Posts

Showing posts from April, 2019

Սառը պատերազմ

Աշխարհամարտի ավարտական փուլում Մեծ եռյակի միջև դրսևորված շահերի բախումը կարճ ժամանակ անց վերաճեց նրա բացահայտ առճակատման։ ԱՄՆ-ը և նրա դաշնակից Մեծ Բրիտանիան փորձեցին օգտագործել ամերիկյան միջուկային զենքի մենաշնորհը և ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում անցան նաև սպառնալիքների կիրառման։ Դրա ցայտուն դրսևորումը եղավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Չերչիլի ելույթը Ֆուլտոն քաղաքում 1946 թ. Մարտի 5-ին։ Նրա ճառն ընդունված է անվանել սառը պատերազմի սկիզբ։ Չերչիլը հայարարեց, որ Խորհրդային Միությունը փորձում է աշխարհում անսահմանափակ կերպով տարածել իր ռազմական ուժերը և գաղափարական-քաղաքական դրույթները։ Որպես ապացույց՝ նա նշեց, որ Եվրոպայի վրա իջել է երկաթե վարագույր, իսկ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի պետությունները և ժողովուրդներն ընկել են «Մոսկվայի վերահսկողության տակ»։ ԱՄՆ-ից ու Ազգերի բրիտանական համագործակցության տարածքից բացի, մյուս տեղերում կոմունիստական կուսակցությունները աճող սպառնալիք են «քրիստոնեական քաղաքակրթությանը»։ Ուժերի հավասարակշռության «նախկին դրույթը» հնացել է, անհրաժեշտ...

Լռություն թե՞ միտք

Քարոզիչը հայտնի էր որպես հռետոր: Բայց ընկերներին, նա մեկ անգամ խոստովանել էր, որ իր ճառագայթումը չի կարող համեմատվել Վարպետի հակառակ խոսքերով: Ուսուցչի հետ մեկ շաբաթ անցկացնելուց հետո նա գուշակեց, թե ինչումն էր գաղտիքը։ -Երբ խոսում է Վարպետը, նրա խոսքերը լռում են: Իմ խոսքը, ցավոք, ստեղծում է միտք։ Աղբյուրը` այստեղ

ՀՀ կառավարություն, վերջին փոփոխությունները

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ...

1-70 վարժություններ

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է. 4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ 2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե. 4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա 3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ. 4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ 4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ. 4) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ 5. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո. 4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ 6. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը. 3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ 7. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և. 2) սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ 8. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և. 2) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա 9. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ. 4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ 10. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ. 2) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն. 11. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ. 2) բարյացակամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն 12. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ. 2) նրբա...

What is my favorite place to visit on weekends?

I have  choosen  a topic about what is  my favorite place to visit on weekends? My favorite place to visit on weekends is  Tsaxkadzor. I like to go to Tsaxkadzor especially in winter. I always go there with my parents and grandparents. In winter holidays I went  skiing with my sisters, brothers and uncles. With my parents and with my aunt we usually go down to the city for a walk. We spend  unforgetable and  interesting days there.

Բրեստ-Լիտովսկի պայմանագիր

Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր, միջազգային հաշտության պայմանագիր՝ ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությաններկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրք.՝ İttifak Devletleri, բուլղար․՝ Централни сили, Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա և Բուլղարական թագավորություն) միջև։ Նշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության և հեռանալու մասին։1917 թվականի հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանք 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում։ Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը։ Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերութ...

Յալթայի կոնֆերանս

Ղրիմի կոնֆերանս 1945, Յալթայի կոնֆերանս, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ի. Ստալին , ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլ ) կոնֆերանս՝ արտգործ նախարարների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։ Կայացրել է Յալթայի մոտ` Լիվադիա պալատում փետրվարի 4-11-ը, երբ խորհրդային բանակի հզոր հարվածների հետևանքով ռազմական գործողությունները տեղափոխվել էին Գերմանիայի տարածք, և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլ։ Ղրիմի կոնֆերանսում համաձայնություն կայացվեց Ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախման, նրա նկատմամբ դաշնակցային հսկողության, ռազմատուգանքների հարցերի վերաբերյալ, ընդունվեցին աշխարհի ետպատերազմյան կազմակերպման, հատկապես Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ստեղծման ընդհանուր քաղաքական սկզբունքները։ Ղրիմի կոնֆերանսն ընդունեց «Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիրը», որով դաշնակից տերությունները պատրաստակամություն հայտնեցին համաձայնեցնել իրենց գործողությունները ազատագրված Եվրոպայի քաղաքական և տն...

Միջազգային վեճերի լուծման հաշտեցուցիչ միջոցները

Միջազգային վեճերի լուծման հաշտեցուցիչ միջոցներն են՝ Միջազգաին բանակցությունը։ Այն վեճի լուծման ամենաշարժուն և արդյունավետ միջոցն է։ Դրանց ընթացքում պետությունները կամ միջազգային կազմակերպությունները կարող են ընդունել վիճելի հարցերի լուծման զանազան տարբերակներ։ Խորհրդատվություն։ Բանակցությունների տարատեսակ է։ Լինում է երկու տեսակի՝ մեկանգամյա հանդիպում, առանց հատուկ ձևականությունների, ինչպես նաև կանոնավոր ու պարբերական ձևով հանդիպումներ ու շփումներ, որի նպատակն է վերահսկել ինչ-որ համաձայնության կատարման ընթացքը։ Բարի ծառայություն։ Երրորդ կողմի գործունեությունն է վիճող կողմերի միջև անմիջական շփումներ հաստատելու համար։ Բարի ծառայություն կարող է մատուցել պետությունը, միջազգային կազմակերպությունը, կամ նույնիսկ հեղինակավոր մասնավոր անձը։ Բարի ծառայություն մատուցելու համաձայնություն պետք է տան վեճի բոլոր կողմերը։ Միջնորդություն։ Երրորդ կողմն անմիջականորեն մասնակցում է բանակցություններին փոխադարձ պահանջների համաձայնեցման և կողմերի համար ընդունելի որոշման կայացման համար։ Միջնորդներ կարող...

Ցանկացած մարդ որևէ մեկի մեկի խնդրի լուծումն է

-Երկրի վրա գնտվող ցանկացած մարդ համարվում է որևէ մեկի խնդրի լուծումը,-մի օր ասաց իմաստուն տատիկս։ Ես շատ զարմացա լսելով այդ խոսքերը։ -Դու-ինչ որ մեկի խնդրի լուծումն ես,- կրկնեց նա։ ԵՎ բացատրեց. -Շնորհը, որը տրված է քեզ, միգուցե քեզ պետք չէ, բայց այն միանշանակ անհրաժեշտ ուրիշ մեկին- քո ժպիտը, քո սերը, քո ուժը։ Աղբյուրն` այստեղ 

Ներելու մասին

Մի անգամ աշակերտն եկավ երեցի մոտ և հարցրեց. -Ինչպե՞ս կարող եմ ներել սովորել, Վարպետ։ -Երբեք մի դատիր մյուսներին և քեզ երբեք ներել պետք չի գա։ Աղբյուր

Համո Սահյան, առաջադրանքներ

Image
Կենսագրություն Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բասնաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։ Մահացել...

Taking risks

Sport is important for many people, especially for those who like extreme sports such as rock climbing, rafting, scuba diving, surfing, snowboarding, parachuting, hang-gliding, bungee jumping. Doing such sports people learn how to overcome difficult situations and how to survive in case of emergency. It also develops patience and self-control, and helps to control the fear. More importantly, it gives the sense of achievement. But these extreme kinds of sports pose to hazard the life. For some people it is a main way to find the thrill so such people are called thrill-seekers. They live for risk and like hanging between life and death. I really admire the courage of these sportsmen and people.

ՀՀ դատական համակարգ

Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։ Դատական իշխանության հատկանիշները՝ իշխանությունների տարանջատման համակարգում, հանդիսանում են անկախությունը, ինքնուրույնությունը և առանձնացվածությունը։ Դատարանը և դատավորները չպետք է կախված լինեն ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր պետական մարմիններից, կազմակերպություններից ու անհատներից, նաև՝ վերադաս դատարաններից։ Դատարաններն իրենց գործառույթները կատարում են զերծ մնալով որևէ ազդեցությունից կամ ներգործությունից։ Դատարաններն գործում են առանց ինչ-որ ենթակայության, օրենքով իրենց տրված լիազորությունների հիման վրա։ Դատարանների կայացրած որոշումները անքակտելի են և չունեն ինչ-որ մեկի հաստատման կարիքը։ Դատարանի որոշումը, որն օրինական ուժի մեջ է, կատարումն պարտադիր է բոլորի համար։ Դատական համակարգը չի ենթարկվում և չի հարում պետական իշխանության որևէ այլ համակարգի։ Բայց դա...

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ։ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ

Օգոստոսի 1-ին սկսեց առաջին աշխարհամարտը։ պատերազմի սկզբնական շրջանում թուրքիան վարում էր չեզոք քաղաքականություն։ պատերազմի սկզբից երեք ամիս անց միայն թուրքիան հայտարարեց պատերազմ։ ինչպես մյուս երկրները թուրքիան ևս ուներ իր ռազմաքաղաքական շահերը և պատերազմը հարմար առիթ էր ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր հաշիվները մաքրելու համար։Պատերազմի համար թուրքերի գլխավոր հակարակորդը ռուսաստանն էր։ Թուրքերը նպատակ ունեին ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մյուս մահմեդական ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ

A letter of complaint

On October 15 I ordered a tablet cover on eBay and paid for it. I waited 60 days, as they asked, but didn’t get the cover. I wrote the seller and he told me to wait a bit more. I still have not received my order. I wrote again but nobody answered to my letter where I asked to return my money. Please, resolve this situation. Thank you for your attention to this matter.

Եղանակը

Ուղեւորը հարցրեց հովիվին. - Ինչպիսի՞ն եղանակ կլինի այսօր։ Հովիվը պատասխանեց. - Այնպիսին, ինչպիսին ինձ է դուր գալիս: - Որտեղի՞ց գիտես, որ եղանակը կլինի հենց այնպես, ինչ ուզում դու ես ուզում: - Գիտակցելով, որ հնարավոր չէ միշտ ստանալ այն, ինչ ուզում ես, ես սովորեցի սիրել, այն թե ինչ կլինի: Հետեւաբար, ես լիովին համոզված եմ, որ եղանակը կլինի հենց այնպես, ինչպես ին է դուր գալիս.. Հիշեք, միայն մենք ենք պատասխանատվություն կրում մեր հոգու եղանակի համար: Աղբյուրն` այստեղ

Էկոլոգիական խնդիրներ «Կեղտաջրեր»

 Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութերն են:     Թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա:    Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնները մթերքի կամ արտադրանքի մնացորդներն են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Արդյունաբերական թափոններ են նաև արդյունահանվող օգտակար հանածոների դատարկ ապարները, ինչպես նաև անտառհատման մնացորդները:    Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում, եթե նախատեսվում է դրանց հետագա օգտագործումը: Գարեջրի գործարանի արտադրական թափոնները, օրինակ, օգտագործվում են որպես անասնակեր, որոշ թափոնների այրումից ստացվող ջերմությունն օգտագործվում է ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիա ստանալու համա...

Իմ առաջին այցը ՀՀ կառավարություն

Ապրիլի 9- ին Ավագ դպրոցի 11- րդ դասարանի հասարակագիտական խմբերի սովորողներով , մեզ դասավանդող ուսուցչի ուղեկցությամբ այցելեցինք ՀՀ կառավարություն՝ Գործադիր իշխանության բարձրագույն մարմին՝ ծանոթանալու ՀՀ պետական իշխանության գործադիր ճյուղի կառուցվածքին ու աշխատանքային գործունեությանը։ Նախ այցելեցինք << Քաղաքացիների դիմումների ընդունման և քննարկման վարչություն >>, որտեղ մեզ դիմավորեց ու ընդունեց վարչության պետ պարոն Ղազարյանը : Նա մեզ ներկայացրեց վարչության գործառույթները , քաղաքացիների դիմումների ընդունման , քննարկման , նրանց պատասխանելու ընթացակարգը։ Ինչպես նաև , սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ Այնուհետև նրա ուղեկցությամբ մենք շրջեցինք բաժնի աշխատասենյակներով , ծանոթացանք աշխատակազմին ու կատարվող աշխատանքներին։ Պիտի նշեմ , որ այստեղ մեր ուշադրությունը գրավեց հատկապես թեժ գծի պատասխանատուների աշխատանքը։ Հետո մենք հանդիպեցինք ՀՀ վարչապետի առաջին օգնական Նաիրի Սարգսյանի հետ ,...