Անհատական ուսումնական պլան.

Արդեն գրեթե մեկ ամիս է ինչ Հայաստանի բնակչության մեծամասնությունը  ''կալանավորված'' է տանը։ Ես`միանշանակ բացառություն չեմ։ Նախքան ձեզ ներկայացնելը իմ ուսումնական պլանը,  կցանկանայի ձեզ հիշեցնել հետևել բոլոր հիգիանայի կաննոներին ,  լինել համբերատար, զգոն, ուշադիր`ոչ միայն ինքերդ ձեր հանդեպ, այլ նաև ձեզ շրջապատող անձանց։ Հուսամ բոլորդ խստագույնս և ամենայն պատասխանատվությամբ պահպանանում եք բոլոր կաննոնները և տանից դուրս չես գալիս,  անկախ ներկայիս բարդ իրավիճակից ես մեծ հույսեր ունեմ, որ  շուտով դուրս կգանք այս անորոշ վիճակից և կրկին կանցնենք մեր բնականոն կյանքին։

Անկեղծ ասած առավոտյան ես քնած եմ լինում)) Հետևաբար օրս սկսում է ցերեկը, արթնանում եմ 12-ից 1-ը ընկած հատվածում, քանի որ տվյալ օրերին ոչ մի սահմանափակումներ չունեմ։ Երբեք չեմ նախաճաշում, որովհետև սովոր չեմ։ Ժամը 3-ին ճաշում եմ։ Օրվա ընթացքում`ցանկալի է ցերեկը, 3-4 ժամ տրամադրում եմ անհատական պարապունքներիս (IELTS և SAT)։ Երկարատև դասընթացներից հետո նախընտրում եմ հանգստանալ, հանգստի համար տարբեր զբաղմունքներ ունեմ, ամեն ինչ կախված է տրամադրությունիցս։ Նախընտրում եմ կա՛մ գրքեր կարդալ, կա՛մ ֆիլմեր դիտել։ Տվյալ պահին «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքն եմ կարդում, սակայն վստահ եմ, որ մինչև կարանտինի ավարտը մեկ այլ գիրք էլ կհասցնեմ ընթերցել։ Իսկ ֆիլմերը դիտում եմ անգլերեն լեզվից իմացությունը կատարելագործելու միտումով, բոլոր ֆիլմերը անգլերեն եմ դիտում,  և դիտումից հետո փորձում անգլերեն վերապատմել։ Սիրածս ժանրը «սարսափ»-ն է, բոլոր ֆիլմերը որոնց նայում եմ այս օրերին միայն այդ ժանրից են։ Երբեմն լինում են բացառություններ, որ կատակերգություն եմ դիտում, առօրյա հոգսերից ցրվելու նպատակով։ Նաև նշեմ, որ նոր հետաքրքիր սովորույթ է առաջացել մոտս կարանտինի ընթացքում, սկսել եմ հեռուստացույց դիտել,  պատճառը առավելագույնս տեղեկացված լինելն է`Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և լուրերի մասին։ Երեկոյան սիրում եմ զբաղվել վիդեմոնտաժով, ուսումնասիրում եմ «Adobe After Effects» համակարգչային ծրագիրը և «Video Star pro», որը` ցավոք մուտք ունի միայն հեռախոսից։ Օրս ավարտվում է բավականին ուշ, 4-5-ը ընկած հատվածում նոր քնում եմ,  գիշերը անցկացնում եմ ընկերներիս հետ զրուցելով, սակայն հուսամ կարանտինից հետո կուղղվի օրվա գրաֆիկս։  

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը