Պլատոնն և իր հիմնած դպրոցը

Պլատոնը հին հույն փիլիսոփա է: Ով իր ուսուցչի մահից հետո, մեկնում է Մեգարա և այնտեղ ապրում մեկ տարի: Վերադառնալով Աթենք նա շուտով մեկնում է Հարավային Իտալիա և Սիցիլիա: Սիրակուզայում Պլատոնը մտերմանում է Դիոնի բռնակալ Դիոնիսիոսի բարեկամի հետ, ով պյութագորականփիլիսոփայության հետևորդներից էր։ Այստեղ Պլատոնը փորձում է կյանքի կոչել պետության մասին իր գաղափարները, սակայն պալատական ամբստամբությունների պատճառով խիստ սրվում են Դիոնիսիոսի և Պլատոնի միջև հարաբերությունները։ Բռնակալը վաճառում է Պլատոնին որպես ստրուկ, որին Էգինայի ստրկավաճառանոցից գնում է կիրենիակ Անիկերիդեսը։ Վերջինս ազատում է Պլատոնին՝ հրաժարվելով վերցնել նրա ընկերների հավաքած գումարը։ Վերադառնալով Աթենք՝ Պլատոնը մ.թ.ա. 487 թվականին աթենացի հերոս Ակադեմոսի այգում հիմնում է իր դպրոցը, որը ստանում է Ակադեմիա անունը։ Մեկ տարի անց, երբ մահանում է Դիոնիսիոս բռնակալը, Դիոնի հրավերով Պլատոնը կրկին մեկնում է Սիրակուզա՝ հույս ունենալով իրագործել իդեալական պետության մասին իր նախագիծը։ Սակայն այս անգամ էլ նրա առաքելությունը անհաջողության է մատնվում և նա կրկին վերադառնում է Աթենք, որտեղ էլ մ.թ.ա. 347 թվականին կնքում է իր մահկանացուն։

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65