Միջազգային վեճերի լուծման հաշտեցուցիչ միջոցները

Միջազգային վեճերի լուծման հաշտեցուցիչ միջոցներն են՝
  1. Միջազգաին բանակցությունը։ Այն վեճի լուծման ամենաշարժուն և արդյունավետ միջոցն է։ Դրանց ընթացքում պետությունները կամ միջազգային կազմակերպությունները կարող են ընդունել վիճելի հարցերի լուծման զանազան տարբերակներ։
  2. Խորհրդատվություն։ Բանակցությունների տարատեսակ է։ Լինում է երկու տեսակի՝ մեկանգամյա հանդիպում, առանց հատուկ ձևականությունների, ինչպես նաև կանոնավոր ու պարբերական ձևով հանդիպումներ ու շփումներ, որի նպատակն է վերահսկել ինչ-որ համաձայնության կատարման ընթացքը։
  3. Բարի ծառայություն։ Երրորդ կողմի գործունեությունն է վիճող կողմերի միջև անմիջական շփումներ հաստատելու համար։ Բարի ծառայություն կարող է մատուցել պետությունը, միջազգային կազմակերպությունը, կամ նույնիսկ հեղինակավոր մասնավոր անձը։ Բարի ծառայություն մատուցելու համաձայնություն պետք է տան վեճի բոլոր կողմերը։
  4. Միջնորդություն։ Երրորդ կողմն անմիջականորեն մասնակցում է բանակցություններին փոխադարձ պահանջների համաձայնեցման և կողմերի համար ընդունելի որոշման կայացման համար։ Միջնորդներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները և մասնավոր անձինք։
  5. Փաստերի հաստատում։ Սրանք քննչական ընթացակարգեր են, որոնք կիրառվում են վեճերի հիմքում ընկած փաստերի հաստատման համար։ Որպես կանոն, ստեղծվում են խառը հանձնաժողովներ՝ կազմված կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից։ Երբեմն հանձնաժողով են ընդգրկում երրորդ անձանց։ Այդպիսի ընթացակարգի արդյունքը կողմերին տրվող զեկույցն է։
  6. Հաշտեցում։ Ներառում է փաստերի հաստատման և միջնորդության տարրեր և, որպես կանոն, իրականացվում է հաշտեցուցիչ հանձնաժողովի կողմից։
  7. Վեճերի լուծման դատական միջոցները։ Հաշտեցման ընթացակարգերում վերջնական որոշումը կայացնում են կողմերը, իսկ դատականի դեպքում՝ միջազգային դատական մարմինը։ Նրա որոշումն իրավաբանորեն պարտադիր է կողմերի համար։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)