Սարդարապատի հերոսամարտը

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 22-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստաններխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։
Կողմերի մարտակազմերը
Թուրքական կողմ
Ալեքսանդրապոլ-Երևան ուղղությամբ արշավող թուրքական 36-րդ դիվիզիայի կազմում էին 106-րդ, 107-րդ և 108-րդ հետևակ գնդերը, հրաձգային մեկ գումարտակ, երկու հրետանային դիվիզիոն։ Թուրքական զորքն ուժեղացված էր կորպուսային առանձին հեծալազորային գնդի և քրդական 1 500-ոց հեծյալ գնդի ուժերով: Թուրքական ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 7 500 – 10 000 զինվոր ու սպա՝ ներառյալ քրդական ուժերը։ Թուրքերի տրամադրության տակ կար 40 հրանոթ։
Հայկական կողմ
Սարդարապատի ճակատում հայկական կողմի ուժերն ընդգրկված էին Երևանյան զորախմբի կազմում, որի ստորաբաժանումների մյուս մասը մասնակցեց թուրքական 9-րդ դիվիզիայի դեմ Բաշ-Ապարանի ճակատամարտին։ Զորախմբի հրամանատարն էր գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, շտաբի պետը՝ գնդապետ Ալեքսանդր Վեքիլյանը։ Շտաբը Վաղարշապատում էր՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքում։ Սարդարապատի ճակատում կռվող ուժերի ընդհանուր հրամանատարը Երևանյան զորախմբի հրամանատարի տեղակալ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, շտաբի պետը՝ կապիտան Ալեքսանդր Շնեուրը։ Ներառված էին Հայկական կորպուսի 2-րդ դիվիզիան՝ ոչ լրիվ կազմով, և Հայկական հատուկ հավաքական ջոկատի (1917 թ․ վերջին արևմտահայ կամավորականներից կազմված զորախումբ, նախքան Սարդարապատի ճակատամարտը կռվել է Կովկասյան ճակատում) կազմում եղած մի քանի ստորաբաժանումներ։ 2-րդ դիվիզիայի (հրամանատար՝ Մովսես Սիլիկյան) կազմում էին 5-րդ (3 գումարտակի կազմով, հրամանատար՝ գնդապետ Պողոս-Բեկ Փիրումյան) և 6-րդ (12 վաշտ, հրամանատար՝ փոխգնդապետ Աբրահամ Դոլուխանյան) գնդերը, 2-րդ հեծյալ գունդը՝ 4 հեծելավաշտով (գնդապետ Զալինյան), պարտիզանական հետևակ գունդը՝ 8 վաշտով (գնդապետ Ալեքսեյ Պերեկրյոստով), պարտիզանական հեծյալ գունդը՝ 3 վաշտով (գնդապետ Կորոլկով), սահմանապահ գումարտակը (փոխգնդապետ Սիլին), 2-րդ դիվիզիայի շտաբի պարեկային վաշտը։ 1-ին դիվիզիայի 4-րդ գնդի մեկ գումարտակ կանգնած էր Դավալուում՝ որպես հարավային ուղղության պաշտպանական զորաջոկատ։
Հայկական հատուկ հավաքական ջոկատի ստորաբաժանումներից Երևանյան զորախմբի կազմում ընդգրկվել էին 3-րդ հատուկ բրիգադից Վանի 1-ին (գնդապետ Յուզբաշև) և 2-րդ (գնդապետ Չախմախչև) հետևակ գնդերը՝ 2-ական գումարտակով (տեղակայված էին Իգդիրի շրջանում), Մակվի գումարտակը, 2-րդ հատուկ հեծյալ՝ Զեյթունի գունդը (4 հեծելավաշտ, գնդապետ Սալիբեկյան), 2-րդ հատուկ բրիգադի զորամասերը՝ Խնուսի և Կարաքիլիսայի (գյուղաքաղաք հին Բայազետիգավառում) հետևակային գնդերը (գնդապետ Կազիմիրսկի), 1-ին հատուկ բրիգադից՝ Երզնկայի գունդը (6 վաշտ, հրամանատար՝ Կարապետ Հասան-Փաշայան), ինչպես նաև 1-ին հատուկ հեծյալ գունդը (հրամանատար՝ զորային ավագ Պավել Զոլոտարյով):[14][15][16]
Երևանյան զորախմբի կազմում կար հրետանային 5 մարտկոց՝ գնդապետ Քրիստափոր Արարատյանի ընդհանուր հրամանատարությամբ։ Զորախմբի կազմում ճակատամարտին մասնակցեցին նաև արևմտահայ ու արևելահայ կամավորականների մի քանի ջոկատներ (Թռուցիկ Հովսեփի, Մակեդոնի, Բուլանըխցի Մուրադի և ուրիշների հրամանատարությամբ), եզդիների հեծյալ գումարտակը (հրամանատարներ՝ Ուսուբ բեկ և Ջանգիր աղա), մեծ թվով աշխարհազորայիններ։ Հայկական զորքերի ընդհանուր թիվը ճակատամարտի առաջին օրերին կազմում էր շուրջ 9 000 – 10 000 զինվոր ու սպա, իսկ ուժերի մի մասը Բաշ-Ապարանի ճակատ տեղափոխելուց հետո՝ շուրջ 6 000 – 6 500։ Հայերն իրենց տրամադրության տակ ունեին 28 հրանոթ, որոնցից 16-20-ն են օգտագործվել ռազմական գործություններում։

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65