Առաջադրանքներ

1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինելնաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Տեսականորեն, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, տգիտություն
Տեսականորեն ամեն ինչ ճիշտ էր, սակայն պետք էր նաև ապացուցել գիտականորեն:
Իր աշխատակիցների հանդեպ ազնիվ վարվելու նպատակով ղեկավարն աշխատանքի վերաբաշխում կատարեց:
Չկարողանալով անտարբեր անցնել անօգնական ու հազիվ քայլող ծերունու կողքով՝ անցորդն առաջարկեց իր օգնությունը:
Սևակի նման հանճարեղ գրողի ստեղծագործությունները չիմանալն առնվազն տգիտություն կլիներ:
2.Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Մետաղյա, որսորդ, պողպատե, հնություն, նվիրում, գունեղ, հարթակ, մեղմորեն, շարժուն, միջուկ:
3.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանցինչպես նաև թե՛ նախածանցթե՛ վերջածանց ունեցող բառերը։
Նախածանց      վերջածանց         թե՛ նախածանցթե՛ վերջածանց
անհայտ                 խնձորենի             անմտություն
հակաթույն           մթերային             անհոգաբար
տգեղ                       կաղնուտ             անհավատալի
վերահաշվում      միլիոնավոր         դժգոհություն
չկամ                     ցուցանակ            համատեղություն
արտապատկեր     կղզյակ
ենթավարպետ     հայրական
գերադաս              տրամագծորեն
հարակից              հավաքածու
ներգրավում        լսարան
անհարմար          ծիծաղելի
ապաշնորհ          մորթեղեն
անթիվ                 միտք

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65