Հոկտեմբերյան հեղափոխություն

Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։ 1917-ի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (Բրեստի հաշտություն), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանի շրջանները)։ 1920-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է ստիպել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65