Հարցեր և առաջադրանքներ Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքի վերաբերյալ
- փորձիր նկարագրել կամ պատկերել Վախ ասվածը:
- ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին։
- այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ:
Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ՝ շատերը վախենում են միջատներից, շատերն էլ մթությունից կամ բարձրությունից։ Ինձ թվում է, որ ցանկացած մարդ գոնե մեկ անգամ իր կյանքում զգացել է վախի զգացումը։ Իհարկե, ոմանք պնդում են, որ նրանք շատ համարձակ են եւ չեն վախենում ոչ մի բանից։ Բայց դա չի նշանակում, որ նրանք բացարձակապես չեն վախենում որեւէ բանից: Ես էլ ունեմ վախեր: Քիչ բաներից եմ վախենում, սակայն հոգեպես վախեր շատ ունեմ, հարազատներիս և ընկերներիս կորցնելու վախը ինձ ամենից շատն է վախեցնում: Ես պայքարում եմ իմ մտավախությունների դեմ եւ հույս ունեմ, որ շուտով կազատվեմ դրանցից: Սեփական վախը հաղթահարել կարողանալու համար, պետք է իմանալ, թե այն ինչպիսին է: Պետք է ընդունել, այն որ դու վախենում ես որևէ բանից։ Եթե չհաղթահարես վախդ, այն միշտ հետապնդելու է քեզ, և չի թողնելու, որ դու հասնես որևէ հաջողությունների։
Միգուցե ոմանք ասեն, որ Արտաշը տարբերվում էր մյուսներից նրանով, որ նա հայ էր, բայց ես այդպես չեմ կարծում։ Իհարկե դրանով էլ էր տարբերվում։ Բայց ի տարբերություն մնացած մկների նա հաղթահարեց իր վախը, քանի որ նրա ապրելու ցականությունը ավելի ուժեղ գտնվեց քան նրա վախը։ Նա միակն էր մկներից ով հաղթահարեց իր վախը և հաղթեց օձին։
Կարծում եմ, որ այո։ Ես հասկացա, որ կարևոր չէ թե ինչ տեսք ունես դու, ուժեղ ես թե՞ թույլ, դու չպետք է երբեք հանձվես, միշտ պետք է ձգտես հասնել քո նպատակներին։
Comments
Post a Comment