Posts

Showing posts with the label Հայոց լեզու

Ավագ դպրոցի հրաշալիքները

1.Ես սիրում եմ Ավագ Դպրոցի ազատ ընտրությունը, ինձ դուր է գալիս այն փաստը, որ մենք ինքներս ենք ընտրում մեր առարկաները և այն դասավանդողներին, ովքեր մեզ ուսուցանում են: 2. Գնահատում եմ այն, որ մեր դպրոցում ուուցիչները հաշվի են առնում աշակերտի կարծիքը: 3.Կարծում եմ, որ դպրոցի առավելություններից մեկը այն է, որ մենք ունենք հնարավորություն սովորելու տարբեր լեզուներ: 4. Ճիշտ եմ համարում դպրոցում տարբեր լեզուներ սովորելու հնարավորությունը: 5. Գնահատում եմ, որ մենք՝ սովորողներս, կարող ենք ընտրել զանազան սպորտաձևեր՝ թենիս, բասկետբոլ, լող, հրաձգություն, նետաձգություն և այլն: 6. Ավագ դպրոցի հրաշալքիներից մեկն է ՏՏ դասընթացները, շատ ուրախ եմ, որ դպրոցում առկա են ծրագրավորման և ՏՏ դասընթացները։ 7. Ես գնահատում եմ դպրոցում պարի և երգի պարապմունքները, քանի որ մենք ծանոթանում և սովորում ենք տարբեր ազգային պարեր և երգեր:

Քերականություն

1. Արտագրե՛լ՝   ըստ   անհրաժեշտության   լրացնելով   բաց թողած   տառերը  ( նաև   կրկնակ ) ։ Քարի   մշակման   վարպետությունը   միջնադարյան   Հայաստանում   առավել հարուստ   ձևով   է   արտահայտվել   խաչքարերի   արվեստում։   Պահպանելով   կանոնի վերածվաց   կառուցվածքը՝   խաչքարերի   հարդարանքի   մեջ ,  տասնմեկերորդ դարից   սկսած ,  գերիշխող   են   դառնում   երկրաչափական - գծային   ու   բուսական բարդ   հյուսվածքավոր   զարդանախշերը։   Ընդ   որում ,  բեկվող   գիծը , ստեղծելով   երկրաչափական   կոնկրետ   պատկեր ,  չի   ընդատվում   նույնիսկ   այն դեպքում ,  երբ   դաթարում   է   ուղաձիգ   լինելուց   և   ներփակվում   մի   այլ երկրաչափական   ձևի   մեջ  ( շրջանակ ,  քառանկյունի ) ։   Դրանց   օրինաչափ հաջորդա...

Եղիշե Չարենց

Տրիոլետ  (ֆրանսերեն՝  triolet , ծագում է իտալերեն  trio  — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։ 17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Օրինակ․ Տրիոլետ Լ. Բ.-ին Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի. Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի — Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս: Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս, Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի. Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի… Սոնետ  (իտալերեն՝  sonetto ,  sonare  — հնչել), բանաստեղծության կառո...

Հեռավար ուսոցում։ Իմ ուսումնական-ճամփորդական ամառը

Իմ ուսումնական-ճամփորդական ամառը․ հետաքրքիր պատում ամառային հետաքրքիր արկածների-չամփորդությունների մասին։ Նախ և առաջ ուզում եմ նշել, որ մեր ճանապարհորդությունը բաղկացած էր 6 քաղաքից: Հուլիսի 10-ի առավոտյան մենք սկսեցինք ճանապարհը դեպի Թբիլիսի, որոշեցինք մնալ այնտեղ մի գիշեր, քանի որ շատ հոգնած էինք: Հաջորդ առավոտ մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Քութայիսի, քանի որ մեր թռիչքը այդ քաղաքից էր: Որոշ պատճառներով այնպես ստացվեց, որ մենք ժամանակից շուտ հասանք օդանավակայան, ուստի ստիպված եղանք այնտեղ 5 ժամ սպասել: Հուլիսի 10-ի կեսօրին մենք վերջապես հասանք Հռոմ: Մենք շատ ուժասպառ էինք, սակայն այն փաստը, որ Հռոմում որոշ ժամեր կկորցնեինք, մեզ դուր չէր գալիս, այսպիսով երեկոյան, հյուրանոցում տեղավորվելուց հետո մենք գնացինք Trevi շատրվան: Այն Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Նաև կցանականայի նշել, որ տվյալ շատրվանների օգնությամբ տալիայի կառավարությունը հազարավոր դոլարներ է աշխաում: Մյուս տեսարանը, որը մենք որոշեցինք տեսնել Կոլիզեյն էր: Չնայած շատ հետաքրքիր տեղ էր մենք որոշեցինք ներս չմ...

1-70 վարժություններ

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է. 4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ 2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե. 4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա 3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ. 4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ 4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ. 4) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ 5. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո. 4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ 6. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը. 3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ 7. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և. 2) սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ 8. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և. 2) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա 9. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ. 4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ 10. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ. 2) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն. 11. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ. 2) բարյացակամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն 12. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ. 2) նրբա...

Ձայնավորների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։ Այգետ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական, անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալ, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ, միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։ 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։ Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա, հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ, նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։ 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր, առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք, ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել, հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթը...

Բաղաձայնների ուղղագրությունը

ԵՌԱՇԱՐՔ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐ Բ-Պ-Փ, Գ-Կ-Ք, Դ-Տ-Թ, Ձ-Ծ-Ց, Ջ-Ճ-Չ 1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։ 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։ Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, տարերգ, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ, օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։ 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։ Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, ...