Հայոց վիշտը

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մեոթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ:

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Հովհաննես Թումանյանը նշված բանաստեղծության մեջ խոսում է այն բարդությունների մասին, որի միջով անցել է հայ ժողովուրդը, հայերի դժբախտ պատմության մասին։ Հայ ազգը միշտ եղել է պատերազմների, ջարդերի մեջ։ Եվ թե՛ հայ ժողովուրդը, թե՛ բանաստեղծի հոգին միշտ պայքարել են հաղթանակների համար, երբեմն գրեթե հաղթելով, երբեմն էլ պարտվելով։ Թումանյանն ամեն կերպ փորձում էր թեթևացնել հայոց վիշտը, սակայն բանաստեղծի հոգին չէր հասնում այդ մակերեսին և տառապում է ծովի մեջ։

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65