Posts

Showing posts from February, 2018

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները: Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ:

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաս

Երկու գայլ

Շատ վաղուց մի ծերունի բացատրեց իր թոռանը կյանքի իմաստը. — Յուրաքանչյուր մարդու մեջ կռիվ կա, որը շատ նման է երկու գայլի կռվին: Մի գայլը ներկայացնում է չարը. նախանձը, խանդը, եսասիրությունը, գոռոզությունը և սուտը: Իսկ մյուսը՝ բարին. խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը: Թոռնիկը, մինչ սրտի խորքը հուզվելով պապի խոսքերից, մտածում է և հարցնում ծերունուն. — Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում: Ծերունին ժպտաց և պատասխանեց. — Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

Ակսել Բակունց

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում`   տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո «որպես հույժ գովելի աշակերտ» համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը: Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-1916թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում`   Լորում, մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից: 1917թ.՝ ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր Էրզրումի ճակատում: Երիտասարդ Չարենցի նման Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և ա

Գործնական աշխատանք

1. Առանձնացրու նախադասությունները, կետադրիր 2. Վերլուծիր ստացված առակը. ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ նրանցից մեծ մասն ասելիք չուներ բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում  որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային այդ ձկներից մեկն ասաց  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել մյուս գուրու ձուկը սովորեցրեց  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի երրորդն ավելացրեց միակ միջոցը անընդհատ կրկնելն է   ռամ-ռամ-ռամ    միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը   հոգնելով տարբեր ուսմունքներից   ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու    և այնտեղ նա հանդիպեց մի ծեր  ոչ մի բանով աչքի չընկնող ձկան  նա ասաց ձուկ-պրպտողին հիմարիկ  գվկիանոսը  որը դու փնտրում ես  քո շուրջ է դու էլ ես օվկիանոսի մի մաս  չնայած որ չես նկատում դա այն քո մեջ է  քո շուրջ  և դու   նրա սիրելի մասնիկն ես _________________________________________________________________________

Ավելի վատ էլ է լինում

Ժողովի ժամանակ վիճում էին, թե ի՞նչն է աշխարհի ամենավատ բանը մարդու համար։ Մեկն ասում էր-հիվանդությունը,  մյուսը-մահը, մեկն էլ-աղքատությունը։ Շատ բաներ ասվեցին։ Հարցրին Նասրեդինից։ -Իսկ դու, Մոլլա, ի՞նչ ես մտածում. -Վատ է, երբ չի կատարվում այն, ինչ ցանկանում էիր. պատասխանեց Նասրեդինը, բայց ավելի վատ է, երբ կատարվում է այն, ինչը չէիր ցանկանում. մտածելով պատասխանեց նա։

English (test)

Fill in the correct form verb – All Tenses 1. I  saw a great film yesterday. (see) 2. Have you every bought a new car? (you ever buy) 3. I met him last Monday. (meet) 4. The band was playing while I was writing . (play, write) 5. She bought the new car in 2005. (buy) 6. Her mother had lived in Victoria for the past five years. (live) 7. They had already been in Germany when we arrived a few days ago. (already be) 8. Do you plan to get married? (you plan) 9. I have had so much fun since I was a kid. (have) 10. When I got up I looked out of the window and saw that it was raining. (look, see, rain) 11. Janet was working for Smith and Brothers before she came to work for us. (work) 12. I have seen three movies so far this week. (see) 13. How long have been you waiting for me? (you wait) 14. I flew over Loch Ness last week. - Did you see the Loch Ness monster? (fly, you see) 15. I’m afraid I’m not hungry. I've already eaten. (already eat) 16. Peter w

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Ստեղծագործությունը այն մասին է, որ Մթնաձոր`քաղաքից գալիս է մի կին, և որոշում է մնալ այդտեղ ապրողներից մեկի տանը։ Պատմվածքի բոլոր հերոսները ինձ համոզեցին։ Ասիան շատ էր տարբերվում`գյուղում ապրող բոլոր աղջիկներից, այդ պատճառով էլ նա Սաքանի մոտ առաջացրել էր հետաքրքրություն, որը չեմ կարող սեր անվանել։ Միակ բանը, որ Սաքանին աղջկա մեջ գերել էր, աղջկա տարբերվող լինելն էր, և ինձ թվում է, եթե աղջիկը շարունակեր ապրել նրանց հետ, Սաքանը կկորցներ նրա հանդեպ ողջ հետաքրքրությունը, քանի որ Ասիան ապրելով նրանց հետ կնմանվեր մնացած բոլոր գյուղացիներին։ Պատմվածքն ինձ դուր եկավ, իր ոճով այն շատ էր տարբերվում մնացած շատ ստեղծագործություններից։ Պատմվածքի իմաստը կայանում էր նրանում, որ երբեմն մենք չենք գնահատում այն`ինչ ունենք և ցանկանում ենք ունենալ նորը։

Հունվարյան ճամբար 2018

Թարգմանություններ կատարված ճամբարի ընթացքում . . . . . . . .

English (homework)

Make up sentences using the following tenses/Present Simple, Present Cont. Present Perfect, Past Simple, Past Cont. Past Perfect/ 5 sentences each. Present Simple She wants to find a good job for her. My teacher always says, that I'm very smart. Everyone wants to be popular. She thinks, that she will become a doctor, but it won't happen. His lessons start at 9:00 o'clock. Present Continuous I'm going to the cinema with my brother now. She is trying to enter the room. My father is speaking to me right now, but I don't wanna listen to him. We are eating pizza at the moment. They are showing us their new cars. Present Perfect I haven't been to Italy for 5 years and I want to go back there. She hasn't decided her profession yet, but she thinks, that it will be based on Math, as it's her favorite subject. I haven't met her since we were children. Have you ever been to France? She has already done all her homework. Past Simple She w

(Ծպտված հրեշտակը) վերլուծություն

Մոր մահվանից հետո երեք երեխաների կյանքը միանգամից փոխվեց: Ագարակատեր Ջոնսը ասաց, որ կհամաձայնվի վերցնել Ջոնին: Իսկ Տիկին Էլիսը համաձայնվեց միջնեկ երեխային ընդունել իր մոտ աշխատանքի՝որպես սպասավոր: Բոլորին հուզում էր այն հարցը, թե ի՞նչ է լինելու Մեգիի հետ, քանի որ նա հիվանդ էր, և ոչ ոք չէր ցանկանում օգնել նրան: Վերջ ի վերջո հայտնվեց մեկը, ով ցանկացավ օգնել նրան: Պատմվածքի բոլոր հերոսները ինձ համոզեցին: Կյանքում կան և՛ բարի, և՛չար մարդիկ: Ոմանք կարող են օգնել քեզ, սակայն կան մարդիկ, որոնք երբեք չեն օգնի և չեն աջակցի: Պատմավծքը ինձ դուր եկավ, այն մեզ սովորեցնում է, որ պետք է լինել ավելի բարի: <<Ծպտված հրեշտակ>>, հենց այսպես է հեղինակը կոչել այս գեղեցիկ պատմվածքը: Այս պատմվածքի թաքնված հրեշտակը Մեգին էր, ով Ջոունի և Թոմսոնի ընտանիք մտնելով, իր հետ բերեց նաև լույս: