Մարդ
Մարդը կենդանական աշխարհի բարձրագույն ներկայացուցիչն է: Մարդու էվոլյուցիայի ընդհանուր պատկերը բավականաչափ բարդ է և մինչև վերջ պարզաբանված չէ:
Մարդը հասարակական էակ է՝ ընդունակ արտադրելու և օգտագործելու աշխատանքային գործիքներ, ունի բարդ կազմավորված ուղեղ, գիտակցություն և հոդաբաշխ խոսք:
Մարդ-անհատների միջև հարաբերություններով առաջացել է մարդկային հասարակությունը, որն էական ազդեցություն է թողել կենսոլորտի վրա, ստեղծել Երկրի սեփական թաղանթը՝ մարդոլորտը:
Մարդկային հասարակության գործունեության արդյունքում են ստեղծվում պատմահասարակական հարաբերությունները, զարգանում քաղաքակրթությունն ու ստեղծվում մշակույթ:
Ենթադրում են, որ 8-5 մլն տարի առաջ կապիկներից առաջացել է մարդանման կապիկը, որից էլ 2 մլն տարի առաջ ծագել է մարդկային սեռը (Homo): Նրա առաջին ներկայացուցիչը համարվում է «հմուտ մարդը» (Homo habilis), որից էլ մոտ 1,6-1,5 մլն տարի առաջ առաջացել է «ուղիղ քայլող մարդը» (Homo erectus): Իսկ մարդու անմիջական նախորդի՝ «բանական մարդու» (Homo sapiens) առաջացման մասին վերջնական տեսակետ դեռևս գոյություն չունի: Տեսակների ժամանակակից դասակարգմամբ՝ մարդը պատկանում է քորդավորների տիպի կաթնասունների դասի պրիմատների կարգին:
Մարդու մարմնի կառուցվածքի բնորոշ առանձնահատկություններն են ուղղաձիգ կեցվածքը, քայլվածքը և ներքին օրգանների համապատասխան դիրքը, ազատ և լավ զարգացած վերին վերջույթները, գլխուղեղի կեղևի և հաղորդակցության միջոցների բարձր զարգացածությունը, ինչպես նաև ատամների, ծնոտների և մարսողության օրգանների կառուցվածքի որոշակի յուրահատկությունները: Իսկ ամենակարևորը՝ նյարդային համակարգի բացառիկ բարձր կազմակերպվածության շնորհիվ մարդն օժտված է մտավոր և հուզական զարգացման մեծ հնարավորություններով: Ժամանակակից մարդ տեսակի սահմաններում առանձնացվում են մի քանի ռասաներ՝ եվրոպեոիդ (այս ռասայում է արմենոիդ կոչվող ճյուղը), մոնղոլոիդ, նեգրոիդ, ավստրալոիդ. առանձին-առանձին յուրաքանչյուր ռասայի միասնությունը պայմանավորված է ծագման ընդհանրությամբ, ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացման միատեսակ աստիճանով:
Մարդու բոլոր հյուսվածքները պայմանականորեն բաժանվում են էպիթելային (ծածկութային), շարակցական (ոսկրային, աճառային և բուն շարակցական), մկանային, նյարդային, ինչպես նաև հեղուկ (արյուն և ավիշ) հյուսվածքների: Մի քանի հյուսվածքներից, որոնցից մեկն ունենում է առաջատար գործառույթ, կազմվում են օրգանները: Միասնական գործառույթ կատարող և կառուցվածքի ու զարգացման ընդհանրություն ունեցող օրգանները միավորվում են օրգան-համակարգերում և կազմում են մարդու միասնական օրգանիզմը:

Comments
Post a Comment