Գայլերի ոհմակը և երեք որսորդները

Գայլերի ոհմակում ծեր առաջնորդը որոշեց իրեն փոխարինող գտնել: Նա մոտեցավ ամենահամարձակ ու ամենաուժեղ գայլին  և ասաց.
— Ես ծերանում եմ և դրա համար Էլ քեզ նշանակում եմ ոհմակի նոր առաջնորդ: Բայց դու պետք  է ապացուցես, որ արժանի ես դրան: Դրա համար վերցրու ոհմակի լավագույն գայլերին, գնա որսի ու որսա ուտելիք ողջ ոհմակի համար:
— Լավ,- ասաց նոր առաջնորդը և վեց  գայլերի հետ գնաց որսի: Առավոտյան նրանք չեկան, երեկոյան էլ չեկան: Երբ արդեն գիշեր էր, ոհմակը տեսավ յոթ գայլերի, որոնք հպարտորեն բերում էին  որսը:
— Պատմե՛ք ինձ, ի՞նչպես է ամեն ինչ եղել,- հարցրեց ծեր առաջնորդը:
-Դա շատ հեշտ եղավ: Մենք որս էինք փնտրում ու տեսանք տասը որսորդների, ովքեր իրենց որսով գնում էին: Մենք հարձակվեցինք, կտոր-կտոր արեցինք նրանց, իսկ որսը  մեզ վերցրինք:
— Կեցցես, վաղը նորից կգնաս:
Հաջորդ օրը նոր առաջնորդը   նորից վեց  գայլերի հետ գնաց որսի : Նրանք չկային ո՛չ առավոտյան, ո՛չ երեկոյան, ո՛չ էլ գիշերը: Միայն հաջորդ օրն առավոտյան նոր առաջնորդը արյունոտ ու մի կերպ  ողջ մնացած՝ հայտնվեց:
— Ի՞նչ է պատահել,- հարցրեց ծեր առաջնորդը:
— Մենք շատ հեռու գնացինք անտառի մեջ: Երկար ժամանակ որս փնտրեցինք  ու տեսանք երեք որսորդների՝ իրենց որսով: Հարձակվեցինք նրանց վրա, բայց նրանք մեզնից ուժեղ էին: Նրանք սպանեցին իմ բոլոր մարտիկներին, իսկ ինձ մի կերպ հաջողվեց փախչել:
— Բայց ի՞նչպես,- զարմացավ ծեր առաջնորդը,- երեկ դուք հեշտությամբ կարողացաք հաղթել տասը որսորդների, իսկ այսօր չկարողացաք երեքի՞ն հաղթել:
— Այո՛, բայց երեկ ուղղակի տասy հոգանոց որսորդների խումբ էր, իսկ այսօր երեք լավագույն ընկերներ էին:

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը