Քերականական վարժություններ.

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմվա համապատասխան բաղադրյալ բառերով
Հողը ինքնամաքրվելու հատկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով, բնակավայրում հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորությունները նույնպես անսահման չեն: Իսկ թափոններով աղտոտված հողը սպառնում է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Գիտատեխնիկական առաջընթացի հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի պահպանության արդյունքներ ունեցող միջոցներ ստեղծելու մասին:

2.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով
Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր
բարի մտքով-բարեմիտ
վատ համբավ ունեցող-վատահամբավ
հեշտությամբ թեքվող-դյուրաթեք
խաժ աչքեր ունեցող-խաժակն
կյանքը սիրող-կենսասեր
հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ
կյանքով ուրախացող-կենսուրախ

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով
Մանր նկարներ անող-մանրանկարիչ
թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուծարան
գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսական
միտք հղանալը-մտահաղացում
արդյունք ունեցող-արդյունավետ
աշխատանքը սիրելը-աշխատասեր
հավասար կշիռ ունենալը-հավասարակշիռ
բառերի մասին գիտություն-բառագիտություն

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65