Պատմություն

1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները,
խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները
Հայկական Լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և
Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը,
հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Այն ունի 1 500 – 1 800 մետր միջին բարձրություն։
Բարձր գագաթներ
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։
Երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր),
երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ),
չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը
(Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։
Լեռնային համակարգեր
Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։
Փոքր Կովկաս- ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկական լեռնաշխարհի
հյուսիս-արևելքում։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 600 կմ երկարությամբ,
մինչև 9 կմ լայնությամբ աղեղնաձև ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափից մինչև Արաքսի հովիտը։
Արևելապոնտական լեռներ -լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։
Ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում)
մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 500 կմ է,
բարձրությունը՝ մինչև 3 937 002 մ
Հայկական Տավրոս- կազմում է Տավրոսյան լեռնահամակարգի արևելյան՝ ամենաերկար
հատվածը։ Ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիա) մինչև Ուրմիա լճի մոտերքը։
Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 – 2 300 մ։
Բարձր կետը Ջիլոն (4 168 մ) է՝ լեռնաշխարհի հարավային սահմանին՝ Կորդվաց (Քրդստանի)
լեռներում:
Գետեր
Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը (438 կմ )և Հալիսը (1182 կմ) (Սև ծով),
Կուրը (1515 կմ )և Արաքսը (Կասպից ծով)։
Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է, 2700 կմ երկարությամբ։
Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։ Տիգրիսի երկարությունը 1900 կմ է,
ջրահավաք ավազանը՝ 375 000 քառ. կմ։
Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։
Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն։
Լճեր
Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝
ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։
Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր
դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է
միայն Հրազդան գետը։ Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է:
Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է,
խորությունը հասնում է 84 մետրի
Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է
իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց, Առտեր:
Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից
հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ): Լիճն աղի է։
Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և
Իրանական լեռնաշխարհի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի
բազմաթիվ կղզիներ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի
3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։  Լճի երկարությունը 140 կմ է,
մակերեսը՝ մոտ 5800 կմ²
Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր
(Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։
Մեծ Հայքի 15 նահանգները
  1. Բարձր Հայք
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Ուտիք
  12. Փայտակարան
  13. Տայք
  14. Գուգարք
  15. Այրարատ
2. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները
Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։
Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում,
այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։
Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։
Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է
տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է
կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։
Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ
կանոնավոր բանակով։
Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները
Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը
և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում
նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։
Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը
աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է
բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>>
կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։
Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան
հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝
Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։
Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է
Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։
Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։
Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի
թագավորությունը։
Ուրմիո լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է
Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու
Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։
Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝
Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում
գերտերության։
Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը
հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է
դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը,
ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։
Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է
Արգիշտիխինիլին։
Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին,
այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև
Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին
շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։
Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։
Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք,
Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ,
Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։


3. Թվարկե՛ք Վանի թագավորության գահակալներին և նրանց գահակալման տարեթվերը
Արամե-մ.թ.ա.858 – մ.թ.ա. 844 (մ.թ.ա.859 – մ.թ.ա.843)
Լուտիպրի-մ.թ.ա. 844 – մ.թ.ա. 834
Սարդուրի Ա-մ.թ.ա. 834 – մ.թ.ա. 828 (մ.թ.ա.835 – մ.թ.ա.825)
Իշպուինի-մ.թ.ա. 828 – մ.թ.ա. 810 (մ.թ.ա.825 – մ.թ.ա.810)
Մենուա-մ.թ.ա. 810 – մ.թ.ա. 786 (մ.թ.ա.810 – մ.թ.ա.786)
Արգիշտի Ա-մ.թ.ա. 786 – մ.թ.ա. 764 (մ.թ.ա.786 – մ.թ.ա.764)
Սարդուրի Բ-մ.թ.ա. 764 – մ.թ.ա. 735 (մ.թ.ա.764 – մ.թ.ա.735)
Ռուսա Ա-մ.թ.ա. 735 – մ.թ.ա. 714 (մ.թ.ա.735 – մ.թ.ա.714)
Արգիշտի Բ-մ.թ.ա. 714 – մ.թ.ա. 680 (մ.թ.ա.714 – մ.թ.ա.685)
Ռուսա Բ-մ.թ.ա.680 – մ.թ.ա. 639 (մ.թ.ա.685 – մ.թ.ա.645)
Սարդուրի Գ-մ.թ.ա. 639 – մ.թ.ա.625 
Սարդուրի Դ-մ.թ.ա. 625 – մ.թ.ա.620 
Էրիմենա-մ.թ.ա. 620 – մթ.ա.605 
Ռուսա Գ-մ.թ.ա. 605 – մ.թ.ա.595 (մ.թ.ա.605 – մ.թ.ա.585)
Ռուսա Դ-մ.թ.ա.595 – մ.թ.ա.585

4. Ներկայացրե՛ք Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների օրոք տեղի
ունեցած կարևոր իրադարձությունները.
Երվանդ Ա Սակավակյաց 
  1. Ք.ա. 570-560-ական թթ. Երվանդունիների արքայատոհմի արքա:
  2. Արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»:
  3. Մ.թ.ա. 585-550թթ. Երվանդն ընդունել է Աժդահակ թագավորի գերիշխանությունը:
  4. Մասնակցել է Աժդահակ արքայի մարական արշավանքին:
Տիգրան Ա Երվանդյան 
Տիգրան Ա-ն Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասցրեց
մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։
Այն իր մեջ ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ողջ տարածքը,
այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության
ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է
ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ։
Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է
Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ 537 թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։
Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն
իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում է Աքեմենյան
Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու
իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության
սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր,
արևմուտքում՝ Ինդոսի հովիտ։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։
Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը,
լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով
մնալ գործնականում անկախ պետություն։


5.Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն:
Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես
1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի: 
Արտաշատի պայմանագիրը կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և
հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական
թվականների հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը եղել է ներքին
ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ
VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի
որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը
Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից
հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ,
կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է
Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ,
սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։


6.Թվարկե՛ք Արտաշեսյան գահակալներին՝ ըստ գահակալման տարիների:
Արտաշես Բարեպաշտ -մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160
Արտավազդ Ա-մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115
Տիրան Ա-մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95
Տիգրան Մեծ-մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55
Արտավազդ Բ-մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34
Արտաշես Բ-մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20
Տիգրան Գ-մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8
Արտավազդ Գ-մ.թ.ա. 8-մ.թ.ա. 6
Տիգրան Դ և Էրատո-մ.թ.ա. 6-մ.թ. 1

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը