Վերահսկենք շրջակա միջավայրը
1.Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձերշրաջակա միջավայրի որակը:
Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Բայց չեմ կարող ասել, որ Երևանն աղտոտված քաղաք չէ: Մենք ապրում ենք ոչ այդքան մաքուր միջավայրում, որի մեղավորը հենց մենք ենք: Մեր անտարբեր վերաբերմունքի պատճառով վերացման եզրին են անտառները, շուտով մաքուր օդ շնչելն էլ անհնար կլինի, որովհետև օրեցօր ավելի է շատանում ածխածին արտանետող նյութեր:
2.Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կանառանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
Շրջական միջավայրը կարևոր դեր ունի մարդու կյանքում: Մարդկանց առողջությունը վտանգված է, քանի որ կենտրոնացված են արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց թունավոր նյութերը բացասական ազդեցությունն են թողնում մարդկանց առողջության վրա: Կա միջավայրի աղտոտման երեք տեսակ՝ կենսաբանական, քիմիական և ֆիզիկական: Շրջակա միջավայրում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները ազդում են մարդկանց առողջության վրա, օրինակ՝ աղմկոտ միջավայրը, որտը կարող է մարդկանց մոտ առաջացնել գլխապտույտ և կարող է ազդել մարդու լսողության վրա:
3.Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
Ինձ թվում է, որ շրջակա միջավայրի պահպանության համար պետք է երեխային փոքր տարիքից սովորեցնել շրջակա միջավայրի կարեվորությունը:Երեխան փոքրուց պետք է հասկանա, որ եթե մարդիկ չվերահսկերեն իրենց շրջակա միջավայրը ոչ ոք չի վերահսկի: Իմ կարծիքով ամեն բակում՝ դպրոցում, բուհում պետք է կազմակերպվեն շաբաթօրյակներ:
4.Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
Բացի այն, որ ես փորձում եմ չաղտոտել շրջակա միջավայրը, ես նաև փորձում եմ ազդեցություն ունենալ այն մարդկանց վրա, ովքեր փողոցում աղբ են նետում։ Լինում են դեպքեր, երբ ես մոտենում և խնդրում եմ նրան վերցնել աղբը գետնից։ Եթե մենք ցանկանում են մաքուր պահել մեր շրջակա միջավայրը, առաջինը պետք է սկսենք ինքերս մեզնից, պետք է երբեք փորձել հնարավորինս քիչ աղտոտել երկիրը։ Փորձում եմ խնայողաբար օգտագործել բնության կողմից տրված ռեսուրսները ու անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի բարելավեմ շրջակա միջավայրի որակը։Մեր դպրոցում կազմակերպվում են շաբաթօրյակներ, երբեմն ես մասնակցում եմ նրանց, քանի որ ցանկանում ունենալ իմ փոքրիկ դերը մեր շրջակա միջավայրը բարելավման մեջ։
Comments
Post a Comment