Գաստոն(վերլուծություն)

Պատմվածքը ընտանեկան կյանքի մասին է, սակայն ոչ լիարժեք ընտանքի: Աղջկա ծնողները բաժանված էին և նա ապրում էր իր մայրիկի հետ: Մի օր, երբ նա իր հայրիկի տանն էր, դեղձի մեջ որդ է նկատում: Տեսնելով որդին՝դեղձի մեջ, հայրիկը փորձում է երեխային բացատրել, որ պետք չէ ամեն-ինչին նայել այդքան մռայլ և կոպիտ: Խոսելով որդի մասին, հայրիկը նկատի ուներ նաև վերաբերմունքը դեպի մարդկանց, որ պետք է լինել ավելի սիրալիր: Սակայն մայրիկի կարծիքը տարբերվում էր, նա կյանքին նայում էր ավելի մռայլ, և աղջկան սովորեցնում էր լինել ավելի ուժեղ, քանի որ կյանքը այդքան էլ հեշտ չէ, ինչքան, որ թվում է: Մարդիկ ունեն տարբեր աշխարհայացքներ: Ոմանք փորձում են լինել բարի և սիրալիր: Իսկ ոմանք էլ կյանքին նայում են ավելի բացասական, պատրաստ լինելով կյանքի վատ պահերին :

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը

Առաջադրանքներ հայոց լեզվից(35-65