Ես ընտրում եմ երջանկությունը

Վարպետ Բահուդինը երջանիկ մարդ էր: Նրա դեմքից Ժպիտը երբեք չէր պակասում: Իր ամբողջ կյանքը ներծծված էր տոնի բույրով: Նույնիսկ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր: Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալը: Աշակերտները խմբած էին նրա շուրջը, և մեկը համարձակվեց հարցնել.
—  Ուսուցի՛չ, ինչպե՞ս է ձեզ միշտ հաջողվում երջանիկ լինել: Ինչու՞ եք ուրախանում այս վերջին րոպեներին:
Ծեր վարպետը ժպտալով պատասխանեց.
— Շատ տարիներ առաջ ես եկել էի իմ վարպետի մոտ: Ես տասնյոթ տարեկան երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապում էի: Վարպետը յոթանասուն տարեկան էր,բայց նա ժպտում էր և ուրախանում հենց այնպես: Ես հարցրեցի նրան.«Ինչպե°ս է դա քեզ հաջողվում»: Եվ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր ոք, իր ներսում ազատ է իր ընտրութան մեջ: Սա իմ ընտրությունն է: Ամեն առավոտ, բացելով  աչքերս, ես ինքս ինձ հարցնում եմ, թե որն է ավելի լավ՝ երջանկությո°ւնը, թե° տառապանքը: Եվ, չգիտեմ ինչու, ես միշտ ընտրում եմ երջանկութունը: Իմ կարծիքով դա  բնական է:

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65