Սոկրատես

Սոկրատեսը համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդորում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրը Պլատոնն է։ Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում, քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի ընտանիքում, ստացել է սովորական կրթություն, որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և արիություն։ Սոկրատեսը ամուսնացել էր Քսանթիպեի հետ, որ իր ամուսնուց բավական երիտասարդ էր։ Նրանք ունեցել են 3 որդիներ՝ Լամպրոկլեսին, Սոֆրոնիսկուսին և Մենեքսանուսին։ Սոկրատեսի մահվան ժամանակ իր տղաները դեռ բավականին երիտասարդ էին։ Իր ընկեր Կրիտոն քննադատել էր Սոկրատեսին իր երեխաներին լքելու համար, երբ Սոկրատեսը հրաժարվել էր իր մահապատժից խուսափելու համար փախչել բանտից։ Սոկրատեսն իր փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին՝ ոչ միշտ համամիտ լինելով իշխողների և մեծամասնության տեսակետներին։ Լինելով կառավարման արիստոկրատական ձևի կողմնակից, նա հատկապես քննադատում էր դեմոկրատական իշխանության թերությունները, ինչն էլ, ըստ էության, պատճառ հանդիսացավ նրա դեմ դատական գործի հարուցմանը։ Դա կատարվել է Հունաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։ Սպարտայի ու իր դաշնակիցների հետ պատերազմում Աթենացիները պարտություն էին կրել։ Աթենացիներից ոմանք կարծում էին, որ այդպիսի ծանր պայմաններում դեմոկրատական կառավարումը ամենաճիշտ եղանակը չէր։ Ըստ երևույթին, Սոկրատեսը քննադատոում էր դեմոկրատիան։ Ըստ որոշ գիտնականների, հենց այս հարցի շուրջ քաղաքական ինտրիգներն էին պատճառը, որ որոշում էր կայացվել Սոկրատեսին մահապատժի ենթարկել։ Ձևականորեն նրան մեղադրում էին այն բանում, որ նա չի պաշտում աստվածներին, ներմուծում է նոր աստվածություններ և իր փիլիսոփայությամբ այլասերում է պատանիներին։ Մ.թ.ա. 399 թ. դատարանի վճռով նա թույն է խմում և մահանում։ Չնայած Սոկրատեսը հնարավորություն ուներ փախչելու բանտից ու փրկվելու, սակայն նա, որպես օրինապահ քաղաքացի, հրաժարվում է այդ անօրինական քայլից։

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65