Ես եմ

Բարև՛։ Ես Էլենն եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2019-2020թթ.-ի շրջանավարտ։ Կրթահամալիրում սովորում եմ սկսած առաջին դասարանից, այսպիսով մինչև 6-րդ դասարան սովորել եմ դպրոց-պարտեզում։ Կարծում եմ, որ ամենաբարդ տարիները որոնք անց եմ կացրել կրթահամալիրում եղել են 4-5 դասարանները, քանի որ 2-րդ դասարանս ավարտելուց հետո միանգամից տեղափոխվել եմ 4-րդ դասարան, հետևաբար համադասարանցիներիս հետ մեծ տարիքային տարբերություն ունեի՝ինչը շփման մեջ որոշակի չափով խոչընդոտ էր հանդիսանում: Երբ տեղափոխվեցի ավագ դպրոց դեռևս չէի պատկերացնում՝ ի՞նչ է ինձ սպասվում, շփոթված էի ու փոքր-ինչ լարված՝նոր դասընկերներ, նոր շրջապատ և նոր ծանոթություններ։ Կցանկանայի խոսել իմ նախասիրությունների մասին, սիրում եմ երգել, սպորտով զբաղվել(ավելի կոնկրետ հեծանվավարությամբ), ինչպես նաև հետաքրքիր ու բազմաժանր ֆիլմեր դիտել։ Կրթահամալիրս ավարտելուց հետո , ընդունվելու եմ Ամերիկյան Համալսարան, քնությունները արդեն հանձնել եմ(անգլերեն և մաթեմատիկա) համապատասխանաբար նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Առանձնահատուկ ուզում եմ նշել ՏՏ առարկայի, ծրագրավորման դասընթացներին(դպրոցից դուրս) իմ մասնակցության մասին, որոնք ինձ շատ օգնեցին։ Եվ այսօր ես առավել քան համոզված եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել ինձ համար։ Հիմա էլ, երբ բոլորը գտնվում են ինքնամեկուսացման մեջ և չկան դասեր ու քննություններ, ես ազատ ժամանակս իզուր չեմ վատնում, այլ ուսումնասիրում եմ տարբեր համակարգչային ծրագրեր, փորձում հմտանալ և հնարավորինս լավ տիրապետել դրանց։ Կրթահամալիրում սովորելու տարիներն ինձ շատ բան տվեցին, հնարավորություն ընձեռեցին վստահել ուժերիս ու կարողություններիս։ Տարիների ընթացքում ես ունեցել եմ բազում նոր ձեռքբերումներ թե՛ գիտելիքների, և թե՛ ընկերների հարցում, ինչը, կարծում եմ, ինձ շատ կօգնի իմ հետագա քայլերում և առհասարակ կյանքում։ Ինձ հաջորդող շրջանավարտներին խորհուրդ կտայի լինել լավատես, երբեք չհանձնվել ու չընկրկվել ոչ մի հարցում, մշտապես ակտիվ մասնակցություն ցուցաբերել կրթահամալիրի տարբեր նախագծերում ու ճամփորդություններում և, որ ամենակարևորն է՝ լինել նպատակասլաց։ 

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65