Posts

Showing posts from November, 2018

A 15-year-old who is caught drinking and smoking

Someone has to close him in the room where is many cigarettes and alcohol but he is closed at chair and he want to smoke but can't .

Կրոնի ծնունդը

Սատանան և իր ծառան գնացին զբոսանքի: Նրանք մի մարդու տեսան, ով ինչ-որ բան էր վերցնում գետնից: -Ի՞նչ է գտել այս մարդը,-ասաց ծառան. -Իրականության մի հատված,-պատասխանեց Սատանան. -Միթե՞ դա քեզ չի անհանգստացնում. -Ոչ,-պատասխանեց Սատանան,-նա դրանից նոր կրոն է ստեղծում: Աղբյուրը

Աշուն

Աշունը հաստատվեց մի մութ, թավ անտառում։ Այնտեղ ապրող բոլոր գազաններն ու թռչունները հարցնում էին նրան, թե ինչու՞ է մարդկանցից այդքան հեռու թաքնվել։ Աշունը պատասխանեց նրանց. -Ես մշտապես լալիս եմ գնացող ամռան մարող գեղեցկության համար: Իմ արցունքներն այնքան դառը և սառն են, որ Երկիրը լցվում է նրանցով, և նրա վրա մնում են սառած ջրափոսեր, որոնց վրա գնալով ավելի են կախվում ծանր ամպերը: Անհետանում են գույները, և շրջապատող աշխարհը դառնում է մոխրագույն և ձանձրալի: Օրը չի շտապում արթնանալ՝ փորձելով շուտափույտ մարել: -Չի կարելի թողնել մարդկանց առանց փորձ ձեռք բերելու հույսի, — պոռթկացող ձայներով գոռում էին կենդանիներն ու թռչունները,— Չէ՞ որ, ամեն ինչ այս աշխարհում և մարդկանց կյանքում յուրահատուկ իմաստ ունի: Գարունը կյանքի ծնունդն է և մանկական երազանքները ապագայի վերաբերյալ։ Ամառը հույսի և ցանկության ժամանակն է։ Աշունը փորձ է, որն օգնում է ընտրել ճիշտ ցանկություն։ Ձմեռը իմաստություն է, որի հետ հեշտ ու հանգիստ ծնվում է նոր երազանքը։ Աշունը առարկելու ոչինչ չգտավ և վերադարձավ մարդկանց մոտ՝ քամու

Կարևորը՝ մի քարացիր

Աշնանը տները լքում են միայն մեծացած երեխաները և թռչունները, իսկ մյուսները վերադառնում են: Ընդմիջում են, հանում են ուսերից պայուսակները: Շտապում են խոհանոց՝միացնելու թեյնիկը, և այդ պահին գրեթե ֆիզիկապես զգացվում է, թե ինչպես է տունը լցվում պատմություններով, որոնք հավաքվել են հատուկ աշնան համար: Հավաքվել են հուլիսյան հաղարջով, հունիսյան արևածագով, օգոստոսյան աստղերով: Պատմիր այդ մասին: Լսիր ինքդ քեզ: Աշունն ինքդ քեզ ճանաչելու ամենալավ ժամանակն է, պարզելու թե որոնք են քո տաքի և ցրտի սահմանները, քո անհրաժեշտությունը գործի մեջ, որով ապագայում ցանկանում ես զբաղվել, մարդկանց մեջ, ում հետ ցանկանում եմ շբվել: Որքան թեյ է հարկավոր, տաքանալու համար: Որքան գրկախառնություններ է հարկավոր, որ դադարել վախենալը։ Որոշ բաներ պետք է հիշել յուրաքանչյուր աշնանը: Օրինակ, որ դուք կենդանի եք, եւ, հետեւաբար, ընդունակ եք ջերմության և լույսի, ընդունակ եք պայծառ գործողությունների, բառերի, որոնց ի վիճակի են սիրտը հանելու սառը կոկոնից։ Կարևորը՝ մի քարացիր։ Բռնիր այն մարդու ձեռքը, ում սիրում ես, քաղիր խաղողը, բա

Համո Սահյան «Անտառում»

Անտառում ամպի ծվեններ կային, Կապույտ մշուշներ կային անտառում. Օրոր էր ասում աշունն անտառին. Բայց դեռ անտառի քունը չէր տանում։ Երկնքում ամպեր էին երևում, անտառում մշուշ էր, աշունը կարծես քնեցնող լիներ, սակայն անտառը չեր քնում: Շշուկներ կային անտառում այնքա՜ն Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….  Իրար փաթաթված ստվեր ու կածան, Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։ Անտառին բնորոշ ձայներ կային՝ անտառային լռություն կանվանեի դրան: Խոնավության բույր կար: Կային մարդկային հետքեր՝ կոխկրտված խոտեր, գուցե նաև թափոններ: Եղյամն էր սնկի գլուխն արծաթում, Մրսում էր կարծես վայրի նշենին, Հանգստանում էր հողմը բացատում՝ Ականջն ամպրոպի ազդանշանին։ Սնկի գլուխը պատված էր եղյամով, նշենին մրսում էր, իսկ բացատում հողմը սպասում էր ամպրոպին: Եղնիկի հորթը, մամուռը դնչին, Թռչում էր իր մոր բառաչի վրա, Եվ որսկանը թաց խոտերի միջին Կորած հետքերն էր որոնում նրա։ Եղնիկի ձաքը՝ մռութին մամուռ կպած, գնում էր իր մոր ձայնի վրա, իսկ որսորդը թաց խոտերի մեջ նրանց կորած հետքերն էր փնտրում: Փայտահատը հին եր

Շտեմարան։բաժին 2

1. Որ տարբերակներում է տառակապակցության թվային արժեքը սխալ նշված. 4)ՏՇՃԾ-4550 2. Որ տարբերակներում է տառակապակցության թվային արժեքը սխալ նշված. 2)ՓՊԸԺ-8880 4)ՐՈԿԶ-5566 3. Որ տարբերակներում է տառակապակցության թվային արժեքը սխալ նշված. 1)ՆԾ-460 2)ՌՋՆ-1980 4)ՎՅԳ-3330 4. Տրված բառերից քանիսում է ընդգծված ե-ն արտասանվում է. Չվերթ, քսաներեք, աներևակայելի, կատակերգակ, ձայներիզ, կիսաեփ, պարեղանակ, խուռներամ, պարզերես 5. Տրված բառերից քանիսն են սկսվում ձայնավորով. ընթրիք, էկոլոգիա 6. Որ շարքերում գաղտնավանկ ը-ի տեղադրման սխալ կա. 1) գըրգըռել, քըրթմընջալ, խընդըրել-խընդրել, տասնըվեց 2) բընանըկար, կըցկըտուր, բըժըշկական, գըտընվել-գըտնըվել 4) ձընագընդի, կըրկնել-կըրկընել, դըստրիկ, համադըրել-համադրել 6) քընքշանք, նըրբանըկատ, սընընդարար, բարձըրանալ-բարձրանալ 7. Ո՞ր շարքերի բառերի այբբենական դասավորությունն է սխալ. 1) պարթև, պարծանք, պաքսիմատ, պերճաշուք 4) հմայիչ, հյուղակ, հյուսիս, հնագետ 5) այգեպան, այգեվետ, այգերգ, այգի 8. Ո՞ր բառերում և բառաձևերում է ե տառը յէ երկհնչյունի գրայի

Զեյթունի ապստամբությունը

Թուրքական իշխանության գլխավոր նպատակներից էր նաև հայոց ազատամարտի մեկ այլ միջնաբերդի՝ Զեյթունի վերջնական հպատակեցումը: 1895թ. ամռանը Զեյթունի և Լեռնային Կիլիկիայի մի շարք այլ բնակավայրերի հայությանը զինված պայքարի նախապատրաստելու համար Զեյթուն են գալիս հնչակյան գործիչներ: Նրանք խորհրդակցության են հրավիրում Զեյթունի իշխաններին, տեղացի գյուղապետերին, հոգևոր գործիչներին: Հասկանալով և իմանալով, որ կառավարությունը ուժեր է կենտրոնացնում Զեյթունի հետ հաշվեհարդար տեսնելու համար, քաջակորով զեյթունցիները որոշում են նրանց դիմավորել զենքը ձեռքին: Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշ Նորաշխարհյանը:  Երեք օր անց քաջամարտիկ լեռնականները գրավեցին Զեյթունի կառավարչատունը՝ գերելով բոլոր պաշտոնյաներին, ապա գրավեցին գյուղաքաղաքի թուրքական զորանոցը և գերված 700 թուրք զինվորներին ստիպեցին գլուխները խոնարհած անցնել վանահոր թրի տակով: Ապա հայերը գրավեցին երկու թնդանոթ, երեք հարյուրից ավելի հրացան և ռազմամթերք: Ստեղծվում է Զեյթունի ժամանակավոր կառավարությունը՝ Աղասու գլխավորությամբ: Ձևավորվո

Գյուլիստանի պայմանագիր

Ռուսական զորքերը խոշորհաղթանակներ են տանում նաև Օսմանյանկայսրության բանակների դեմ կովկասյան ևդանուբյան ճակատներում: 1811 թ. վերջերին(հոկտեմբեր-դեկտեմբեր) ռուսական բանակըգեներալ-ֆելդմարշալ Մ. Կուտուզովիհրամանատարությամբ լիովին ջախջախեցթուրքական դանուբյան բանակը ևԹուրքիային հարկադրեց հաշտություն խնդրել: Ռուսաստանը շահագրգռված էր ոչ միայնԹուրքիայի, այլև Պարսկաստանի հետհաշտություն կնքելու հարցում, քանի որ խիստլարվել էին ֆրանս-ռուսականհարաբերությունները և սպասվում էրնապոլեոնյան բանակի ներխուժումըՌուսաստան: Բայց եթե Թուրքիայի հետհաշտության բանակցություններնավարտվեցին հաջողությամբ, և, 1812թ. մայիսի16-ին Բուխարեստում ստորագրվեցհաշտության պայմանագիրը, ապա այլ կերպրնթացան ռուս-պարսկական հաշտությանբանակցությունները: Անգլիական ղեկավարշրջանների ճնշմամբ Պարսկաստանըխուսափում էր Ռուսաստանի հետհաշտության պայմանագիր կնքելուց: Պարսկաստանին Ռուսաստանի դեմպատերազմի մեջ պահելուն հետամուտԱնգլիան շարունակում էր ուժեղացնելբազմակողմանի օգնությունը: 1812 թ.փետրվարին կովկասյան զորքերի գլխավորհրամանատար Տորմասո

Բուխարեստի պայմանագիրը

Բուխարեստի պայմանագիրը կնքվել է ռուս-թուրքական (1806-1812թթ.) պատերազմի արդյունքում, որը Թուրքիան սկսեց Ռուսաստանի դեմ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրթմամբ: Կովկասյան և Բալկանյան ճակատներում Ռուսների տարած հաղթանակները հանգեցնում են 1812թ. Մայիսի 16 –ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի միջնորդությամբ հաշտության պայմանագրի կնքմանը: Դանուբյան շրջանում Բեսարաբիան ստանալով ռուսական դիվանագիտությունը Ախալքալաքի գավառը, Անապան և Փոթին վերադարձնում է թուրքերին այդ զիջումն արվում է առանց հաշվի առնելու հայ բանկչության շահերը:

Թուրքմենչայի Պայմանագիր

Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին: Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաև պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը) գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը: Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի (արծաթով) ռազմատուգանք: Ռուսական և պարսկական առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբբաս Միր

Արևելյան հարց

Արևելյան հարց, Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդներ՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ: «Արևելյան հարց» տերմինը առաջին անգամ գործածվել է Սրբազան դաշինքի (Ռուսաստան, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրների Վերոնայի կոնգրեսում (1822)՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի կապակցությամբ: Լոզանի կոնֆերանսում (1922-23) ստորագրված հաշտության պայմանագրով «Արևելյան հարց» հասկացությունը վերացել է: Արևելյան հարցի պատմությունը պայմանականորեն բաժանվում է երեք փուլի: Առաջինն ընդգրկում է XVIII դ. 2-րդ կեսից մինչև 1853-56-ի Ղրիմի պատերազմն ընկած շրջանը, երբ Արևելքում ուժեղացել է Ռուսաստանի ազդեցությունը, հաղ-թական պատերազմների հետևանքով Ռուսաստանին են անցել Ղրիմը, Բեսա- րաբիան, Կովկասի մի մասը: Ռուսաստանի այդ հաջողությունները հանդիպել են Ֆրանսիայի, Ավստրիայի և Անգլիայի դիմադրությանը: Երկրոր

Սեփական կրոնը

Մի շատ դավաճան կին դժգոհ էր բոլոր գոյություն ունեցող կրոներից, այդ պատճառով նա որոշեց սահմանել իր սեփականը։ Լրագրողը`որը փորձում էր հասկանալ կնոջ տեսակետը, հարցրեց. -Ասում են, որ դու վստահ եք, որ դրախտ ընկնելու եք միայն դուք և ձեր հավաքարարը, դա ճիշտ է՞. -Կինը որոշ ժամանակ խորհեց այդ հարցի շուրջ և հետո ասաց. -Գիտեք, ես այդքան էլ համոզված չեմ Մերիի շուրջ։ Աղբյուրն` այստեղ
Հայկական հարցը 1920-ական թվականների սկզբին Եվրոպայում 3անգամ քննարկվել է: Այդ ժամանակ Եվրոպայում գործում էին հայկական երկու կազմակերպություններ, մեկը`ազգային պատվիրակություններ, որը ղեկավարում էր եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար փաշա ու Գաբրիել Նորատունկյանը: Մյուս պատվիրակությունը կոչվում էր Հայաստանի հանրապետության կամ Արարատյան հանրապետություն, որը ղեկավարում էր`Ավետիս Ահարոնյան: Առաջին անգամ հայկական հարցը քննարկվեց Լոնդոնում 1921թվի Փետրվարի-Մարտ ամիսներին տեղի ունեցավ միջազգային կոնֆերասում: Հայերը պահանջում էին միայն երկու բան ա) Ստիպել թուրքիային, որ նա կատարի Սևերի պայմանագիրը Վան, Վիտնիս, Էզրում, Տրապիզոն նահանգները պետք է անկախանային: բ)Կիլիկիայի ինքնավարությունը: Թուրքերը հայերից պահանջում էին ևս երկու բան: ա)Հրաժարվել Սևերի պայմանագրից, և Կիլիկիայից: Լոնդոնում ընդունվեց, մի անորոշ որոշում, ցեղասպանությունից փրկված սփյուռքահայերը գան հայրենիք ապրեն: Երկրորդ անգամ հայկական հարցը քննարկվեց ազգերի Լիգայում 1921-Սեպտեմբերի 21-ից-22ը, որոշվեց նույն անորոշ որոշումը , համ

Հայոց լեզու(66-77)

65.Անթափանց, սռթսռթացնող ծոնավությամբ թաթախված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյանափի ողջ երկայնքով մղվում էր երկու ըմբոստ տարերգի անհաշտ ըմբիշային պայքարը,ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքիվրա հարձակվելուց, մակընթացությունից: 66.Մի քանի օրից տանջալլուկ հիվանդն ապաքինվեց: Նրա ոսկորն ու կաշին էին մնացել, ևմումիա հիշեցնող կմախքացած մարդու հագուստները խրտվիլակի լաթերի պես կախվելէին վրայից: Գզգզված մորուքն ու ընչացքը, ալեզարդվող երկար մազերը տարօրինակտեսք էին տվել նրան: 67.Տիգրան Բ-ն, ինչպես նաև Միհրդատ Եվպատորը, անտարակույս, հելլենիստական տիպիմիապետներ էին: Նրանց վերանորոքչական գործունեությունը վերջ դրին Լուկուլլոսի ևՊոմպեոսի նողկալի արշավանքները: Ջարդուբուրդ արված հելլեն մշակույթը հայկական տարածքում հետզհետե իր տեղը զիջեց իրանական մշակույթին ու կենցաղին: 68.Մասսայական գաղթի հետևանքով հիմնվում են գաղթօջախներ՝ Նոր Ջուղան,Թեոդոսիան, Հյուսիսային Կովկասը, Զմյուռնիան, Սիրիան, Ամստերդամը: Շահ Աբբասերկրորդը ընդառաջում էր հայ արհեստավորներին: Նույնիսկ

Կինն ու հավը

Մի այրի մի հավ ուներ, որը ամեն օր ձու էր ածում։ Այրին մտածեց, որ եթե նա ավելի շատ կեր տա հավին, ապա նա կսկսի օրը երկու ձու ածել։ Նա այդպես էլ արեց, բայց հավը դրանից գիրացավ և սկսեց ընդհանրապես ձու չածել։ Շատ մարդիկ, ագահությունից ավելիին ձգտելուց, կորցնում են նաև այն ինչ առաջ ունեին։ Աղբյուրն`այստեղ

Առակ

Մի մարդ իմաստունի մոտ գնաց և հարցրեց. -Ինչպե՞ս իմաստուն դառնամ. Իմաստունը պատասխանեց. -Դռնից դուրս արի ու մի փոքր դրսում կանգնիր: Մարդը զարմացավ, բայց արեց ինչպես ասվել էր: Իսկ դրսում այնպիսի հորդառատ անձրև էր, որ խեղճը մինչև վերջին թելը թրջվեց: Կես ժամից չդիմացավ ու ներս մտավ. -Եվ ի՞նչ եղավ իմ դրսում կանգնելուց,- հարցրեց իմաստունին,- մի՞թե որևէ բան փոխվեց. -Որևէ բացահայտում չեղա՞վ, երբ կանգնել էիր անձրևի տակ: -Ի՞նչ բացահայտում պետք է լիներ,- վրդովվեց մարդը,- ոտքից գլուխ թրջվեցի անձրևի տակ ու ինձ վերջին հիմարն էի զգում: -Կարևոր բացահայտում ես արել,- ասաց իմաստունը,- եթե մարդ ընդունում է, որ ինքը հիմար է, նշանակում է սկիզբը դրված է: Հենց դա էլ իմաստության սկիզբն է: Աղբյուրը` https://m.inpearls.ru/52979

What do you miss most about your home when you are away? Use specific details in your explanation.

Honestly, when I'm far away from my house, I don't miss him. If I'm on vacation and vacation lasts more than 10 days only then I start to miss home. Maybe because at home I'm much more comfortable.

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ

Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝   Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը Որդեգիր   Կուսին   Վարդապետ   Ապաշխարութեան Խաչի   չորս   անկյուններում   կան   չորս   առարկաներ ,  որոնք խորհրդանշում   են   վանականի   հոգևոր   ճամփորդությունը   և  բնորոշ   են   առաքյալի   կյանքին `  կրակ ,  զանգ ,  վարդապետի գավազան   և   բաց   գիրք :

English

I have choosen photo number 1. This photo was taken last summer in Sidney. We were swimming in the ocean and there were many fishes and turtles. It was a good day.

Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության վերլուծություն

Բարակ ուղին սողալով, Ոտի տակին դողալով, Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով։ Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի․․․ Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի։ Իմ կարծիքով Կոմիտասը փորձում էր կյանքը համեմատել կյանքի հետ:  Այս բանաստեղծությունը ճանապարհին հայտնվող դժվարությունների մասին է, այսինք կյանքի բարդությունների:  Այս վերլուծության արդյունքում ես ավելի լավ կարողացա ճանաչել կոմիտասին և ինքս ինձ:

Հոբելյանական

2011 թ. Հոբելյանական «Վիեննայի Մխիթարյանների ներկայության 200-ամյակը» նշվում էր գիտական սիմպոզիումով եւ հանդիսավոր հայկական բարձր զանգվածով`«Մարիա Շուց» եկեղեցում:  Հրապարակվել է համապարփակ զեկույց բարձրորակ գրքի տեսքով:  Բացի այդ, վանքում կան նաև թղթադրամներ հատուկ կնիքի առաջին օրվա հետ կապված, Հայաստանի եւ Ավստրիայի հուշանվերների արծաթե հուշադրամներ, ինչպես նաեւ 543 հոդվածի թանկարժեք ֆաքսիմալ հրատարակություն`բերված վանքի գրադարանից; Վերջին, բայց ոչ պակաս հայտնի տան առանձնահատկությունը`որը շատ սիրված է, բուսական լիկյորն է, որն առաջին անգամ արտադրվել է 1889 թ.-ին Վիեննայում։ Բնօրինակ բաղադրատոմսը Մխիթարը Կոստանդնուպոլիսից բերեց Վենետիկ: Չնայած նրան, որ բաղադրիչները 1681-ից ձեռք են բերվել ձեռագիր, ամենայն հավանականությամբ նրանք գաղտնի են։ Աղբյուրը` http://mechitharisten.org/jubilee/

Թարգմանություն

Մի անգամ մի էշ ընկավ ջրհորը և սկսեց  բարձր գոռալ՝օգնություն կանչելով: Տերը՝լսելով էշի ձայնը, մոտեցավ ջրհորին և ձեռքերը սրտնեղությունից իրար զարկեց, քանի որ նրան ջրհորից դուրս հանելն անհնար էր: Այդ պահին տերը մտածեց այպես “Մեկ է իմ էշը ծեր է և շուտով կսատկի, ես էլ ցանկանում էի նոր երիտասարդ էշ գնել: Այդ ջրհորը արդեն լրիվ է չորացել, և ես արդեն երկար ժամանակ է ինչ ցանկանում էին հողով ծածկել այն և նոր տեղում փորել: Այդ դեպքում, ինչու՞ չսպանել միանգամից երկու նապաստակի, կծածկեմ այս ջրհորը, մեկտեղ էշին էլ կթաղեմ” Ոչ շատ երկար մտածելուց հետո, նա կանչեց իր հարևաններին և նրանք՝վերցնելով բահերը, սկսեցին հողը լցնել ջրհորի մեջ: Էշը միանգամից հասկացավ, թե ինչ է կատարվում և սկսեց բարձր գոռալ, սակայն մարդիկ ուշադրություն չդարձնելով դրան շարունակեցին հողը լցնել ջրհորի մեջ: Շուտով էշը լռեց: Երբ տերը նայեց ջրհորի մեջ, նա տեսավ հետևյալ նկարը: Բոլոր այն հողի հատվածները՝որոնք ընկնում էին էշի վրա, նա գցում էր գետնին և ոտնահարում: Որոշ ժամանակ անց, ի զարմանս բոլորի, էշը թռավ ջրհորից և հայտնվեց վերև