհետև ապակին փխրուն է,-պատասխանեց երկրորդը։ -Որովհետև նետած քարը ծանր է, իսկ նետումը դիպուկ,-֊պատասխանեց երորդը։ -Ձեզնից ոչ ոք չտվեց ճիշտ պատասխանը, -ասաց ուսուցիչը։ -Քանի որ պատուհանը փաված էր! Սովորեք ապրել բաց սրտով և ոչ մի թշնամական նետ չի կարողանա կոտրել նրանց անցնելով այդպիսի փխրուն հոգու միջով։ Ռուսերեն տարբերակը` https://www.inpearls.ru/318452

Հաշվետվություն հայոց լեզու և գրականություն առարկաներից

Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի։ Ամփոփում։ 2018թ սեպտեմբերից մինչև 2019թ մայիս կատարած իմ առաջադրանքները: Հայոց Լեզու, Գրականություն, Թարգմանություններ Գործնական աշխատանք Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35) Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65) Հայոց լեզու(66-77) Շտեմարան։բաժին 2 Առաջադրանքներ Հոդակապ Մենիմաստ և բազմիմաստ բառեր Հոմանիշ և հականիշ բառեր Հնաբանություններ և նորաբանություններ Փոխառություններ և օտարաբանություններ Բաղաձայնների ուղղագրությունը Ձայնավորների ուղղագրությունը Ավագ դպրոցի հրաշալիքները 1-70 վարժություններ Համո Սահյան։Կենսագրություն, բանաստեղծության վերլուծություն պարգևներ և մրցանակներ Վազգեն Սարգսյան Հայ վիշտը «Մոգերի ընծաները» վերլուծություն Աշուն։նախագիծ Համո Սահյան։Անտառում «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ Հոբելյանական Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության վերլուծություն Մեսրոպ Մաշտոց։ տեսանյութ Թարգմանչաց տոն Հարցեր և առաջադրանքներ Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքի վերաբերյալ Իմ վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններ...

Գայլերի ոհմակը և երեք որսորդները

Գայլերի ոհմակում ծեր առաջնորդը որոշեց իրեն փոխարինող գտնել: Նա մոտեցավ ամենահամարձակ ու ամենաուժեղ գայլին  և ասաց. — Ես ծերանում եմ և դրա համար Էլ քեզ նշանակում եմ ոհմակի նոր առաջնորդ: Բայց դու պետք  է ապացուցես, որ արժանի ես դրան: Դրա համար վերցրու ոհմակի լավագույն գայլերին, գնա որսի ու որսա ուտելիք ողջ ոհմակի համար: — Լավ,- ասաց նոր առաջնորդը և վեց  գայլերի հետ գնաց որսի: Առավոտյան նրանք չեկան, երեկոյան էլ չեկան: Երբ արդեն գիշեր էր, ոհմակը տեսավ յոթ գայլերի, որոնք հպարտորեն բերում էին  որսը: — Պատմե՛ք ինձ, ի՞նչպես է ամեն ինչ եղել,- հարցրեց ծեր առաջնորդը: -Դա շատ հեշտ եղավ: Մենք որս էինք փնտրում ու տեսանք տասը որսորդների, ովքեր իրենց որսով գնում էին: Մենք հարձակվեցինք, կտոր-կտոր արեցինք նրանց, իսկ որսը  մեզ վերցրինք: — Կեցցես, վաղը նորից կգնաս: Հաջորդ օրը նոր առաջնորդը   նորից վեց  գայլերի հետ գնաց որսի : Նրանք չկային ո՛չ առավոտյան, ո՛չ երեկոյան, ո՛չ էլ գիշերը: Միայն հաջորդ օրն առավոտյան նոր առաջնորդը արյունոտ ու մի կերպ  ...

Անբուժելի Հիվանդությունը

Մի գյուղում` ճանապարհի վրա , փոքրիկ խրճիթի մեջ,  մահճակալի վրա պառկած էր կիսամեռ մի գյուղացի։ Նա այդքան էլ ծեր չէր, բայց անհայտ հիվանդությունը բռնել էր նրան և շղթայել անկողնում։ Հարազատները արդեն հրաժարվել էին հավատալ նրա վերականգմանը և միայն մտածում էին նրա հանգիստ մահվան  մասին։ Սակայն հարևան խրճիթի բնակիչը գիտեր, որ գյուղից քիչ հեռու ապրում էր վտարանդի սուֆիյը, ով բուժում էր «անբուժելի» հիվանդությունները: Եվ նա վազում է  իմաստունի ետևից։ Մի ծեր, բայց կարծես թե ուժեղ մարդ , ներս մտավ սենյակ ՝ հիվանդի մոտ և ինչ-որ բան սկսեց շշնջալ նրա ականջին։ Շուտով գյուղացին արթնացավ և մի որոշ ժամանակ զրուցեց իմաստունի հետ։ Դրանից հետո նա վեր կացավ և առանց մի խոսք ասելու՝ հեռացավ։ Գյուղացին սկսեց վերականգնվել և շուտով, ի զարմանս բոլոր գյուղացիների, վեր կացավ անկողնուց և լիովին առողջացավ։ Այդ օրվանից, երբ նրան հարցնում էին․ «Ի՞նչ է քեզ ասել այդ ծեր մարդը, որ դու այդքան հեշտությամբ հաղթահարեցիր քո հիվանդությունը», նա միշտ պատասխանում էր․ « Մի՛ փորձեք հաղթել դրան։ Սիրե՛ք նրան...

Լռություն թե՞ միտք

Քարոզիչը հայտնի էր որպես հռետոր: Բայց ընկերներին, նա մեկ անգամ խոստովանել էր, որ իր ճառագայթումը չի կարող համեմատվել Վարպետի հակառակ խոսքերով: Ուսուցչի հետ մեկ շաբաթ անցկացնելուց հետո նա գուշակեց, թե ինչումն էր գաղտիքը։ -Երբ խոսում է Վարպետը, նրա խոսքերը լռում են: Իմ խոսքը, ցավոք, ստեղծում է միտք։ Աղբյուրը` այստեղ

Ցանկացած մարդ որևէ մեկի մեկի խնդրի լուծումն է

-Երկրի վրա գնտվող ցանկացած մարդ համարվում է որևէ մեկի խնդրի լուծումը,-մի օր ասաց իմաստուն տատիկս։ Ես շատ զարմացա լսելով այդ խոսքերը։ -Դու-ինչ որ մեկի խնդրի լուծումն ես,- կրկնեց նա։ ԵՎ բացատրեց. -Շնորհը, որը տրված է քեզ, միգուցե քեզ պետք չէ, բայց այն միանշանակ անհրաժեշտ ուրիշ մեկին- քո ժպիտը, քո սերը, քո ուժը։ Աղբյուրն` այստեղ 

Ներելու մասին

Մի անգամ աշակերտն եկավ երեցի մոտ և հարցրեց. -Ինչպե՞ս կարող եմ ներել սովորել, Վարպետ։ -Երբեք մի դատիր մյուսներին և քեզ երբեք ներել պետք չի գա։ Աղբյուր

Եղանակը

Ուղեւորը հարցրեց հովիվին. - Ինչպիսի՞ն եղանակ կլինի այսօր։ Հովիվը պատասխանեց. - Այնպիսին, ինչպիսին ինձ է դուր գալիս: - Որտեղի՞ց գիտես, որ եղանակը կլինի հենց այնպես, ինչ ուզում դու ես ուզում: - Գիտակցելով, որ հնարավոր չէ միշտ ստանալ այն, ինչ ուզում ես, ես սովորեցի սիրել, այն թե ինչ կլինի: Հետեւաբար, ես լիովին համոզված եմ, որ եղանակը կլինի հենց այնպես, ինչպես ին է դուր գալիս.. Հիշեք, միայն մենք ենք պատասխանատվություն կրում մեր հոգու եղանակի համար: Աղբյուրն` այստեղ

Փոքրիկ առակներ

Одна курица несла каждый день по яичку. Хозяйка подумала, что если больше давать корму, курица вдвое будет нестись. Так и сделала. А курица зажирела и вовсе перестала нестись. Մի հավ ամեն օր ձու էր ածում։ Տերը մտածեց, որ եթե հավին շատ կեր տա հավը ավելի շատ ձու կածի։ Այդպես էլ արեց։ Սակայն հավը չաղացավ և դադարեց ձու ածելը։ У одного хозяина курица несла золотые яйца. Ему захотелось сразу побольше золота, и он убил курицу (он думал, что внутри ее большой ком золота); а она была такая же, как и все курицы. Մի մարդու հավը ոսկե հավ էր ածել։ Մարդը ցաանկանում էր միանգամից ստանալ շատ ոսկի, նա սպանեց հավին, մտածելով իր ներսում շատ ոսկի կա։ Սակայն նա նման էր մնացած հավերին։ Горел дом. А в доме остался ребёночек. Никто не мог войти в дом. Солдат подошёл и сказал: -Я войду. Ему сказали: -Сгоришь. Солдат сказал: -Два раза не умирать, а раз не миновать. Вбежал в дом и вынес ребёночка. Տունը վառվում էր, սակայն տանը երեխա կար։ Ոչ ոք չէր կարողանում ներս մտնել։ Մի զինվոր մոտեցավ և ասաց. -Ես կմտն...

Ճանապարհ դեպի ծով

Մի աղքատիկ գյուղում ծնվեց մի տղա: Ինչես բոլոր մարդիկ իր գյուղում`այդպես էլ նա, անցկացնում էր իր օրերը`անիմաստ, մեխանիկորեն և մեկը մյուս չտարբերվող, պատկերացում չունենալով այն մասին, թե ինչ կարելի է անել սեփական կյանքի հետ: Մի հրաշալի գիշեր նա երազում ծով տեսավ: Գյուղի բնակիչներից ոչ ոք իր կյանքում ծով չէր տեսել, այդ պատճառով էլ ոչ ոք չէր կարող հաստատել, որ աշխարհում առհասարակ գոյություն ունի անծայր ջուր: Երբ երիտասարդը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ և գտնել`իր երազում տեսած ծովը, բոլորը նրան խելագար համարեցին: Բայց տղան առհամարելով նրանց ճանապարհ ընկավ։ Նա երկար քայլեց, մինչև հայտնվեց մի ճամփաբաժանում:  Այստեղ նա ընտրեց ուղիղ գնացող ճանապարհը և մի քանի օր անց հասավ մի ավանի, որտեղ մարդիկ վարում էին խաղաղ ու բարեկեցիկ կյանք: Երբ նա հայտնեց տեղի բնակիչներին, որ փնտրում է ծովը, նրանք սկսեցին համոզել, որ նա զուտ ժամանակ է կորցնում և ավելի լավ կանի՝ մնա ավանում և ապրի այնքան երջանիկ, որքան իրենք են: Մի քանի տարի տղան ապրեց ապահովված կյանքով, սակայն մի օր երազում նա կրկին ծով տեսավ ...

Սիրո մասին

Մեկ տարեց զույգի, ով նշում էր իր 50-ամյա հարսանիքի տարեդարձը, հարցրեցին,  թե ինչպես է նրանց մոտ ստացվել այդքան երկար ժամանակ միասին ապրել: Ամեն ինչ եղել է, եղել են բոլոր դժվար ժամանակներ, վեճեր: Հավանաբար նրանց ամուսնությունը ավելի քան մեկ անգամ է եղել փլուզման եզրին: «Ուղղակի, մեր օրերին կոտրված իրերը վերանորոգում էին, ոչ թե նետում», - ի պատասխան ժպտաց ծերունին:

Առակ ընկերության մասին

Իմաստունին հարցրին. -Ընկերության քանի՞ տեսակ կա։ -Չորս,-պատասխանեց նա։ Կան սննդի նման ընկերներ, դու ամեն օր նրանց կարիքն ունես։ Կան ընկերներ, որոնք նման են դեղի, դու փնտրում ես նրանց, երբ քեզ վատ ես զգում։Կան ընկերներ`հիվանդության նման, իրենք են քեզ փնտրում։ ԵՎ կան ընկերներ օդի նման, դու նրանց չես տեսնում, բայց նրանք միշտ կողքիդ են։ Աղբյուրը` այստեղ

Դժգոհ մարդիկ

Մարդն ընկավ դրախտ։ Նայում է, իսկ այնտեղ բոլոր մարդիկ ուրախ են, երջանիկ, բարեհամբույր։ Բայց շուրջը ամեն-ինչ սովորական կյանքի նման է։ Նա զբոսնեց դրախտով, հավանեց այն։ ԵՎ ասաց հրեշտակապետին. -Իսկ կարո՞ղ եմ տեսնել, թե ինչպիսին է դժողքը։ -Լավ, ցույց կտամ։ Գալիս են նրանք դժողք։ Մարդը շուրջն է նայում, առաջին հայացքից ամեն-ինչ այնպես է ինչպես և դրախտում, միայն մարդիկ չար են, նեղացած և երևում է, որ նրանց այստեղ դուր չի գալիս։ Նա հարցնում է հրեշտակապետից. -Այստեղ ամեն ինչ դրախտի նման է, ինչու՞ են մարդիկ այսքան դժգոհ։ -Քանի որ նրանք կարծում են, որ դրախտում ավելի լավ է։ Աղբյուր

Մարդն ու Աստված

Մարդը շշնջաց. - Տեր, խոսիր ինձ հետ: Եվ մարգագետին խոտը երգեց: Սակայն մարդը ոչինչ չլսեց: Այդժամ մարդը գոռաց. - Տեր, խոսիր ինձ հետ: Եվ կայծակը պտվեց երկնքով մեկ: Սակայն մարդը ոչինչ չլսեց: Մարդը նայեց շուրջը եւ ասաց. Տեր, թող տեսնեմ քեզ: Եվ աստղերը սկսեցին փայլել ... Բայց մարդը ոչինչ չտեսավ: Մարդը կրկին գոռաց. Աստված, ցույց տվեք տեսիլք: Եվ նոր կյանքը ծնվեց գարնանը: Սակայն մարդը չնկատեց դա ... Մարդը հուսատված լաց եղավ. - Դիպչիր ինձ, Տեր, եւ ինձ հայտնի, որ դու այստեղ ես: Դրանից հետո Աստված իջավ ու դիպավ մարդուն: Բայց մարդը մի կողմ գցեց իր ուսի վրա գտնվող թիթեռին և գնաց։

Ժամանակակից առակ

- Ամուսնու ընտրությունը պատասխանատու հարց է: Այդ թեմային պետք է խելացի կերպով մոտենալ։ Նայիր հայրիկին: Նա կարող է վերանորոգել ամեն ինչ. Նա վերանորոգում է մեքենան, եւ նա կարող է ամեն ինչ վերանորոգել տանը `էլեկտրականություն, սանտեխնիկա ... Եվ կահույքն էլ եթե փչանա նա կարող է վերանորոգվել ... Աղջիկը գլխով էր անում: Եվ հետո նա ասաց. - Ես հասկացա, մայրիկ: Եթե ես գտնեմ նման ամուսնու, ինչպես դու ես ասում, ես երբեք նոր բան չեմ ունենա: Աղբյուրն` այստեղ

Քրիստոնյաներն եւ Մահմեդականները

Մի օր մի Քրիստոնյա փոխեց իր կրոնը և դարձավ մուսուլման։ Հաջորդ օրը նա սկսեց գինի խմել: Մայրը`տեսնելով որդուն խմած, ասաց. - Իմ տղա, ի՞նչ ես անում: Քե վարքագծով դու մերժեցիր Հիսուսին, բայց և նույնպես չկարողացար ուրախացնել Մուհամմադին: Մնա քո համոզմունքերի հետ։ Ոչ ոք չի կարող մարդ լինել եւ երկրպագել կուռքերին, նույնիսկ եթե հավատարիմ մնա այլ հավատքին։ Աղբյուրը` այստեղ

Ծերունին և տղան

Անատամ ծերուկը և տղան իրար կողք նստել և հաց էին ուտում։ Եվ հանկարծ միաժամանակ երկուսն էլ սկսեցին լացել։ Ծերունուն հարցրեցին. -Ինչու՞ ես լացում։ Ծերունին պատասխանեց. -Ես ատամներ չունեմ, ծամելը դժվար է։Այս տղան ամեն ինչ կերավ և ես սոված մնացի։ Այդժամ հարցրեցին տղային. -Դու ինչու՞ ես լացում։ Նա պատասխանեց. -Երբ ես ծամում էի, նա առանց ծամելու արագ կտորները կուլ էր տալիս, այդ պաճառով էլ ես սոված մնացի։ Բոլորն էլ գիտեին, թե նրանցից ով էր ճիշտ, սակայն նրանք երկուսն էլ մեղքը գցում էին միմյանց վրա։