Բրեստ-Լիտովսքի Դաշնաքիրը

1918 Մարտի 3-ին, Ռուսաստանի նորաստեղծ Բոլեվիկյան կառավարությունը կնքեց Բրեստ-Լիդովսքիում դանաքիրը, միջազգային հաշտության պայմանագիրը ստորագրված էր ՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապեդությաբ  ներկայացուցիչների, մյուս կողմից Կենդրոնական Ուժերի կողմից։ Այս պայմանագրով նրանք ապահովում էին իրանց երկրների հաշտությունը և Ռուսաստանը ապահովում է իր զորքերի դուրս բերումը Արևելյան Անատոլիայից, մասնավորապես`   Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ծանր վիճակի մեջ դրեց կովկասյան ճակատի շրջաններում ապրող հայ ազգաբնակչությանը, Չեղյալ համարեց 1917-ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և փոխարենն ընդունեց նույն այդ հողերը Թուրքիային վերադարձնելու մասին վճիռ: Ամիսներ անց`   սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի կառավարությունը արտգործնախարար Չիչերինի ստորագրած նոտայով չեղյալ հայտարարեց ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի Թուրքիային կովկասյան տարածքների զիջումը: Բրեստ- Լիտովսկիի պայամանագիրը ժամանակավոր բնույթ ունեցավ, որուն պաճարով էլ Հայկական Հանրապոտությունը հնարավորությունը չունեցավ միյանալ Արևմտյան Հայաստանի,ուր դրանցից մի քանի ամիս առաջ ռուսական բանակն էր կանգնած, և որոնք կարող էին Ռուսաստանի կողմից կնքված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Հայաստանի Հանրապետության հաստատման պահին նրա ծանրակշիռ բաղկացուցիչ մասը դառնալ: Բրեստյան հաշտությունը լավ հնարավորություններ էր ստեղծում նվաճողական նկրտումներ ունեցող թուրքական կողմի համար: Օգտվելով ստեղծված իրավիճակից և խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքած Երզնկայի զինանադադարը`   թուրքական բանակն անցավ հարձակման և շնորհիվ գերակշռող ուժերի`   իրար հետևից գրավեց Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին`   նաև Ալեքսանդրապոլը: Արևելյան Հայաստանի վրա կախվեց լինել-չլինելու հարցը:

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65