Posts

Showing posts with the label Հասարակագիտություն

ՀՀ կառավարություն, վերջին փոփոխությունները

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ...

ՀՀ դատական համակարգ

Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։ Դատական իշխանության հատկանիշները՝ իշխանությունների տարանջատման համակարգում, հանդիսանում են անկախությունը, ինքնուրույնությունը և առանձնացվածությունը։ Դատարանը և դատավորները չպետք է կախված լինեն ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր պետական մարմիններից, կազմակերպություններից ու անհատներից, նաև՝ վերադաս դատարաններից։ Դատարաններն իրենց գործառույթները կատարում են զերծ մնալով որևէ ազդեցությունից կամ ներգործությունից։ Դատարաններն գործում են առանց ինչ-որ ենթակայության, օրենքով իրենց տրված լիազորությունների հիման վրա։ Դատարանների կայացրած որոշումները անքակտելի են և չունեն ինչ-որ մեկի հաստատման կարիքը։ Դատարանի որոշումը, որն օրինական ուժի մեջ է, կատարումն պարտադիր է բոլորի համար։ Դատական համակարգը չի ենթարկվում և չի հարում պետական իշխանության որևէ այլ համակարգի։ Բայց դա...

Վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր Կանոնադրության հիման վրա: Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Լիանա Ղալթաղչյան Ծովինար Սողոմոնյան Վարչապետի գլխավոր խորհրդականներ Արամ Ղարիբյան Արսեն Գասպարյան Վարչապետի խորհրդականներ Արշակ Կարապետյան Եղիշե Կիրակոսյան Հակոբ Ճաղարյան Ջեմմա Հակոբյան Սրբուհի Ղազարյան Վարչապետի խորհրդականներ հասարակական հիմունքներով Արտակ Գասպարյան Գրիգոր Մուրադյան Մեսրոպ Առաքելյան Ֆելիքս Թադևոսյան Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյան Վարչապետի օգնականներ Հրաչյա Թաշչյան Նաիրի Սարգսյան Աշխատակազմի ստորաբաժանումներ Ազգա...

Մարդ

Մարդը կենդանական աշխարհի բարձրագույն ներկայացուցիչն է: Մարդու էվոլյուցիայի ընդհանուր պատկերը բավականաչափ բարդ է և մինչև վերջ պարզաբանված չէ: Մարդը հասարակական էակ է՝ ընդունակ արտադրելու և օգտագործելու աշխատանքային գործիքներ, ունի բարդ կազմավորված ուղեղ, գիտակցություն և հոդաբաշխ խոսք: Մարդ-անհատների միջև հարաբերություններով առաջացել է մարդկային հասարակությունը, որն էական ազդեցություն է թողել կենսոլորտի վրա, ստեղծել Երկրի սեփական թաղանթը՝ մարդոլորտը: Մարդկային հասարակության գործունեության արդյունքում են ստեղծվում պատմահասարակական հարաբերությունները, զարգանում քաղաքակրթությունն ու ստեղծվում մշակույթ: Ենթադրում են, որ 8-5 մլն տարի առաջ կապիկներից առաջացել է մարդանման կապիկը, որից էլ 2 մլն տարի առաջ ծագել է մարդկային սեռը (Homo): Նրա առաջին ներկայացուցիչը համարվում է «հմուտ մարդը» (Homo habilis), որից էլ մոտ 1,6-1,5 մլն տարի առաջ առաջացել է «ուղիղ քայլող մարդը» (Homo erectus): Իսկ մարդու անմիջական նախորդի՝ «բանական մարդու» (Homo sapiens) առաջացման մասին վերջնական տեսակետ դեռևս գոյութ...

Վերլուծություն «Անասնաֆերմա»

«Անասնաֆերմա» գրքում կատարվող իրադարձությունները ես նմանեցնում եմ օրեր առաջ տեղի ունեցած «Թավշյա Հեղափոխությանը»:  Ես սիրեցի Ջորջ Օրուելի այս գործը: Պատմվածքը այն մասին է, թե ինչպես են կենդանիները մի գլուխ հավաքվում և հեղափոխություն անում մարդկանց դեմ: Սակայն կենդանիների միասնակությունը մինչև պատմվածքի վերջ մեզ չէր ուղորդում: Ամեն հեղափոխության ժամանակ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց շահերը ավելի են կարևորում, քան մարդկային հարաբերությունները, ինչպես խոզերը այստեղ: Այսպիսին էր իմ կարծիքը հետևյալ գրքի վերաբերյալ:

Խառնվածք

Կա խառնվածքի չորս տիպ՝ֆլեգմատիկ, խոլերիկ, սանգվինիկ և մելանխոլիկ։ Խոլերիկներ-խոլերիկները աշխույժ մարդիկ են։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն հասցնում է մինչև վերջ։ Նրանք սովորաբար լինում են անզուսպ և անհամբերատար։ Մելանխոլիկներ-Մելանխոլիկները զգացմունքային, շուտ վիրավորվող և նեղացկոտ մարդիկ են։ Սովորաբար նրանք լինում են անինքնավստահ, ամաչկոտ և անհամարձակ։ Սանգվինիկներ-Սանգվինիկները եռանդուն և աշխատսեր են։ Նրանք հեշտությամբ կարող են շփման մեջ մտնել անծանոթի հետ, շուտ նվիրվել և շուտ հիասթափվել։ Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում։ Ֆլեգմատիկներ-Ֆլեգմատիկները հանգիստ, զուսպ և համբերատար մարդիկ են։ Նրանց դժվար է ծիծաղեցնել և տխրեցնել։ Նրանք, որպես կանոն գործը հասցնում են մինչև վերջ։

Գեղեցիկ

Տարբեր մարդիկ գեղեցիկն ընկալում են տարբեր ձևերով: Կյանքում ինձ համար ոչ մի տգեղ բան չկա: Իսկ ինչ վերաբերում է մարդուն, ապա իմ կարծիքով, գեղեցիկ է նա՝ով իրեն համարում է գեղեցիկ: Ես միշտ կարծել եմ, որ արտաքին գեղեցկությունը մարդու համար փոփոխական է, քանի որ եթե քեզ դուր է գալիս որևէ մեկի բնավորությունը, ապա նա քեզ համար դառնում է գեղեցիկ: Գեղեցիկ է ինձ համար այն ամենը, ինչ-որ իր մեջ պարունակում է իմաստ:

Աստվածներ

Աստղիկ Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում։Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը։ Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն։ Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր։ Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին։ Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն։[1] Անահիտ Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավո...

Ես

Բարև)) Ես Էլենն են, 13 տարեկան եմ։ Ինչպիսի՞ն է իմ սեփական ես-ը։ Նախ նշեմ, որ ես շատ համառ, բարի, լուրջ և ընկերասեր մարդ եմ։ Երբեք չեմ փորձել իմ ես-ով նմանակվել որևէ մեկին, հակառակը միշտ փորձել եմ տարբերվել (խոսքը ենթամշակույթի մասին չէ.): ԱՏՈՒՄ եմ կոպիտ և մեծամիտ մարդկանց։ Իմ`մարդկանց մասին կազմած առաջին կարծիքը, միշտ սխալ է լինում։ Ես շատ փակ մարդ եմ, չեմ սիրում մարդկանց հետ կիսվել։ Ամեն մանրուք ինձ կարող է նյարդայնացնել։ Աթեսիտ եմ։

Ենթամշակույթներ

Տե՝ս այստեղ

Սոփեստներ

Սոփեստները առաջ են գալիս մ.թ.ա 5-րդ դարում: Սոփեստները յուրահատուկ էին նրանով, որ անտիկ մտավորականներ էին: Սոփեստները տարբերվում էին մյուս փիլիսոփաներից նրանով, որ նրանք իմաստության ուսուցիչներ էին, այսինքն՝խոսելու, գործելու, մտածելու վճարովի ուսուցիչներ են, կարելի է ասել, որ նրանք վաճառում էին իրենց գիտելիքները: Սոփեստների համար խնդիրը ճշմարտությունը չէր: Ի տարբերություն շատ հայտնի փիլիսոփաների, որոնց ամբողջ համոզմունքն այլն էր, որ նրանք գտել էին ճշմարտությունը, ապա Սոփեստների խնդիրը հաղթանակն էր վեճի մեջ: Այսինքն գումար տալով Սոփեստերին, նրանք ձեզ կսովորեցնեին, թե ինչպես հաղթել վեճում: Այդ պատճառով Պլատոնը Սոփեստերին անվանում էր խաբեբաներ: Ամենահայտնի Սոփեստը եղել է Պրոտագորասը:

Սոկրատես

Սոկրատեսը համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդորում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրը Պլատոնն է։ Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում, քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի ընտանիքում, ստացել է սովորական կրթություն, որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և արիություն։ Սոկրատեսը ամուսնացել էր Քսանթիպեի հետ, որ իր ամուսնուց բավական երիտասարդ էր։ Նրանք ունեցել են 3 որդիներ՝ Լամպրոկլեսին, Սոֆրոնիսկուսին և Մենեքսանուսին։ Սոկրատեսի մահվան ժամանակ իր տղաները դեռ բավականին երիտասարդ էին։ Իր ընկեր Կրիտոն քննադատել էր Սոկրատեսին իր երեխաներին լքելու համար, երբ Սոկրատեսը հրաժարվել էր իր մահապատժից խուսափելու համար փախչել բանտից։ Սոկրատեսն իր փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց մասնակցել է Աթե...

Արիստոտել, կինիկների դպրոց

Երբ Մակեդոնացին սկսում է իր պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք և Ապոլլոն Լիկեյացու տաճարի մոտ հիմնում է իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեյ։ Կինիկների դպրոցը այսպես կոչված, սոկրատեսյան փիլիսոփայական դպրոց է Հին Հունաստանում։ Կինիկների ուսմունքը ստոիցիզմի անմիջական հիմքերից է, իսկ նրանց ընդունած ապրելակերպի սկզբունքները ազդել են քրիստոնեական ասկետականության գաղափարախոսության ձևավորման վրա։

Պլատոնն և իր հիմնած դպրոցը

Պլատոնը հին հույն փիլիսոփա է: Ով իր ուսուցչի մահից հետո, մեկնում է Մեգարա և այնտեղ ապրում մեկ տարի: Վերադառնալով Աթենք նա շուտով մեկնում է Հարավային Իտալիա և Սիցիլիա: Սիրակուզայում Պլատոնը մտերմանում է Դիոնի բռնակալ Դիոնիսիոսի բարեկամի հետ, ով պյութագորականփիլիսոփայության հետևորդներից էր։ Այստեղ Պլատոնը փորձում է կյանքի կոչել պետության մասին իր գաղափարները, սակայն պալատական ամբստամբությունների պատճառով խիստ սրվում են Դիոնիսիոսի և Պլատոնի միջև հարաբերությունները։ Բռնակալը վաճառում է Պլատոնին որպես ստրուկ, որին Էգինայի ստրկավաճառանոցից գնում է կիրենիակ Անիկերիդեսը։ Վերջինս ազատում է Պլատոնին՝ հրաժարվելով վերցնել նրա ընկերների հավաքած գումարը։ Վերադառնալով Աթենք՝ Պլատոնը մ.թ.ա. 487 թվականին աթենացի հերոս Ակադեմոսի այգում հիմնում է իր դպրոցը, որը ստանում է Ակադեմիա անունը։ Մեկ տարի անց, երբ մահանում է Դիոնիսիոս բռնակալը, Դիոնի հրավերով Պլատոնը կրկին մեկնում է Սիրակուզա՝ հույս ունենալով իրագործել իդեալական պետության մասին իր նախագիծը։ Սակայն այս անգամ էլ նրա առաքելությունը անհաջողության է մ...