Ի՞նչ հատկանիշներով են իրարից տարբերվում ազգային և միջազգային իրավունքը:
Ազգային իրավունքը կարգավորում է տվյալ պետության տարածքում գոյություն ունեցող հարաբերությունները, իսկ միջազգային իրավունքի կողմից կարգավորվող հարաբերությունները դուրս են ինչպես տվյալ պետության իրավասության ոլորտից, այնպես էլ նրա տարածքային սահմաններից։ Միջազգային իրավունքը որպես համակարգ, մեկն է, ազգային իրավունքի համակարգերը բազմաթիվ են։ Որքան պետություն աշխարհում, այնքան էլ ազգային իրավունքի համակարգեր։ Միջազգային իրավունքը ազգայինից տարբերվում է իր մասնակիցներով։ Ազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են նորմատիվ ակտերը, իսկ միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են միջազգային պայմանագրերը։
Comments
Post a Comment