Ճանապարհ դեպի ծով
Մի աղքատիկ գյուղում ծնվեց մի տղա: Ինչես բոլոր մարդիկ իր գյուղում`այդպես էլ նա, անցկացնում էր իր օրերը`անիմաստ, մեխանիկորեն և մեկը մյուս չտարբերվող, պատկերացում չունենալով այն մասին, թե ինչ կարելի է անել սեփական կյանքի հետ: Մի հրաշալի գիշեր նա երազում ծով տեսավ: Գյուղի բնակիչներից ոչ ոք իր կյանքում ծով չէր տեսել, այդ պատճառով էլ ոչ ոք չէր կարող հաստատել, որ աշխարհում առհասարակ գոյություն ունի անծայր ջուր: Երբ երիտասարդը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ և գտնել`իր երազում տեսած ծովը, բոլորը նրան խելագար համարեցին: Բայց տղան առհամարելով նրանց ճանապարհ ընկավ։ Նա երկար քայլեց, մինչև հայտնվեց մի ճամփաբաժանում:
Այստեղ նա ընտրեց ուղիղ գնացող ճանապարհը և մի քանի օր անց հասավ մի ավանի, որտեղ մարդիկ վարում էին խաղաղ ու բարեկեցիկ կյանք: Երբ նա հայտնեց տեղի բնակիչներին, որ փնտրում է ծովը, նրանք սկսեցին համոզել, որ նա զուտ ժամանակ է կորցնում և ավելի լավ կանի՝ մնա ավանում և ապրի այնքան երջանիկ, որքան իրենք են: Մի քանի տարի տղան ապրեց ապահովված կյանքով, սակայն մի օր երազում նա կրկին ծով տեսավ և հիշեց իր չկատարված երազանքի մասին: Նա որոշեց լքել ավանը և ճանապարհ ընկնել։ Հրաժեշտ տալով բոլորին, նա վերադարձավ ճամփաբաժանի մոտ և ընտրեց հակառակ ուղղությամբ գնացող ճանապարհը: Նա գնաց երկար`մինչև հասավ մի մեծ քաղաքի: Քաղաքը շքեղ էր, զարգացած, տղան որոշեց մնալ այնտեղ:
Նա սկսեց սովորել, աշխատել, ուրախանալ և ժամանակի ընթացքում մոռացավ իր ճանապարհորդության նպատակի մասին: Եվս մի քանի տարի անց նա կրկին երազ տեսավ ծովի մասին ու հասկացավ, որ եթե չիրականացնի իր երազանքը, ապա կյանքն անիմաստ կանցնի: Եվ նա վերադարձավ այն նույն ճամփաբաժանի մոտ ու ընտրեց երրորդ ճանապարհը, որը բերեց իրեն անտառ: Անտառի բացատում՝ մի փոքրիկ խրճիթի հետևում, նա տեսավ մի գեղեցիկ, բայց ոչ այդքան երիտասարդ կնոջ։ Կինն առաջարկեց տղամարդուն մնալ և ապրել իր հետ, քանի որ իր ամուսինը գնացել էր պատերազմ ու չէր վերադարձել:
Տղամարդը համաձայնվեց:
Երկար տարիներ նրանք ապրեցին երջանիկ, երեխաներ ունեցան ու մեծացրին նրանց, բայց մի օր արդեն ծերացած մարդուն կրկին երազում ծով երևաց: Նա թողեց այն ամենը, ինչի հետ կապված էր երկար տարիներ, վերադարձավ ճամփաբաժան և գնաց ամենավերջին ճանապարհով։ Նա քայլում էր դժվարությամբ և վախով, որ շուտով ուժասպառ կլինի։ Հասնելով մի մեծ լեռան ստորոտի, նա որոշեց բարձրանալ, հույսով որ գոնե հեռվից նա կտեսնի իր երազանքների ծովը : Մի քանի ժամ անց, երբ նա գրեթե ուժասպառ էր լինում, ի վերջո հասավ լեռան գագաթին: Բարձունքից նա տեսավ ճամփաբաժանը և այն ավանը, որտեղ մարդիկ ապրում էին բարեկեցիկ կյանքով: Տեսավ նաև մեծ քաղաքը և կնոջ տունը, որտեղ շատ երջանիկ տարիներ էր անցկացրել:
Իսկ հեռվում նա տեսավ անծայր, կապույտ ծովը: Եվ մինչև իր սրտի կանգնելը նա տեսավ, որ բոլոր այն ճանապարհները, որոնցով ինքը գնացել էր, տանում էին դեպի ծովը, բայց այդ ճանապարհներից ոչ մեկը նա չէր անցել մինչև վերջ:
Աղբյուր

Comments
Post a Comment