Տիեզերք ստեղծողը

Մի անգամ աթեիստը եկավ իմաստունի մոտ և սկսեց պատմել, որ չի հավատում Աստծո գոյությանը: Նա ուղղակի չէր կարողանում հավատալ մի “Արարչի”, ով ստեղծել էր ամբողջ Տիեզերքը:
Օրեր անց իմաստունը այցելեց անհավատին և բերեց մի հրաշալի նկար: Աթեիստը հիացած էր: Նա երբեք չէր տեսել ավելի կատարյալ կտավ։
- Ինչպիսի հրաշալի գեղանկար է: Ասե՛ք, ո՞վ է սա գրել. ո՞վ է հեղինակը:
- Այսինք ով: Ոչ ոք: Դրված էր մաքուր կտավը, իսկ վերևի դարակում ներկեր էին, որոնք պատահաբար ընկան և թափվեցին կտավի վրա, և ահա՛ արդյունքը:
- Ինչու՞ եք այդպես կատակում,- ծիծաղեց աթեիստը: Դա պարզապես անհնար է. հիանալիաշխատանք է, հստակ գծեր, երանգների համադրություն։ Այս ամբողջ հրաշքի ետևում զգացվում է մտքի խորությունը: Անհնար է հասնել այսպիսի արդյունքի առանց հեղինակի։
Այդժամ իմաստունը ժպտաց և ասաց.
- Դուք ի վիճակի չեք հավատալու, որ այս փոքրիկ գործը ստեղծվել է պատահաբար, առանց Արարչի նախնական մտահղացման: Եվ ուզու՞մ եք, որ ես հավատամ, որ մեր գեղեցիկ աշխարհն իր անտառներով ու սարերով, օվկիանոսներով և արահետներով, հեքիաթային մայրամուտներով և խաղաղ լուսնյակ գիշերներով, հայտնվել է պատահականության կամքով, առանց Արարչի մտահղացմա՞ն:
Ռուսերեն տարբերակը`https://pritchi.ru/id_2383

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65