«Մոգերի ընծաները» վերլուծություն
Ընտանիքը, որն ապրում էր վարձակալած հին տանը, պատրաստվում էր նշել Ամանորը: Ամուսինն աշխատում էր, իսկ կինը՝ ոչ։ Սակայն մի քանի շաբաթվա ընացքում կինը գումար էր հավաքել`ամուսնուն նվեր գնելու համար։ Պատմվածքն այն մասին է, որ սիրահարված մարդիկ կարող են դիմել ցանկացած քայլերի, ի վիճակի են զոհաբարելու իրենց ամենաթանկ իրը, սիրելիին երջանկացնելու համար։ Պատմվածքի երկու հերոսներն էլ չունենալով բավականին գումար և հնարավորություն, արեցին անհնարինը և վերջապես նվերներ գնեցին միմյանց համար։ Օ՚Հենրիի պատմվածքի կերպարները անձնվեր և ինքնամոռաց, սիրով լի մարդիկ էին, որոնք պատրաստ էին զիջել սեփական բարեկեցությունը՝ մյուսին երջանկացնելու համար: Չնայած նրան, որ կարդում էի այս պատմվածքը ոչ առաջին անգամ, կարդացի մեծ հետաքրքրությամբ և կարող եմ ասել, որ այն ինձ դուր եկավ։
Comments
Post a Comment