ՀՀ Նախագահի նստավայր
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը նախագծվել է 1951թ., որպես ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք: Նախագծի հեղինակը Հայկական ՍՍՀ արվեստի գործիչ, հայկական ՍՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի շքանշանակիր Մարկ Գրիգորյանն է: 1951թվականին նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ: Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով: 1960 թվականին Մարկ Գրիգորյանը, որպես շենքի նախագծի հեղինակ, պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով: 1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա: Շենքի երկու կողմերում ավելացվել է 10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք: Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ: Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով: Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հ...