Մենիմաստ և բազմիմաստ բառեր

1. Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։
Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։
1918թ.-ին Հայաստանում ճգնաժամ էր, երկրում հացի պակաս կար:
Հացը կարևոր է կյանքում գոյատևելու համար:
Ծովը ալեկոծված էր, այդ պատճառով մեզ չթույլատրեցին նավով շրջագայություն անցկացնել:
Երբ ես իմացա ընկերուհուս ծանր վիճակի մասին ես շատ տխրեցի և ալեկոծվեցի:
Ինչու՞ է բոլորին թվում, որ իմ համբերությունը քարից է:
Ծովափի քարը ընկավ փայլուն ջրի մեջ:
Եթե դու ունես երկաթե կամք և որևէ նպատակ, քո ջանասիրությամբ դու կհասնես դրան:
Մեր դպրոցի գլխավոր մուտքի դռները երկաթյա են:
2.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ-մոլորված
2. ժայռ-մտախոհ
3. ծաղիկ-ժպտուն
4. փողոց-ուրախ
5. սենյակ-հյուրընկալ
6. հուշարձան-հպարտ
7. բերդ-ալևոր
8. ցայտաղբյուր-զվարթ
9. ամպ-թավահոնք
10. գիրք-իմաստուն

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65