Posts

Showing posts from December, 2018

Ծերունին և տղան

Անատամ ծերուկը և տղան իրար կողք նստել և հաց էին ուտում։ Եվ հանկարծ միաժամանակ երկուսն էլ սկսեցին լացել։ Ծերունուն հարցրեցին. -Ինչու՞ ես լացում։ Ծերունին պատասխանեց. -Ես ատամներ չունեմ, ծամելը դժվար է։Այս տղան ամեն ինչ կերավ և ես սոված մնացի։ Այդժամ հարցրեցին տղային. -Դու ինչու՞ ես լացում։ Նա պատասխանեց. -Երբ ես ծամում էի, նա առանց ծամելու արագ կտորները կուլ էր տալիս, այդ պաճառով էլ ես սոված մնացի։ Բոլորն էլ գիտեին, թե նրանցից ով էր ճիշտ, սակայն նրանք երկուսն էլ մեղքը գցում էին միմյանց վրա։

Հաշվետվություն հայոց լեզվից և գրականությունից

Հայոց Լեզու 1-35 35-65 66-77 Շտեմարան։Բաժին 2 Գրականություն Իմ վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հարցեր և առաջադրանքներ Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքի վերաբերյալ Թարգմանչաց Տոն Տեսանյութ։ Մեսրոպ Մաշտոց Հոբելյանական Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության վերլուծություն «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ Համո Սահյան «Անտառում» «Մոգերի ընծաները» վերլուծություն Նախագիծ։ Թարգմանություններ Կա արդյոք կյանք, մահից հետո Ես ընտրում եմ երջանկությունը Գեղեցկուհին Հիվանդ եղնիկը Խաղի հաղթողը Բնության նվերը Երեք որսորդ Առակ Հեռատեսություն Մադոննայի ծնունդը Երջանիկ է նա, ում բավարար է Թալիսման, որը չի կորի Տիեզերք ստեղծողը Թարգմանություն Հոբելյանական Առակ Կինն ու Հավը Սեփական կրոնը Կարևորը`մի քարացիր Աշուն Կրոնի ծնունդը Կրիայի թաղումը Լռությու՞ն թե միտք Տարբեր ընկերները Ճիշտ և սխալ արարքները Ցանկացած մարդ որևէ մեկի մեկի խնդրի լուծումն է Ծերունին և տղան

Ճիշտ և սխալ արարքները

Կար չկար մի մարդ, ով մի դեպքում ճիշտ էր վարվում, մյուս դեպքում սխալ, ճիշտ այս հերթականությամբ։ Առաջին նրա արարքը կայանում էր նրանում, որ նա հիմարին ասաց, որ նա հիմար է, իսկ երկրորդը`նա ուշադրություն չդարձրեց նրան, որ կանգնած է խորը ջրհորի ծայրին։ Աղբյուրը` այստեղ

Մոսկվայի էկոլոգիան: Խնդիրներ, որոնք պետք է լուծվեն խորհրդակցվելով

Image
Մոսկվան համրվում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը, այլ նաև դաշնային նշանակության քաղաք, ինչպես նաեև Կենտրոնական դաշնային վարչարարության կենտրոնը և Մոսկվայի շրջանի կենտրոնը, որի կազմում քաղաքն ընդգրկված չէ: Ընթացիկ տարվա տվյալներով, Ռուսաստանի ամենամեծ քաղաքում բնակվում է ավելի քան 12 միլիոն մարդ: Մոսկվան պատկանում է ամենաբնակեցված քաղաքներին, որոնք բոլորն էլ գտնվում են Եվրոպայում և ըստ բնակչության քանակի  մտնում աշխարհի առաջին տասը քաղաքների ցանկի մեջ: Մոսկվան ունի հստակ մայրցամաքային կլիմա, որը հայտնի սեզոնայնությամբ է: Ձմեռը նոյեմբերի երկրորդ կեսից մինչեւ մարտի երկրորդ կեսը ընկած ժամանակահատվածն է: Օրացույցի ձմեռը բնութագրվում է ցածր սառնամանիքներով -20 ° C -25 ° C-ի գիշերային ջերմաստիճանով: Դեկտեմբեր և հունվարի սկզբներին բնորոշվում են ջերմաստիճանները: Մոսկվայի շրջանում անցումային եղանակները բավական կարճ են տևում: Ամառային սեզոնը համարվում է մայիս ամսվա երրորդ տասնօրյայից մինչև օգոստոսի վերջի շրջանը: Տարվա ամենաջերմ ամիսը հուլիսն է: Արտացոլում է քաղաքային էկոհամա...

Մարդու իրավունքների միջազգային օր

1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու Իրավունքների Հռչակագիրը։ 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու Իրավունքների Միջազգային օր։Մարդու Իրավունքների Հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները։ Հռչակագրում ներկայացված են հոդվածներ, որոնք անխախտելի են և առանց ազգային, ռասսայական կամ կրոնական խտրականության վերաբերում են բոլոր մարդկանց։  Մենք բավականին մանրամասն ուսումնասիրեցինք այդ հոդվածները, և ծանոթանալով նաև մեր երկրի Սահմանադրության երկրորդ գլխում զետեղված հոդվածներին, որոնք նույնպես վերաբերվում են մարդու իրավունքներին, կատարեցինք համեմատական բնութագրումներ, քննարկումներ։ Պարզվեց, որ մեր Սահմանադրությամբ ընդունված հոդվածներից շատերն իրենց բնույթով ու բովանդակությամբ նման են ՄԱԿ-ի կողմից ընդունված հռչակագրի հոդվածներին։ Պարզվում է նաև, որ աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությու...

Վերահսկենք շրջակա միջավայրը

1. Ինչպիսի   միջավայրում   ենք   ապրում   մենք ,  փորձեք   ինքներդ   գնահատել   ձեր շրաջակա   միջավայրի   որակը :  Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Բայց չեմ կարող ասել, որ Երևանն աղտոտված քաղաք չէ: Մենք ապրում ենք ոչ այդքան մաքուր միջավայրում, որի մեղավորը հենց մենք ենք: Մեր անտարբեր վերաբերմունքի պատճառով վերացման եզրին են անտառները, շուտով մաքուր օդ շնչելն էլ անհնար կլինի, որովհետև օրեցօր ավելի է  շատանում ածխածին արտանետող նյութեր: 2. Ինչպես   է   ազդում   շրջակա   միջավայրը   ձեր   առողջության   վրա ,  եթե   կան առանձնակի   դրսևորումներ ,  ներկայացրեք   կոնկրետ   օրինակներով : Շրջական միջավայրը կարևոր դեր ունի մարդու կյանքում: Մարդկանց առողջությունը վտանգված է, քանի որ կենտրոնացված են արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց թունավոր նյութերը բացասական ազդեցությունն են թողնում մարդկանց առողջության վրա: Կա միջավայրի աղտոտման եր...

Русский

Упражнение 1. Выполните упражнение, раскрыв скобки. 1. Больному нельзя вставать. 2. Нельзя выходить из автобуса не на остановке. 3. Нельзя давать маленьким детям спички. 4. За несколько месяцев нельзя хорошо изучать иностранный язык. 5. Студенты все ушли, и теперь нельзя им сообщать об изменении расписания на завтра. 6. Из-за шума нельзя слышать звонок телефона. 7. Эту задачу нельзя решать она не имеет решения. 8. Эта книга вышла давно, и сейчас ее нельзя находить в магазине. 9. В комнате темно, и письмо читать нельзя. Упражнение 2. Выполните упражнение, употребив инфинитив нужного вида. 1. Студенты не должны опаздывать на лекции. 2. Вы не должны забывать о друзьях. 3. Вы не должны переводить этот текст. 4. Мальчик не должен брать без разрешения книги отца. 5. Ваша сестра уже здорова, она не должна принимать лекарства. 6. Не нужно говорить отцу об этом. 7. Не нужно включать телевизор. 8. Не нужно показывать это письмо матери. 9. В аудитории не надо курить. 10. Не ...

Աղբի կուտակման խնդիրները

Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, բայց շատ ավելի դժվար է դառնում տեսնել այդ գեղեցկությունը աղբակույտի պատճառով: Հայերն ամեն տարի մի քանի միլիոն տոննա աղբ են նետում չմշակվող աղբանոցները կամ մոտակա ձորերը: Այս ամենը ոչ միայն տգեղ է, այլև վտանգավոր է՝ որոնք կարող են առաջացնել տարբեր տեսակի հիվանդություններ՝ քաղցկեղից մինչև ասթմա: Աղբանոցներից ոչ մեկը՝ ոչ Նուբարաշենինը և ոչ էլ Աջափնյակինը չունեն թափոնները մշակելու մեխանիզմ: Սանիտարական ոչ մի աղբանոց չի համապատասխանում պահանջներին: Նրանք լցնում են աղբը և կարծում են թեփ այդքանով գործն ավարտված է: Կատարվել են մի շարք հետազոտություններ թափոնների այրման սխալ մեթոդները ինչպես է ազդում մարդու առողջության վրա: Աղբավայրերը տեխնիկապես հագեցած չեն, չեն կատարվում աղբի կանոնավոր հաշվառում, կուտակված աղբի շերտերի հողածածկում և մեքենաների լվացում: Վերամշակվող թափոնների՝ պոլիէթիլենի, թղթի և ստվարաթղթի տեսակավորումը կատարում են կատարում են աղբ կրող բանվորները, ովքեր հետո հանձնում են թափոններ ընդունող ընկերությունների և դրա շնորհիվ գումար են վաստակում: Աղբավա...

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցան Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում՝ ի ուրախություն մեզ, առաջատար տեղ զբաղեցրեց Իմ քայլը դաշինքը։ Բոլորս էլ արդեն գիտենք, որ ընտրություններին ներկայացվեցին 11 քաղաքական ուժ, որոնցից 9-Կուսակցություններ էին, իսկ  2-ը՝ Դաշինք։ Նախքան ընտրությունները, դեկտեմբերի 5-ին մենք՝ ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներով, մեզ դասավանդող ուսուցչի հետ քննարկեցինք նախապես մեր կողմից ուսումնասիրված բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը՝ ուշադրություն դարձնելով հատկապես կրթական համակարգի վերաբերյալ նրանց կողմից առաջադրված ու ներկայացված նախընտրական ծրագրերին։ Պիտի նշեմ, որ բոլորն էլ յուրովի շատ վառ ու լուսավոր մտքեր էին ներկայացրել կրթական համակարգում իրենց առաջարկած բարեփոխումներով։ Ես շատ հպարտ և ուրախ եմ, որ բոլորն էլ սրտացավ են վերաբերվում մեր կրթական ոլորտին և ցանկանում են ունենալ կիրթ, խելացի ու տեղեկացված սերունդ, միևնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ այժմ իրոք արդեն կամաց-կամաց կիրականացվեն բարեփոխումներ մեր կրթական համակարգում։ Պա...

«Մոգերի ընծաները» վերլուծություն

Ընտանիքը, որն ապրում էր վարձակալած հին տանը, պատրաստվում էր նշել Ամանորը: Ամուսինն աշխատում էր, իսկ կինը՝ ոչ։ Սակայն մի քանի շաբաթվա ընացքում կինը գումար էր հավաքել`ամուսնուն նվեր գնելու համար։ Պատմվածքն այն մասին է, որ սիրահարված մարդիկ կարող են դիմել ցանկացած քայլերի, ի վիճակի են զոհաբարելու իրենց ամենաթանկ իրը, սիրելիին երջանկացնելու համար։ Պատմվածքի երկու հերոսներն էլ չունենալով բավականին գումար և հնարավորություն, արեցին անհնարինը և վերջապես նվերներ գնեցին միմյանց համար։ Օ՚Հենրիի պատմվածքի կերպարները անձնվեր և ինքնամոռաց, սիրով լի մարդիկ էին, որոնք պատրաստ էին զիջել սեփական բարեկեցությունը՝ մյուսին երջանկացնելու համար: Չնայած նրան, որ կարդում էի այս պատմվածքը ոչ առաջին անգամ, կարդացի մեծ հետաքրքրությամբ և կարող եմ ասել, որ այն ինձ դուր եկավ։

Կրիայի թաղումը

Փոքրիկ տղան շատ տխրեց`տեսնելով, որ իր կրիան անշարժ գլխի վրա պառկած է լճակի մոտ և ոչ մի կյանքի նշան ցույց չի տալիս։ Տղայի հայրը փորձեց հանգստացնել նրան. -Մի լացիր, տղաս։ Մենք շքեղ թաղում կկազմակերպենք նրա համար։ Նրա համար մետաքսով փաթաթված փոքրիկ դագաղ կպատվիրենք և կխնդրենք դագաղագործին, որ նա պատրաստի տապանաքար և նրա վրա կրիայի անունը փորագրի։ Մենք ամեն օր ծաղիկներ կդնենք նրա գերեզմանին, նաև գերեզմանը  փոքրիկ պարսպով կպարսպապատենք։ Տղան աչքերից սրբեց իր արցունքները։ Հոր պլանը տղային շատ հետաքրքրեց։ Շուտով ամեն ինչ պատրաստ էր, եւ թափորը, որը բաղկացած էր հորից, մորից, աղախնուց ու որդու ընկերոջից, հանդիսավոր կերպով սկսեց շարժվել դեպի լճակ ` մարմինը վերցնելու համար: Բայց այն անհետացել էր: Հանկարծ բոլորը տեսան, որ կրիան ջրից դուրս եկավ  եւ  լողաց նրանց մոտով: Երեխան նայեց իր ընկերոջը  անթաքույց հիասթափությամբ եւ առաջարկեց. -Եկեք սպանենք նրան։ Աղբյուրը` այստեղ

Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսում…

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝ Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը. Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։

Ադրիանապոլսի Պայմանագիրը

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝ Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբիգետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայիինքնավարությունը։ 13-րդ հոդվածով ...