Մի քիչ արծաթ

Սուֆին հարցրեց իմաստունին.
— Ասա՛, ինչու՞ չունևոր մարդիկ ավելի առատաձեռն են ու կարեկից են ուրիշի դժբախտության հանդեպ, քան հարուստները։
— Նայի՛ր պատուհանից։ Ի՞նչ ես տեսնում։
— Երեխաները վազվզում են ետևի բակում, մեքենաներ, ծառեր։
— Իսկ հիմա հայելու մեջ նայիր։ Ինչ- որ մեկին ճանաչու՞մ ես։
-Այո՛, ինձ։
— Հասկացա՞ր հիմա։ Դու նայեցիր սովորական ապակու մեջ և տեսար աշխարհը քո շուրջ։ Բայց հերիք է ավելացնել մի քիչ արծաթ, և դու բացի քեզնից ոչինչ չես տեսնում։
Աղբյուրը՝ այստեղ

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը